Սեբաստացին սեբաստացուն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում հայրենի ճամփեքի վրա...

Հեղինակ: 

Ուսումնական Գյումրի

Կթահամալիրի տնօրենի ուսումնական օրագրից

Երբ ասում եմ, որ Գյումրի-Կումայրիում մեր ամանորյա ներկայությունը թելադրված է «Ուսումնական Գյումրի» նախագծով, չեմ հորինում․․․ Կա Գյումրին ավելի ու ավելի լավ ճանաչելու խնդիր. իրական մարդիկ են իմ ամանորի հերոսները՝ իմ հայտնագործումներով-խորացումներով, հին մարդկային կապերով․․․ Շնորհակալ եմ քանդակագործ Ալբերտ Վարդանյանին և «Բեռլին» հյուրանոցի տնօրեն, Գյումրիի ամենահայտնի մարդկանցից՝ Ալիկ Տեր-Մինասյանին, ովքեր այստեղ կազմակերպել են աշխատանքային հանդիպում, որտեղ ես ներկայացնում եմ «Ուսումնական Գյումրի» նախագիծը․․․․Այստեղ ես հանդիպում եմ ո՛չ միայն «Ձկան ձորի» սեփականատեր նշանավոր Համիկին, այլև մեր վրացերենի մասնագետ Ալլային․․․ Իր որակյալ աշխատողին Համիկ Գևորգյանը չի զիջի, և մենք գտնում ենք փոխադարձ ընդունելի լուծում․պարապմունքների անցկացման վայր կարող է դառանլ «Չերքեզի ձոր» համալիրը։ Մենք կշարունակենք «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջները հաջողակ Համիկ ձեռներեցի, մտավորականի լիցքով, նկարագրով անհատի ներառումով։ Գյումրու հայտնի «Չերքեզի ձոր»-ում ես եղել եմ երկու տարի առաջ, Արմինեի, Դավթի ու Շուշանի հետ, պատմել եմ․․․

Հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Շիրակի թեմի առաջնորդը՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում դիտարկումները, հետաքրքրվածությունը կրթահամալիրով՝ հայ-վրացական կրթական կամուրջների նախագծով, հայ-թուրքական, ինքը ավելացրեց նաև՝ հայ-քրդական, կապերի զարգացման կարևորումը, օգնող-ոգևորող են լինելու միշտ, քանի և՛ ինքը, և՛ մենք Գյումրիում ենք։ Իսկ մենք Գյումրիում ենք հիմա, ողջ 2018-ին․․․ տարվա հոգսը բավ է տարվա համար։ Մենք Գյումրիում ենք հեռահար։ Մեր նախաձեռնությունները մարզում մեծ հեղինակություն վայելող Սրբազան հոր օրհնությանն արժանացան։ «Չերքեզի» կամ որպես «Ձկան ձոր» հայտնի համալիրում մեր աշխատանքային կլոր սեղանը ամբողջական-երգեցիկ դարձավ «Խազեր»-ի մասնակցությամբ։ Օրորոցայիններից մինչև հարսանեկան երգեր, «Ուսումնական Գյումրի» նախագծի, դրանում նաև «Խազեր»-ի, մեր մանկավարժության ներկայացման ու զարգացման քննարկումներով։

Երեկ ուշ, շատ ուշ երեկոյան, ժամանակը չէր հերիքում, մենք «Բեռլին»-ի՝ իմ աշխատավայր դարձած անկյունում հանդպեցինք երեսուն տարեկան չբոլորած Վարդանյան եղբայրների՝ ճարտարապետ Ավետիքի և նկարիչ Հրաչի հետ. «Ուսումնական Գյումրի 2018» ծրագրի զարգացումներն էինք կոնկրետացնում։ Գյումրին այսպիսի ընդունակ-գրավիչ-խորը գործիչներ ունի, այս էլ երկրորդ նպատակային այցելությամբ հաստատում եմ ես, և սա ավետիսն է մեր նախագծի, որ հղում եմ ձեզ։ Իմ շնորհավորանքը Ալբերտ հայրիկ քանդակագործին, որ այսպիսի ստեղծագործություն որդիներ ունի։

Չեմ կարող հատուկ չառանձնացնել իմ գործընկերոջը, վաղեմի բարեկամին՝ Գյումրիի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանին, նրա ընտանիքը՝ Սորբոնի համալսարանի ուսանող-աշխատող Անիին, Երևանում ինքնուրույն բիզնես ծավալող «էլեկտրոնշչիկ» որդուն, զոքանչ մայրիկին։ Տպավորված ենք։ Լավ է, որ մեր «Ուսումնական Գյումրի» գործը ընկերային հենարան ունի։ Այնքա՜ն բան կա պատմելու․․․ այստեղից և իմ գրի անընդհատությունը։

Գյումրիի մեր այսօրվա այցը և՛ ճամփորդություն է, և՛ «Ուսումնական Գյումրի» նախագծով կրթական նոր փոխանակման պատրաստության ժամանակ… Ուսուցումը չի կարող զանց առնել անընդհատությունն ու վերածվել ժամանակ ու այլ միջոցներ մսխող, այդպես էլ մարդու կյանք չդարձող միջոցառումների՝ մի տեսակ ոչ քո-մեր, այլ ուրիշների համար… Ինչպես ասում են. «Պետք է լինել մի քիչ նման միմյանց հասկանալու, բայց մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար»… Ինձ օգնություն մեր հեռավար ուսուցման սովորող Արթուր Հովակիմյանից, որ հիմա ապրում է Մոսկվայում… Ջանի Ռոդարիի հուշումով, նաև վրիպումը որպես հօգուտ մարդու փաստարկ բերեմ ես…

Իմ աշխատանքային այցը այսօր Գյումրի, ծավալով-օրակարգով տիարին արժանի է, ու վրացերեն լեզվի ակումբ-դասընթացում ընդգրկվելու հերթական հայտը լավ նշան է… Ավարտեմ Փարվինի գրքույկի վերջին չափածոյի վերջին տողերով.

Առանց թևերի անհնար է թռչել,
Ճախրելուց բացի կա նաև ընկնել:

Սպիտակ դևը բացել էր Գյումրիում բոլոր դռները ու մեզ լայն ինքնավարություն շնորհել, միայն այդպես էր հնարավոր ժամը 11.00-18.00 այդպիսի արտակարգ պայմաններում և՛ Երիտասարդական պալատում նշանավոր «Բամբիռի» նշանավոր երաժիշտ Ջաքի համակրանքը նվաճել, և՛ «Արձագանք» պարտեզում վարիչ-դաստիարակների հետ 2017թ. վերապատրաստման արդյունքներն ամփոփել, լսել նրանց, և՛ վրացերենի դասընթացը սկսել, և՛ համերգ տալ  պալատում Երիտասարդական՝ նշանավոր «Բամբիռ» Ջաքի մասնակցությամբ-լսումով, գուսանական-աշուղական երաժշտությունը մեր հասցնել «Չերքեզի ձոր», և՛ Գյումրու Բանգլադեշում՝ ետերկրաշարժյան Մուշ-2-ում տնտղել մեր հեղինակային մանկավարժության դպրոց-պարտեզի շենքը, և՛ կարևորել սրբազան հոր՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հոգևոր զրույցը…

Գյումրու «Արձագանք» պարտեզի երաժշտության-պարի-միջոցառումների դահլիճում էինք, որտեղ մեր հանդիպումն էր Գյումրիի վարիչ-դաստիարակների հետ… Ու ձյո՜ւն էր գալիս՝ աշխարհը մեր մեղքերից մաքրող, թե մեր մեղքերը ծածկող, 2017-2018-ի ձմեռային շրջանում մեր այդպես էլ չտեսած փափուկ-ճերմակ ձյուն… Ես, որ վարում էի հանդիպումը, տեղս չէի գտնում։ Հաստատ լավ պարտեզ էր, միջին հայաստանյանից էլ ավելի լավը… Ի՞նչը այն չէ և ուղղելի է հիմա. ես մոտենում եմ ծածկված պատուհաններին, հավաքում այնքան խնամքով-մաքուր քաշված վարագույրը… Հետո ծիծաղով ինձ միանում են գյումրեցի մեր գործընկերները՝ ասելով, որ գիտեին, որ Բլեյանը բացելու-հանելու է վարագույրները… Ու անվարագույր-թափանցիկ ձնե աշխարհը միացավ-մերը դարձավ իր լույսով արարչական, Մարիամ Մնացականյանի գուսանական երաժշտությունը հնչեց Մոցարտի մաքրությամբ, հինգ տարեկաններին բերեցին դահլիճ, որ քամանչա-դափ-բլուլ-սազ-քանոն տեսնեն-լսեն-շոշափեն, պարեն-խաղան, ու սա էլ՝ կրթահամալիրում վերապատրաստումներով որպես ձեռքբերված արդյունք. ես… այլևս ասելիք չունեի…

Մեր մանկավարժությամբ, լսեցեք, սովորողի-սանի-ուսուցչի-մանկավարժական աշխատողի ինքնավարության-ինքնուրույնության հետևողական զարգացումը՝ «ինքնավար-ինքնուրույն» երկանդամին ապավինելը, այլընտրանք չունի: Ես չգիտեմ:

Երեկ, գիտեք, մեր կապով-գործունեության բաց համակարգով տեղեկացված եք, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար-դաստիարակ աշխատողների հերթական-հունվարյան՝ 2018 տարում ամենամսյա, հնգօրյա վերապատրաստումը մեկնարկեց կրթահամալիրում… Նախատեսված 30-ի փոխարեն, այսպիսի պահանջ-պատվեր, ուրախացեք-գնահատական է հանրային կյանքով, 48 մասնակից… Հավասար բաժանված կրթահամալիրի հինգ նախակրթարաններով՝ մեր չորս կրտսեր դպրոց-պարտեզներում և քոլեջի կազմում գործող, նրանք անցկացրին դաստիարակի լաբորատորիայի (համակարգող Նառա Նիկողոսյան) հրապարակած ծրագրով առաջին լիարժեք օրն ու Մայր դպրոցի «Սեբաստիա» սրահում, լսեք՝ ինչեր են պատմում մեր մասին… մարդիկ, որ առաջին անգամ են կրթահամալիրում, որևէ մեկին չեն ուղարկել, իր ընտրությամբ եկել է ճանաչելու-սովորելու… Մեր դպրոց-պարտեզները այսպիսի հանրային գնահատմամբ-պահանջով կան՝ շնորհիվ ինքնավարության-ինքնուրույնության-բաց համակարգի, կներեք, սովորական դաստիարակի-օգնականի, դասվարի-ուսուցչի, կազմակերպչի, գրասենյակի վստահության, նրանց հանձնված, նրանց հարմարեցված միջավայրին, ներսով-դրսով, աշխատողի-սովորողի, սանի ու ծնողի՝ դպրոցի և տան ինքնավար-ինքնուրույն գործունեության… Եվ սա է, որ հիմա, միջին դպրոցում պիտի ստանա զարգացման-դրսևորման ամբողջական, տարիքին-աճին համապատասխան աջակցություն… Մնացածը սուրհանդակի նյութ է, նոր բովանդակություն, որ չի ուշանա:

Չի ուշանա և հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբարի արդյունքների հաշվառումը-գնահատումը, հունիսյան նախագծային ուսուցման՝ 2017-2018 ուստարվա չորրորդ շրջանի կազմակերպման նախագիծը, որպես հունվարյան երկրորդ շրջանի մեր փորձի զարգացում: Ահա ինչու՝ հունվարյան ուսումնական շրջանը կարգավորող իմ «Ուսումնական հունվար կրթահամալիրում» վերնագրով սուրհանդակում տեղ էր գտել և հունիսյան պատանեկան ազգագրական փառատոն-ճամբարի պատրաստման նախագիծը… Մանկավարժի շուրջտարյա դպրոցը, դպրոցի ծրագրով նախատեսած՝ նախագծային-նախաձեռնության խմբային աշխատանքի ամենամսյա օրացույցի որոշված կարգով-տեղով, կա՞ անդրադարձ սրան:

Մենք այս հունիսի համար ընտրել ենք ուսումնական ազգագրության Երևան-Աշտարակով-Թալինով-Գյումրիով ճամփորդական հատվածը: Մենք կարող ենք ունենալ արշավախմբային երկու կայան՝ Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում և Թալինի տարածքում կամ հենց Գյումրիում… Այո, հնգօրյա դաշտային-ազգագրական ուսումնական-արշավախմբային գործունեություն՝ երկու օր կրթահամալիրի Բանգլադեշում, երեք օր Թալին-Գյումրի տարածքում, Գյումրիի Սև բերդում, փառատոն-ճամբարի արդյունքների հրապարակային ներկայացմամբ, որպես ազգագրության ուսումնական Տոն: Մենք պատրաստվում ենք 500-ի չափ պատանիների համար ստեղծել շրջիկ, բայց արդիական, մարդուն պատշաճ կենցաղային մշակույթով ազգագրական կայաններ:

Իմ հինգշաբթին՝ որպես աշխատանքային օր Գյումրիում, որքան էլ անիրական էր թվում, փորձեցինք հունվարին, կշարունակենք մեր ուսումնական օրացույցով… Այսպես, Գյումրիում-Երևանում միասին իսկական ուսումնական աշխատանքով կջնջենք խորթության-հեռավորության-անվստահության անջրպետները, ու օր առաջ իրական կդառնա հայ և վրաց հոգևոր առաջնորդների՝ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի-Կումուրդոյի թեմի Նիկոլայոս Սրբազանի  և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Միքայել Սրբազանի հանդիպումը։

Հինգշաբթի օրը Գյումրիում, աշխատանքային խմբով այցելության ընթացքում, ազգագրական փառատոնի, նրա հարսանյաց տոնի Գյումրիում նախատեսված ստուգատեսային հարթակի որոշման-համաձայնեցման խնդիր ունենք․․․ Արարողապետի իրավունքով ես  ընտրել եմ Սև Բերդը․․․ Հարկ է հասկանալ Գյումրու օրինակով, ազգագրական Շիրակ-Գյումրիի հարսանյաց ծեսի ստեղծման՝ որպես ուսումնական աշխատանք, կազմակերպումը․․․ Սա կարող է մոդել դառնալ և՛ Ջավախքի համար, և՛ փառատոնի մասնակից մյուս ազգագրական գոտիների համար։ Երեկվա մեր «Հարսանիք ագարակում» ուսումնական նախագծի արդյունքի հրապարակային ներկայացումը՝ օրացույցով որոշված հունվարյան ուսումնական ճամբարային մեդիաուրբաթ-համերգը, որպես 2018-ի մեկնարկ՝ հաստատեց կրթահամալիրի՝ հանրային կյանքի ֆենոմեն լինելու փաստը․․․ Սա Երևանում, քանի՜ տարի․․․ Գյումրիում պետք է ընթացք տրվի կազմակերպական այլ ձևի․․․ Կգամ, կպատմեմ. մեր կյանքի ծիսականացումը, սեբաստացիներիս հեղինակած մանկավարժության հանրայնացման 2018-ի թափը կարտահայտվեն իմ օրագրում․․․

Ես, հղում անելով Շիմոն Պերեսին (Անուշ Սեդրակյանի այս «Չավանդույթ» տեսանյութը դիտեք-լսեք), պլաններ եմ գծում ու դրանք իմ ամենօրյա աշխատանքով իրականացնում… Այդպիսի պլան է, ասենք, «Ուսումնական Գյումրին»

Իսկ Գյումրիում մեր աշխատանքային օրը եղավ ճիշտ ու ճիշտ, ինչպես նշված էր իմ ու նախագծային խմբերի այցը կարգավորող, նախօրոք հրապարակված-յուրաքանչյուրիդ մատչելի հրամանում այս… Ոչ մի ուշացում-միջադեպ-լարում… Ընկերային-աշխատանքային լիարժեք օր Գյումրիում՝ իսկական ուսումնական… սովորող-սովորեցնողի նախագիծ մի, գիտենք՝ ինչ փոխանցեցինք-կատարեցինք, ինչ ստացանք՝ տեսանք-լսեցինք-շփվեցինք, սովորեցինք Գյումրի միջավայրում… Արդեն Գյումրիից վերադարձին, ավտոբուսում, մենք մեր կլոր սեղան-ամփոփումը ունեցանք… Ինչո՞ւ չգոհանանք ունեցածով, «Ուսումնական Գյումրի» ծրագրի ընթացքով, պլանի իրագործման ուղիղ ճանապարհով: Բլոգը անհատական հենց դրա համար է, ու յուրաքանչյուր մասնակից այսօր-վաղը կպատմի…

Մեր նոր գործընկերը Գյումրիում՝ 20 տարվա կենսագրությամբ, հայ-շվեյցարական «Կազա» հիմնադրամը, որ մինչև այս հայտնի-սիրելի էր մեզ Սոնա Անդրեասյան լուսանկարիչով, որ Գյումրիում առաջին համատեղ ֆոտոպլեները անցկացրեց Սուսան Ամուջանյանի սեբաստացի տղաների հետ, մեզ դիմավորեց սրտաբաց, աշխատանքային եռուզեռով․․․ Մեծ խումբ երիտասարդ եռանդուն կամավորականներ ավելի մեծ խումբ պատանիների-երիտասարդների հետ պարապմունքներ էին անցկացնում․․․ Իսկ հիմնադրամի հմայիչ-ընդունակ տնօրինուհի Սուսանը այնքա՜ն խելացի տարավ ծանոթությունը կրթահամալիրի, նրա Գյումրիում գտնվող նախագծային խմբերի, կրթահամալիրի տնօրենի հետ, որ հասավ 1995, սկսեց իր առաջին դպրոցական, անմոռանալի աշխատանքային գրքերի շրջանից․․․ Մեր ուսուցիչների՝ Մարիետ Սիմոնյանի, Աիդա Պետրոսյանի, Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի, Անահիտ Արնաուդյանի, Գոհար Սանոյանի ստեղծած գիրք-տետրերը, որ 1995-1996-ին ուսումնական-հետաքրքիր-աղմկոտ պիտույքները դարձան տասնյակ հազարավոր երեխաների, նրանց միջոցով՝  ողջ հասարակության համար, որ նոր մանկավարժական մտքի ուղերձները եղան, տեսե՜ք՝ ինչ հեռահար ազդեցություն ունեն․․․ Կարևոր է այսպիսի աշխատանքային ուղիղ հանդիպումների միջոցով իրար ճանաչելը, հնարավորություններ-պլանները  խթանելը. օր առաջ, Երևանում, թե Գյումրիում, սկսենք համատեղ ուսումնական, կրթամշակութային նախագծեր իրականացնել։ Մենք սպասում ենք առաջիկայում հիմնադրամի աշխատանքային խմբի այցելությանը կրթահամալիր։

Քնարիկ Ներսիսյանի Թատրոնի ուսումնական բլոգի փաթեթային լուծումը Գյումրի նախագծային խմբերով աշխատանքի. փաթեթը տպավորիչ է, բայց Գյումրիում օրը չի սպառում, և Գոռ Մնացականյանի՝ Հարավի 5-րդ դասարանցու պատումըտեղին է… Ինչ դուրս մնաց թատրոնի բլոգից՝ Սուսան Ամուջանյանի և Սոնա Անդրեասյանի ֆոտոպլեներային խումբը ներկայացնում է Սեբաստացի TV բլոգում…

Բարի առավոտ, Երևան, ես հաճույքով ստանձնեցի-կատարեցի «Բուն Բարեկենդանը Գյումրիում» մեկօրյա ճամփորդության նախագիծը, առիթն էլ, դե, սիրելի՝ Հասմիկ մայրիկ-տատիկը 94 տարեկանում նորից գտավ իր կյանքի ընկերոջը-ամուսնուն, իրենց հարազատ Աղինում… Անդ հանգչեն միասին… Երկու շիրիմ՝ իրար կից…Հասմիկ տատիկին-մայրիկին՝  Գյումրիի հայտնի բժշկուհուն, շատերը հիշեցին-ցավեցին-արձագանքեցին… Գյումրիում, թվում է, բոլորն իրար գիտեն. իսկ ով չգիտի-մոռացել է, դժվար է մտաբերում՝ իմ գործն է մարդկանց հանդիպեցնելը, խոսքուզրույցի կամուրջներով իրար կապելը…

Գյումրեցի սուսերամարտի երիտասարդ մարզիչ Հայկից՝ մեր Միքայելի՝ պանդոկում պատահաբար պատահած ընկերոջից, ավելի լավ գիտեմ Գյումրին. փակ աչքերով, խելամիտ-հիմնավորված երթուղով ցերեկային տուրարեցի ընկերներիս համար, տպավորությունները թող Երևանում ձեզ փոխանցեն: Գյումրին քաղաք է թափառումի, իսկ ինձ հետ՝ շրջադարձերով հիշվող, երբ փողոցից Աճեմյանի, քեզ ուղղակի բռնում-տանում են տուն, սիրելի Սարգիս Պետրոսյանի ընտանիքը՝ իրար գլխի, մեծով պստիկով, վերածվում է Բուն Բարեկենդանի սեղանի-ուրախության… Առողջություն հանկարծ շաքարի դոզայի վերահսկողությունը բաց թողած Նադյային, որ իր Նադեժդա՝ Ուսումնական Գյումրիի 2018-ի խորհրդանիշ դարձած թոռնուհու, նախկին 13-րդ-Էնգելսի, հիմա Աճեմյան-փողոցի՝ վարպետ Սարգիսի ընդարձակվող տան ուրախությունը տեսնի, որ Գյումրիի նշանավոր հրապարակում մեզ սովորականի պես դիմավորի ուրիշ հարսանիք Գյումրվա, իսկական ծիսական, որից ոչ թե փախչենք, ինչպես երեկ, այլ որի հարսանքավորը դառնանք, ինչպես հունիսին կլինի…

Սեբաստացին սեբաստացուն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում հայրենի ճամփեքի վրա, այս անգամ Գյումրի-Երևան ճամփին՝ Մաստարա չհասած բարձունքին մետաղե հովանոցներով, Արտենի սարին նայող… Արտենին էլ ինչպես միշտ, քո ճամփի պարգև… այս անգամ երկօրյա ճամփորդությունից-ձմեռային վայելքից վերադարձող Ավագ դպրոցի խումբն է՝ Մարթայի առաջնորդությամբ… Գրկախառնությամբ բարձունքին:

Այս բարձունքն արդեն նշանավոր է, Տաթև Աթոյան, մոռանալ չենք թողնի, հանիր ճամփորդական արխիվդ, ազգագրական փառատոնը լոնքերով ընդառաջ է գալիս, ու բարձունքը՝ Թալին-Գյումրիով, Արտենիին նայող, պահանջում է իր լուծումը, մեր վերաբերմունքը… Սկսենք նշանից այս, որ «Ուսումնական Գյումրի»-«Ուսումնական Արագածոտն» հարթակները հոբելյանական 10-րդ տարին մտած «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը ամբողջացնեն Հայաստան-Վրաստան գործընկերությունը Ջավախքով, այնպես, որ Հայաստանի ինքնամեկուսացումը մեր ջանքերով սնվող այլընտրանք ունենա…

Գյումրու հերթական-նոր խումբ պատանիների՝ հայորդյաց տան երգչախմբի բեմելը կայացավ կրթահամալիրում, «Սեբաստիա» համերգային դահլիճը երեկ տոնական էր՝ Երևանի ու Գյումրու մեծ խումբ պատանիների ամենալավ-բազմազան երգերի ուրախություն էր․․․ Ի՜նչ լավ է, որ շնորհիվ Սոնա Զառաֆյան, Նելի Փիլոյան, Անի Նավասարդյան երիտասարդ-նվիրյալ խմբավարների երգող պատանիների քանակը հավասարվում է երգասեր ունկնդիրների քանակին․․․ Լեցուն դահլիճում համերգի վերջին զբաղված էին վոկալի համար նախատեսված տեղերը, և դահլիճում ոչ ոք չէր ուզում, որ համերգն ավարտվի․․․ Եվ հայորդյաց տան՝ սիրելի դարձած տնօրեն Աստղիկ Եդիգարյանի խոստումը՝ շարունակությունը Գյումրիում առավել տպավորիչ դարձնելու մասին, ուժգնացնում է հանդիպման սպասումը Գյումրիի․․․

Այսօր, գիտեք, նախագծային խմբերով Գյումրիում է մեր աշխատանքը… 2018-ը վճռական է դառնում մեր հեղինակած մանկավարժության տարածման, սեբաստացի ցանցի ստեղծման առումով, և Աշտարակը, Գյումրին կարևոր հանգույցներ են… Պիտի սովորենք արտագնա-մոբիլ-ստեղծական կազմակերպմանը մեր աշխատանքի, որպեսզի կարողանանք մանկավարժորեն սպասարկել ողջ ցանցը՝ մեր Երևանից սկսած: Մեր լավագույն որակները կդրսևորվեն-կզարգանան հենց այսպիսի ցանցային-նախագծային աշխատանքում…

Մեր մանկավարժության 2019-2021 թթ՝ հեռանկարներ-տարածում հայտարարված բարձունք է 2018-ը, որտեղից ուզում ես՝ նայի… Մեր բոլոր գործողությունները, ասենք՝ մանկավարժության նորարարության  «Բարեկամություն» ճանաչումով ճամբարի, հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբների, նախակրթարանների և դպրոց-պարտեզների ցանցի, տեխնոլոգիական հանրակրթության գործիքների-համակարգերի՝ ֆիզիկական, թե ուսուցողական մեդիա միջավայրում բաց-անսահման տարածքների հետ կապված, գնահատեք այս  միջնաժամկետ  հեռանկարով… 2018-ը բարձունք է, ինչպես շաբաթ օրվա «Փարոսը», տեսանելի ժամկետում-որոշակի մարդկանց հետ բարձունքից-բարձունք ճանապարհը որոշած անցնելու, նոր բարձունք նվաճելու հարթակ… ոտքով, հեծանվով, մեքենայով… Ահա, ինչու՝ ուրախացնող-ոգևորող էին արևմուտքի-արևելքի 4-5-րդ դասարանցիների ճամփորդական-հայրենագիտական խմբերի թափառումները Գյումրիով… «Ուսումնական Գյումրին» մանկացավ, հետաքրքիր-մազալու դարձավ, և պատահական չեն անմիջական զանգերը-արձագանքները Գյումրիի իմ ընկերների…

Ուրախ եմ «Ուսումնական Գյումրի» նախագծով Անի Նավասարդյանի ամենամսյա «Երգի տոնի» համար. մարտի 31-ին «Բեռլին» հյուրանոցում, պատանի սեբաստացիները և Գյումրու երիտասարդ «Խազեր»-ը նորից համատեղ ելույթ կունենան․․․ Նորից երաժշտասեր գյումրեցիները առանց տարիքի, սահմանափակումների, կմասնակցեն երգի տոնին։ Լավ է, որ մեր պատանիներին կհյուրընկալի 58-րդ թաղամասում գտնվող նշանավոր «Շալե» ակումբ-կացարանը․մեր լավ բարեկամ Վահան Թումասյանի հոգածությունն ունենք «Ուսումնական Գյումրի» բոլոր նախագծերով․․․

Ծաղկաքաղը՝ Մարգարիտ Սարգսյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский