Ծափերով զրնգուն մնացիր՝ մի՜շտ․․․
Primary tabs
Աիդա Պետրոսյանն այսպիսին թող մնա, կմնա, կենտրոնում՝ իրադարձությունների, իր սաների հետ, իր ստեղծած աշխարհով շրջապատված՝ ծափերով․․․
Ախր, այս ելույթում ինքն է, որ կա, մեր տիկին Աիդան։
Իսկ այն, ինչ եղավ երեկ կեսօրին Գեղարվեստում, իր կյանքի վերջին շրջանի՝ տասը և ավելի տարի իրեն բռնած ցավի-հիվանդության ցուցադրումն էր՝ չգիտես ինչպես իր հսկողությունից դուրս մնացած։ Ի՜նչ տոկուն տարավ մեր ընկեր-ուսուցիչը, 1984թ.՝ թիվ 183 հայտնի դպրոցի, ու 1989թ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիրը, ամենաճանաչված-սիրված-ստեղծական, ամենաշատ տարատարիք սաներ ունեցող, ամենաչսթրվողը-ամենաերազողը․․․ Հիմնադիր-բեղուն-ուրախ-անխոնջ-ստեղծական․․․
Իմացա՞ք՝ օրեր առաջ մեծ խմբով իմ նախաձեռնությամբ այցելեցինք Քոլեջ՝ Աիդայի մանկավարժական լաբորատորիայի կառուցման աշխատանքների ընթացքը տեսնելու-պայմանավորվելու․․․ Տեսանք, պայմանավորվեցինք, ուրախացավ իմ խնդրանք-պահանջ-խոստումից՝ փետրվարի 19-ը, Հ․ Թումանյանի ծննդյան օրը, թումանյանական օրերից մեկը՝ լաբորատորիայի բացումով նշելու։ Պայմանավորվածությունը, իհարկե, ուժի մեջ է․ ախր այնքա՜ն արժանապատիվ, ոտքի վրա-աշխատանքային տարավ իրեն՝ անարդար վրիպակով բռնած ու այդպես էլ բաց չթողած պատահարը։ Եվ ինքը տոկաց, չհանձնվեց, բստրեց իր մանկավարժությունը, ինքը՝ իր ներսում վեճի մեջ, բոլորի հաշտարար, շարունակ սեբաստացի, մայրիկ, քույրիկ, տատիկ, ընկեր․․․
Աիդայի հեղինակած ծրագրերի, ժողովածուների, մատենիկների, բլոգների, հրապարակումների․․․ ուղեցույցների, ծրագրերի ցանկը դժվար կկազմվի․ հա՜ գործել է, միայն երեսուներեք տարի անընդհատ՝ իր կրթահամալիրում, ու այդքան էլ գրել-տարածել, համերգ-հանդես-պարապմունք դարձրել, պատրաստել ու վերապատրաստել մեր ուսուցիչների ուսուցիչ, մեր երեխաների ու թոռների ուսուցիչ, բոլորի սիրելի տիկնիկ Աիդան․․․
Ես ինձ լավ եմ զգում մտքից-փաստից, որ ճիշտ ժամանակին հորդորեցի հայոց լեզվի և գրականության համալսարանական ուսուցչին, որ դառնա դասվար՝ անմոռանալի-տպավորիչ, մանկավարժական Քոլեջի դասավանդողը, մեր հեղինակած ռոդարիական մանկավարժության ամենահետևողական հետևորդը հայ իրականության մեջ․․․
Կմնա այսպես՝ իր ծաղրածու-արև-մատենիկներով, Հայաստանի մանուկների համար կարևոր մի շրջանում՝ 1993-1997 թթ՝ դառնալով հազար-հազարի մազալու բստրանը, նրանց ամենապաշտպանը։ Իսկ կրթահամալիրում ինչ կա՝ սկսած Մայր դպրոց դարձած թ.183-ից, իր հիմնադրած նախակրթարաններով, թե Արեգի Գեղարվեստով, իրենն է։ Միշտ բոլորիս Աիդիկ, անխոնջ բստրան ուսուցիչ․․․
Անփույթ մարդոց խոսք է «դե՜, հիմա, այսպես եղավ»-ը, հարազատ գործընկեր։ Անփութության համար ո՜նց չես ների․․․ Ծիծաղդ լսվեց գիժ-գեժ-խենթ՝ ոչ իրական, ոչ սովորական, բստրելու աստիճանի։
Ծափերով զրնգուն մնացիր, քո՜ւյր․․․
- Բացվել է 1013 անգամ