Լավ գիտե՞ք բազմապատկման աղյուսակը
Primary tabs
Հատված «Արագ Մաթեմատիկա։ Բանավոր համրանքի գաղտնիքները» գրքից
Կցանկանայի՞ք 1-ից մինչև 10 թվերի բազմապատկման աղյուսակը սովորել 10 րոպեում: Իսկ 10-ից մինչև 20-ը թվերի աղյուսակը կես ժամից ավելի քիչ ժամանակո՞ւմ: Այս ամենը հնարավոր է, եթե օգտագործեք այս գրքում նկարագրված մեթոդները: Միայն ենթադրում եմ, որ լավ գիտեք 2-ի բազմապատկման աղյուսակը, ինչպես նաև տիրապետում եք ոչ մեծ թվերով գումարման և հանման գործողություններին:
10-ից փոքր թվերի բազմապատկումը
Սկսենք նրանից, որ սովորենք բազմապատկել 1-ից մինչև 10-ը թվերը, ներառյալ 10х10-ը: Մեթոդը հետևյալն է:
Օրինակի համար դիտարկենք 7х8 արտադրյալը:
Գրենք 7х8=, և յուրաքանչյուր արտադրիչի տակ մի ուղղանկյուն նկարենք:
Դիտարկենք արտադրիչներից առաջինը՝ 7 թիվը: Որքա՞ն է պակասում մինչև 10-ը: Պատասխանը 3–ն է: 7-ի տակի վանդակում գրենք 3: Հիմա 8 թվին դառնանք: Ի՞նչ պետք է գրել նրա տակի վանդակում: Ինչքա՞ն է պակասում մինչև 10: Պարզ է, որ 2:8՝ արտադրիչի տակի վանդակում 2 գրենք:
Ահա, թե ինչ ստացվեց։
Հիմա խաչաձև հանում կատարենք: Նշանակում է՝ վանդակներում գրված թվերից ցանկացածը (3 կամ 2) պետք է հանել ոչ թե իր վերևում գրված թվից, այլ անկյունգծով գրվածից, այսինքն՝ մյուս թվի վերևում գրվածից: Այլ կերպ ասած կա՛մ 3-ը հանենք 8-ից, կա՛մ 2-ը՝ 7-ից: Դա մեկ անգամ պետք է անել, այնպես որ ընտրեք այն տարբերակը, որը ձեզ ավելի հեշտ կթվա: Ցանկացած դեպքում նույն պատասխանը կաստանանք՝ 5: Դա մեր պատասխանի առաջին թվանշանն է.
8-3=5, կամ 7–2=5
Հիմա վանդակներում գրված թվերը բազմապատկենք. 3 անգամ 2՝ կանի 6: Սա կլինի մեր պատասխանի վերջին թվանշանը: Այսպիսով, մեր պատասխանը 56 կլինի: Ահա, թե ինչ տեսք կունենա այդ լուծումը.
Եթե կարողանում եք 2-ով բազմապատկել մինչև 10-ը եղած ամբողջ թվերը, հեշտությամբ կկարողանաք հիշել 1-ից 10-ը և ավելի մեծ թվերի բազմապատկման աղյուսակը:
Յուրացրածը մեկ օրինակով էլ ամրապնդենք՝ հաշվենք 8х9:
Յուրաքանչյուր դեպքում որքա՞ն է պակասում մինչև 10-ը: Պատասխան՝ 2 և 1: 2 և 1 թվերը գրենք արտադրիչների ներքևի վանդակներում: Հիմա ի՞նչ պետք է անենք: Կատարում ենք խաչաձև հանում՝ 8–1=7, կամ 9-2=7։
7-ը մեր պատասխանի առաջին թվանշանն է. գրենք այն: Հիմա բազմապատկենք վանդակներում գրված թվերը. 2x1=2։ 2 –ը մեր պատասխանի վերջին թվանշանն է: Այսպիսով, մեր պատասխանը կլինի 72:
Հեշտ է, չէ՞: Հիմա փորձենք մի քանի օրինակ ինքնուրույն լուծել:
Հենց այստեղ՝ գրքում, պատասխանները գրելու փոխարեն, կարող եք առանձին թղթի վրա կամ ծոցատետրում կատարել և հետո անդրադառնալ գրքին՝ առանց պատասխանները նախօրոք իմանալու:
ա) 9х9= բ) 8х8= գ) 7х7= դ) 7х9=
ե) 8х9= է) 9х6= ը) 5х9= թ) 8х7=
Եթե նույնիսկ հիշում եք բազմապատկման աղյուսակը, յուրաքանչյուր օրինակը լուծեք: Խոսքը հիմավոր մեթոդի մասին է, որից հետագայում կօգտվեք թվերը բազմապատկելիս:
Ինչպե՞ս ընթացավ լուծումը:
ա) 81 բ) 64 գ) 49 դ) 63
ե) 72 է) 54 ը) 45 թ) 56:
Բազմապատկման աղյուսակը սովորելու ամենահեշտ ճանապարհը սա չէ՞:
Արժե՞ սովորել բազմապատկման աղյուսակը:
Հիմա, երբ տիրապետում եք թվերը բազմապատկելու մեթոդին, նշանակում է, որ բազմապատկաման աղյուսակը սովորելու հարկը էլ չկա՞:
Ճիշտն ասած՝ և՛ այո, և՛ ոչ: Պետք չէ, քանի որ որոշակի վարժանքից հետո հիմա ի վիճակի եք գործնականում վայրկենապես հաշվելու երկու թվերի արտադրյալը:
Եթե արդեն սովորել եք բազմապատկման աղյուսակը, այս մեթոդի յուրացումը ձեզ լրացուցիչ օգուտ կտա:
Եթե դեռևս չգիտեք բազմապատկման աղյուսակը, հնարավորություն եք ստանում այն սովորելու շատ կարճ ժամանակում:
Այն բանից հետո, երբ տասը կամ ավելի անգամ կհաշվեք 7х8=56 արտադրյալը, կպարզվի, որ պատասխանը հիշում եք մեկընդմիշտ: Այլ կերպ ասած, սովորեցիք բազմապատկման աղյուսակի մի մասը: Կրկնում եմ, որ սա բազմապատկման աղյուսակը սովորելու ինձ հայտնի ամենահասարակ ձևն է, ինչպես նաև ամենահետաքրքիրը: Եվ պետք չէ դարդ անել, որ աղյուսակը անգիր չեք հիշում. միշտ կարող եք անհարժեշտ արտադրյալը այնքան արագ հաշվել, կարծես անգիր գիտեք:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
- Բացվել է 1424 անգամ