Միավորված նախագծերը` հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերում

Հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերում կամ դրան ուղղված քայլ եմ համարում այս ամիս իրականացրած երկու նախագիծ` 

Նախագծերը միավորել են տարբեր սովորողների, գործընկերային են, հեղինակային ծրագիր են ներկայացնում՝ հրապարակված արդյունք են ունեցել:

Կարծում եմ` նախագծերի ​արդյունավետությունը պայմանավորված էր նաև աշխատանքի ճիշտ բաժանումով: Ամեն մեկն ուներ և անում էր իր գործը: Անչափ կարևոր էր Լուսինե Սարգսյանի` որպես կազմակերպչի ունեցած դերակատարումը:

«Ուսումնական Արագածոտն. «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագիծն աննախադեպ էր մի քանի առումներով`

  • նախագծի իրականացման վայրերը տարբեր են եղել.
  • տարբեր են եղել ընթերցվելիք հեղինակները` Տերյան, Թումանյան, Չարենց.
  • ներկայացվել են տարբեր ծեսեր (Բարեկենդան, Տրնդեզ) և ծիսական տարբեր պարերգեր.
  • տարբեր աշխատանքային խմբեր են մասնակցել.
  • համտեղվել-միավորվել են տարբեր նախագծեր. նախագծի ընթացքն ուղեկցվել է գործընկերային փոխադարձ այցելություններով։

Նախապատրաստական աշխատանքները միաժամանակ ընթացել են Երևանում` մեր Ավագ դպրոցում և, ըստ նախապես պայմանավորվածության, Աշտարակի որևէ դպրոցում: Ընդ որում, ամեն անգամ փոխվել են և՛ Ավագ դպրոցի նախագծային խմբերը, և՛ Աշտարակինը: Ամեն անգամ նախապես ընտրվել է մեկ հեղինակ և ազգային մեկ ծես: Նախապատրաստական փուլից հետո հանդիպել ենք, ներկայացել ենք և ներկայացրել, միասին քայլել ենք, արտասանել ենք, երգել ու պարել ենք:

«Արևելքի օրեր» նախագիծն  իր սկզբանե բազմաշերտ էր և իրականացվել է մի քանի ուղղություններով`

Նախագիծն իրականություն է դարձել երկարաժամկետ նախագծերի միավորման արդյունքում`

Ընդհանուր դիտարկումներ

  • միավորված նախագծերն աշխատանքը գրավիչ են դարձնում.
  • միավորված նախագծերը թարմություն ու նոր շունչ են հաղորդում երկարաժամկետ նախագծերին` ապահովելով երկարաժամկետ նախագծերի շարունակականությունը և զարգացումը.
  • միավորված նախագծերը ինքնակրթության և հետաքրքրությունների նոր` ընդարձակ դաշտ են բացում.
  • միավորված նախագծերը նախասիրությունների զարգացման հարթակ են դառնում.
  • միավորում են մեծ թվով սովորողների, դասավանդողների և համագործակցային են։
Որպես մայրենիի ուսուցիչ, բնականաբար, նախագծերի իրականացման ընթացքում կարևորում եմ ընթերցանությունը: Մի դեպքում ընթերցանությունը կարող է դասարանում կամ գրադարանում հնչել, մյուս դեպքում` դպրոցի ներքին բակերից մեկում կամ բնության գրկում: Մի դեպքում սովորողը կարող է կարդալ մենակ, մյուս դեպքում՝ խմբով: Մի դեպքում կարող է բերանացի ասել, մյուս դեպքում` լուռ կամ ձայնով ընթերցել: Հաճախ ռադիոնյութերից և տեսանյութերից հնչող խոսքի որակը բավարար չի լինում: Երբեմն չի բավարարում նաև տեխնիկական որակը: Բայց քանի որ բոլոր դեպքերում նպատակը մեկն է` կարդալն ու գրքին կապվելը, ոչ թե բեմական խոսք ներկայացնելը, այդ պատճառով նպատակահարմար ենք գտնում կատարված աշխատանքը հանրայնացնել: Մանավանդ որ, դա «լավ» նյութ է դառնում՝ հետագայում նկատված թերություններից խուսափելու համար: 

Եվ վերջում` նախագիծ ասվածը անփոփոխ չէ և չպետք է լինի: Այն, ինչպես ինքը` մարդը, անընդհատ վերափոխվելու և զարգանալու խնդիր ունի, հակառակ դեպքում կդեգրադացվի: Բայց ծայրահեղության էլ չպիտի հասնենք` անելով միայն այն, ինչ նախագծում գրված է:

Նախագիծը, իմ համոզմամբ, նախահաշվարկ չէ և չի էլ կարող լինել, որովհետև, ի տարբերություն, չոր հաշիվների ու հաշվարկների, մենք գործ ունենք Մարդու` երեխայի, դեռահասի հետ: Գործ ունենք նրանց նախասիրությունների, հետաքրքրությունների, բնավորության առանձնահատկությունների հետ, որոնք հաճախ կարող են ուսուցչի նախապես «գծած» նախագիծը «շեղել» և տանել իրենց նախընտրած ուղղությամբ: Եվ դա, ինչ խոսք, լավ է:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский