Իսկական հարսանիք Ագարակում
Primary tabs
«Հարսանիք Ագարակում» մեր ծեսը մենք, որպես մի հավաքանի, որպես մեր հավաքական կարողության ստուգատես ենք ներկայացնում․․․
Մանկավարժական մեջբերումներ Աշոտ Բլեյանի օրագրից
Անոնսն էլ «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծի այդպիսի՝ ինքնավստահության վերականգնման ազդակ եղավ․․․ Լուրջ բան է իսկական հարսանիք-ծեսը․․․ մեզ արժանի՝ հավաքանի ստեղծագործություն․․․ Ով մասնակից է՝ անմասն չմնա, մի՛ սպասեք հրավերի, հա, ուշացումով, մտանք նախագծի մեջ․․․ Ո՛չ ձեր փողն ենք ուզում, ո՛չ նվերը, ո՛չ էլ ձեր կերած հացն է, որպես ներկա մարդաքանակ, մեզ ուրախացնում. իսկական հարսանիք-ուսումնական, Լուսինեի-Խորենի համար՝ նաև ամուսնական աշխատանք․․․ Մտե՛ք նախագիծ, գտե՛ք ձեր մասնակցության ձևը, արժանի աշխատանքը․․․
Կյանքը նման է հեծանիվ վարելուն, հավասարակշռության համար պետք է անընդհատ շարժվեք․․․ Էյնշտեյնի խորհրդով այս․․․ Կյանքը, չգիտեմ, մեր մանկավարժությամբ զբաղված, ուզում եմ զգալ, որ շարժվեցինք, որ 2017-ի մեջ չենք, այլ 2018-ի, ուսումնական երկրորդ շրջանի, ուսումնական օրացույցով հունվարյան նախագծային ուսումնական ճամբարների․․․ «Հարսանիք Ագարակում» մեր ծեսը մենք, որպես մի հավաքանի, որպես մեր հավաքական կարողության ստուգատես ենք ներկայացնում. բոլորը և ամեն ինչ իրական են, իսկական՝ և՛ հարսանիքի վայր կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր Մարմարյա սրահով, Մայր դպրոցից վերնանցումով Արևմուտք, Ագարակը՝ իր հացով-սեղանով-ազգային խաղերով, պարերգով, իհարկե, հարսով-փեսայով-երեխաներով, որպես ընտանիք, բոլոր հարսանքավորներով․․․
Եվ դեպի հարսանքի այսպիսի ընթացքի ճանապարհին երկու դադար ունենք՝ ճամբարային հունվարի 12-ի և 19-ի մեդիաուրբաթ համերգները, էլի ողջ սեբաստացիական հավաքանիով, կրթահամալիրով մեկ, առավոտից, ընդհանուր պարապմունքով սկսած․․․ Հունվարի 12-ին՝ հին տոմարով-նոր՝ 2018 տարին ընդունելու տոնական ուրախություն-հավեսի ցուցադրում, որպես ծիսականացում. 2017, գնացել ես բարի, այնքա՜ն բան ես թողել, 2018, եկել ես բարով, ապրելու ենք, կտեսնես՝ այս տարում քանի՜ գլուխ դմփող ենք բերելու Հայաստանով մեկ, Արագածոտնով՝ Աշտարակով մինչև Գյումրի ու Ախալքալաք, մինչև Թիֆլիս, Արարատյան դաշտով՝ մինչև Վայոց ձոր-Եղեգիսի կիրճով Մարտունի-Սևանի ավազան, մայր Հրազդանով վար՝ մինչև Երևան․․․ ․
Այսպիսով «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրն իր 10-րդ տարում հաստատում է իր անընդհատությունը փոխանակման ամենատարբեր ծրագրերով, ձմեռ թե ամառ, գարուն և աշուն․․․ Մենք հրավիրել ենք Թբիլիսիի թ.37 և թ.24 հանրային դպրոցների, հայոց լեզվով ուսուցմամբ 104-րդ դպրոցի ներկայացուցիչներին՝ հունվարի 26-ին մասնակցելու մեր իսկական հարսանիքին Ագարակում. ազգային ծեսի մշակույթի վերստեղծում-փոխանցում-հաստատումը, որպես ուսումնական նախագծային աշխատանք, անհրաժեշտ է նաև մեր բարեկամներին Վրաստանում՝ վրացի թե հայ մարդկանց․․․ Ախր, այնքա՜ն շատ են ընդհանրությունները, որ հեշտանում են միասնական որոնումները․․․
«Հարսանիք Ագարակում 2018»-ի ոչ մի ամիս առանց իսկական-իրական թագվոր-թագուհու չմնա, որ ծեսը զարգանա-կայանա-փոխանցվի․․․ Ահա, հունվարի 26-ի մեր առաջին հարսանյաց ուսումնական ծեսին ընդամենը երկու շաբաթ է մնացել․․․ Այո՛, բաց ճամբարային օրեր․․․ այսօրվա իմ վատահությամբ հաղթահարելի։ Բոլոր կարգի հարսանքավոր սեբաստացիներ, դե՛, ձեզ տեսնեմ․․․ Գնում ենք միասին, մեր ողջ շուքով-պատրաստությամբ-կարողությամբ հունվարի 26-ի «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծի ընթացքով՝ ուսուցչական երգչախմբերի, ամենօրյա ընդհանուր պարապմունքներին սովորողների երգչախումբ հավաքանիների հարսանյաց երգերի, պարերգերի, օրհնությունների, ծիսական միջավայրի պատրաստությամբ։
Մարգարիտ Սարգսյանն mskh.am-ի մենյուում լավ էլ դաջել է՝ «Ուսումնական հարսանիք», ի՜նչ տարիք, ի՜նչ ժամ ու պատարագ, ի՜նչ եղանակ, ինչ գիշեր-ցերեկ… Հիմա գիշերվա երեքն է, ու ես ձեզ վկա, ի ցույց, իմ գրով-պատումով, աշխարհի իմ անկյունում… Թագվոր, քո ձիուն թամքն էր ոսկի… Հետո մեդիակենտրոնում ես ընդունեցի Գևորգ Հակոբյանի ներմուծումը. մենք՝ հարսանքավորներս, մեր ապրումը-մեր հավեսը-մեր ուրախություն-շնորհավորանքն ենք ծիսականացնում… հարսանիքի ողջ պատրաստությամբ այս՝ որպես մեր հավաքանիի համերաշխ-մոբիլ-ստեղծական աշխատանք ուսումնական… Հունվարի 20-ի շաբաթ օրով՝ կեսօրին, երբ ճանապարհած կլինենք մեր վրաց ընկեր Լադո Ապխազավայի, Թեա Վադաչկորիայի, Մարինա Գորշկովայի 20 հոգիանոց հավաքական խմբին՝ իրենց հայրենի Լանչխութիի Չիբաթի, Բաթումի, Բոլնիս, կհավաքվենք Ագարակում, կրակի շուրջ… Չիմանա՞նք՝ էս հարսանիքը քավոր չունի՞, ազաբ ու հարսնաքուր, խնամի-փեսա, կարգադրիչներ… ովքե՞ր են… Հունվարի 26-ի հարսանիքի աղվեսներն ովքե՞ր են՝ այդ օրը կիմանանք, բայց շաբաթվա հավաքի աղվեսությունը ես արի, խաբարը տվի…
Այսօր՝ հունվարի 20-ին ծեսի առաջին օրն էր՝ «Հարսանիքի ճանապարհով». Մարմարյա սրահում ներկայացվեց ծրագիրը։ Ես՝ հարսանյաց արարողապետ տիարը, ծեսի պատասխանատուների հետ անցա հարսանիքի ճանապարհով մինչև Ագարակ։ Ագարակում մեր թագավոր-թագուհին ցույց տվեցին, որ կարողանում են անակնկալի չգալ։
Հունվարի 21-ին ծեսի 2-րդ՝ ընտանեկան օրն է, սկսում-շարունակում ենք ուսումնական մեդիանյութերի հրապարակում՝
- անհատական-ընտանեկան կատարումներով հարսանեկան ձայնադարան-տեսադարան սովորողի, ուսուցչի ուսումնական բլոգներում, ենթակայքերում,
- կրթահամալիրի մեդիագրադարանում-ձայնադարանում ծեսի ուսումնական նյութերի փաթեթների ամբողջացում.
- ընտանիքի անդամների հարսանեկան պատմություններ.
- ընտանիքը «Իսկական հարսանիք» ծեսի պատվիրատու.
- հարսանեկան ձևավորման նախագծերի հրապարակում.
- հարսանեկան խոհանոցի մենյուների հրապարակում։
- Հունվարի 22՝ սկսում ենք հարսանեկան ձևավորում՝
- կենաց ծառեր կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում.
- տարոսիկներ.
- հարսանեկան ճանապարհի, ագարակի ձևավորում.
- հարսին-փեսային նվերների պատրաստում.
- մարմարյա սրահում կենաց ծառերի, տարոսիկների ցուցադրություն։
Հունվարի 23՝ սկսում ենք՝
- ազգային խաղերի փորձեր. կոխ, պարան քաշելու մրցություն.
- ազգային խաղեր ագարակում.
- ազգային խաղերի տեսադասեր.
- գուսանական մրցույթներ։
Հունվարի 24՝ սկսում ենք հարսանքավորի ձևավորում
- հարսի զգեստներ.
- հարսանքավորի պատրաստություն.
- փեսայի նարոտներ.
- քավորի թրեր.
- հարսանքախաղեր՝ հարսիկներ-փեսայիկներ, ազապիկներ-հարսնաքույրիկներ, քավորիկներ։
Հունվարի 25՝ Հարսանեկան խոհանոց կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում
- հարսանեկան գաթա.
- հարսանեկան ուտեստներ։
Հունվարի 26՝ Իսկական հարսանիք. հակաբացիլ ծես՝
- Մարմարյա սրահում տոնախմբություն գուսանական համույթի նվագակցությամբ.
- Հարսանքավորի երթ Մարմարյա սրահ-կրթահամալիրի կայանատեղի-վերնանցում-Բախշյան այգի-Ագարակ՝ զուռնա-դհոլով, ծիսական երգով-պարով, առաջ ընկած աղվեսներով.
- տոնախմբություն Բախշյան այգում.
- տոնախմբություն Ագարակում.
- հարսանեկան սեղան-հյուրասիրություն Մարմարյա սրահում, Բախշյան այգում, Ագարակում։
Նախագծերն սկսում-ավարտվում են երգուպարով՝ Մարմարյա սրահում, Ագարակում, հարսանիքի ճանապարհին։
Ինչո՞ւ չի կարելի ծննդյան օրը, նշանդրեքը, որի իմաստը իմ գլուխը չի մտնում համառորեն, հեծանվաերթի կամ քայլարշավի ձևով անել, ծիսականացնել-հանրայնացնել, նոր կենսաձև հաստատել ու տարածել… ինչպես հարսանիքը… Հո չե՞մ ասում անպայման յոթ օր ու անպայման Ագարակում. խնդրեմ, ինքնաթիռում, անհապաղ, Ֆրանցիսկոս պապի օրհնությամբ… Գյումրիում… գնացքում… կիթառի շուրջ… Աշտարակի որևէ մի բարձունքում, քարափի վրա, կամ հենց Երևանում՝ բարձունքից բարձունք, հեծանվով-քայլքով…
Այսպիսի մի տեսանյութ-հաշվետվության վրա էր կենտրոնացած երեկ երեկոյան Արմինեն. ընթերցողների իր ջոկատի հարսանիքը՝ իսկական հարսանիք, բոլորը՝ մասնակից, սեփական երաժիշտներով ու ջոկատային պարերգով… հարսանիք ճամբարում: Ոչ թե Դավիթ Բլեյանի հորինած, որքան էլ համոզիչ-հետևողական է ներկայացնում… Ստացված միավորող ճամբարային նախագիծ է դառնում հարսանիքը՝ իր ճամբարական տարատարիք հարսանքավորներով…
Իսկ դեպքերը զարգանում են թավալգլոր… Որքան էլ ուրբաթները կրթահամալիրում քանի տարի անընդհատ գրավում են իրենց անսովորությամբ, բայց շնորհակալ եմ այսօրվա համար, մեր իսկական հարսանիքի համար յուրաքանչյուրիդ… Թագվոր-թագուհի… երջանկությամբ ձեր երջանկացրեք… Հարսանիքներ հարսանիքի մեջ ու շատ… Այդպիսի մի ներկայացում է մեզ խոստանում մեր վեց տարեկանների «Հունվարիկը» «Բարեկամություն» ճամբարի մասնակցությամբ, դպրոց-պարտեզների միավորումով, 50-ի չափ դաստիարակներով հանրապետության մարզերից… Ոնց չմասնակցեմ։ Մասնակցելու եմ նաև ժամեր հետո Մարմարյա սրահում մեր վրաց նոր գործընկերների ներկայացրած հարսանիքին… Հեծանվի վրա արարողապետի հնարավորությունները սահման չեն ճանաչում… Այս տարին հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի համար հոբելյանական է. մեր ուսումնական կամրջաշինարարությունը բարեկամության տասը տարեկան է, և հոբելյանի ողջ ուժը գործի ենք դնում…
Էլ ի՞նչ արարողապետ՝ էն էլ հեծանվի վրա, տարածաշրջանում հայտնի կամրջաշինարար, որ օրվա երկրորդ կեսում չստուգեր հարսանիքին մասնակից բոլոր երաժշտական խմբերի պատրաստությունը, մայր դպրոց-մեդիակենտրոն ճանապարհին չայցելեր գեղարվեստի կացարանի դաստիարակ կենվորներին՝ բոլորը Շիրակի մարզից, մեդիակենտրոնում թափ չտար այսօրվա հարսանյաց արարողության ծրագիրը՝ բոլոր հանգույցներով, տան ճանապարհին չայցելեր մեր վրաց հարսանքավորներին կրթահամալիրի Արևմտյան կացարանում, չստուգեր Ագարակի՝ որպես հարսանյաց դաշտ, լուսավորության վիճակը… Այսպիսով տան հեծանվաճանապարհը՝ հայտնի դադարներով, իր գործն արած-ավարտածի հանգիստ խղճով եղավ, որպես վարձք իմ օրվա ջանքի… Իսկ ողջ ճանապարհին ինձ ուղեկցող անձրևը ծիսական պատրանք էր ստեղծում, մի հարթակում հանկարծ ցնցուղից ոնց որ թափվում-հայտնվում, մյուսում՝ անհետանում-չորանում…
Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի դառնաք հարսանքավոր։ Իսկ ուսումնական նախագիծը, որ 2018-ի օրացույցով մեկ անցնում է կարմիր-կանաչ թելով գործած նարոտի* պես, ենթադրում է ծիսաստեղծ անընդհատ աշխատանք, մեր կյանքի ծիսականացում, իսկական հարսանիքների պարբերականությամբ․․․ նաև հանրային մի հարթակ, փառատոն-լաբորատորիա, որպես ստուգատես-հանգրվան մի փուլում կատարած աշխատանքի։ Մեր դեպքում, էլի, օրացույցով, հունիսն է, ազգագրական հանրակրթական փառատոնին՝ հարսանյաց ծեսի ստուգատես․․․ իսկական հարսանիքներով, իհարկե։ Կսկսենք Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում, մեր ստեղծած ագարակում, կսկսենք Սեբաստացի Շամիրամ ու Արա գեղեցիկ զույգի՝ իրենց ազատ ընտրությամբ, իհարկե, հարսանիքով։ Սա էր, չէ՞, որ գրված չէր, ո՞վ կհավատար սրա իրական լինելուն, բայց նախատեսված էր… Հրաշքները բոլոր չեն եղել-պրծել, մեր օրերում էլ դրանք պատահում են, ու այս մասին երեկ, սեբաստացի Խորենի-Լուսինեի հարսանյաց ծեսին, արարողապետիս խոսափող օգտագործելով, ծես է, հայտարարեցին Շամիրամն ու Արա Գեղեցիկը։ Հիանալի է։ Մնացածը․․․ աշխատանք է ուսումնական, ամենօրյա, որ հարկ է կատարել բարեխիղճ․․․
Անմիջական արտահայտման բանաձև է իմ գիրը՝ թվով 1301-ը… Ի՜նչ հոբելյան բաց թողեցիք, սեբաստացիներ-ընթերցողներ բոլոր կարգի, տարված հիմա էլ տրնդեզով, որպես մեր իսկական հարսանիքի շարունակություն, որպես հունիսյան ազգագրական փառատոնի հարսանյաց շարքի պատրաստություն… Յոթ օր ու գիշեր, գոնե յոթ ազգագրական հարսանիք՝ Երևանով, Աշտարակով, Թալինով Ապարանով մինչև Գյումրի, մարդու առաջ բացվող, վերափոխող, մարդուն վերագտնող ծիսական ավանդույթի մեջ… Գառնիից, Աշտարակից, Հանրային TV-ից ուղիղ միացումները ուժեղացան իսկական Ագարակում մեր, տրնդեզի օրացույց մտած հավաքով մեր… Ու մեկը չեղավ, որ 1300-րդ գրի առիթով ինձ մի շոկոլադ, մի պաչիկ նվիրեր, մի գրկախառնություն… Լավ է, որ ես, վաղուց ինքնավար իմ տոնի հետ, տոն, որ միշտ ինձ հետ է… Իմ օրը, իմ գիրը՝ հերթականը… 1301-րդը…
Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի
- Բացվել է 1074 անգամ