Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար
Primary tabs
- Կրթության հիմնարար իրավունքի ապահովում, իրացում
- Միջավայրի և պայմանների ապահովում
- Ուսուցման մատչելիության, հասանելիության ապահովում
- Ուսումնական միջավայր, որը ընդունում և հաշվի է առնում սովորողների բազմազանությունը: Ճկուն, ընդգրկուն, անարգել, անվտանգ միջավայր յուրաքանչյուր սովորողի լիակատար ներառման, ուսուցման գործընթացի մասնակցության ապահովման համար
- Հայացքի, վերաբերմունքային, գործընթացային, ﬕջավայրային և ռեսուրսային արգելքների բացահայտմանն ու հաղթահարման ուղղված շարունակական աշխատանքներ:
- Գործընթաց, որին մասնակցում են շահագրգիռ բոլոր կողﬔրը` դասավանդողներ, սովորողներ, ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ընտանիքի անդամներ:
Սահմանների ջնջում
- Ներսի և դրսի. շենքի և պարտեզի միջև
- Սովորողների միջև
- Ուսուցիչների միջև
- Դպրոց-ընտանիք. սովորող-ուսուցիչ-ծնող-ուղեկցող գործընկերություն
Ներառման ցուցանիշներ
- Նախագծային ուսուցում
- Երկարացված օրվա տարարտարիք ճամբար
- Ընտրած մարզաձևը
- Լրացուցիչ կրթություն կրթահամալիրում, կամ դրանից դուրս
- Մասնակցություն ճամփորդություններին Երևան քաղաքում, քաղաքամերձ, մարզերում
- Ունի գործող բլոգ
- Ով է վարում բլոգը, կամ ում օգնությամբ է աշխատում սովորողը բլոգում։
Ներառական համակարգը, որի հոմանիշն է հանրակրթությունը, իրենից ենթադրում է` համերաշխություն, հոգատարություն, ուսումնատենչություն: Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև շրջակա միջավայրի ազդեցությունը:
Գոյություն ունի մի տեսություն. երբ անձը դիպչում է կենդանուն, տեղի է ունենում էներգիայի փոխանակում. կենդանին դեպի իրեն է քաշում մարդու բացասական էներգիան` փոխարենը տալով դրական էներգիա:
Ահա այսպիսի արդյունք մենք ունեցանք, երբ մեր սովորողը անհամբերությամբ հանեց իր ձեռնոցները և սկսեց շոյել Ատիին: Իր հանգիստ և խաղաղ էներգիան փոխանցվեց նաև մյուսներին:
Կենդանաթերապիան հոգեթերապիայի մի ճյուղ է, որը բավականին էֆեկտիվ մեթոդ է: Կենդանաթերապիաներից` կանիսթերապիայով սկսել են զբաղվել դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներից` եվրոպական երկրներում: Կենդանաթերապիաների ժամանակ ներգրավվում են նաև այլ կենդանիներ` շներ, դելֆիններ, ձիեր: Նրանք նույնպես ունենում են լավ վերականգնողական արդյունք օգնելով վերականգնել հենաշարժողական համակարգը:
Փորձելով կիրառել կանիսթերապիայի (շփումը շների հետ) տարրեր՝ սկսեցի իրականացնել «Շփումը կենդանիների հետ» նախագիծը: Կային սովորողներ, ովքեր Ատիի հետ առաջին հանդիպման ժամանակ ունեցան վախեր և կային ոմանք, ովքեր խիզախորեն մոտեցան և միանգամից մտերմացան, սկսեցին սիրել, խաղալ Ատիի հետ:
Կենդանիները` մասնավորապես շները, համարվում են մարդկանց լավագույն ընկերները: Հայտնի է, որ համագործակցումը և շփումը շների հետ դրական ազդեցություն է ունենում մարդու վրա: Կանիսթերապիան օգտագործվում է հիմնական բուժման հետ զուգահեռ: Իսկ կոպլեքս մոտեցում ցուցաբերելով` դրական արդյունքի ավելի շուտ կհասնենք: Կանիսթերապիայում մեծ նշանակություն ունի շան պատրաստվածությունը, նա պետք է հատուկ պատրաստված լինի և մարզված: Այս դեպքում «բժիշկները» չպետք է լինեն ագրեսիվ, անհանգիստ:
Կանիսթերապիան և շփումը շների հետ կարող է օգնել սթրեսային իրավիճակների հաղթահարմանը, այն կարող է բարձրացնել երեխաների տրամադրությունը, թուլացնել և հանգստացնել նյարդային համակարգը, ինչպես նաև կարող է առաջացնել ընկերասիրության, էմպաթիայի զգացում (ապրումակցում, կարեկցանք): Շփվելով կենդանիների հետ` երեխաները չեն էլ նկատում, որ դա վերականգնողական գործընթացի մի մասն է կազմում: Այս թերապիան երեխաներին տալիս է դրական էներգիա, որը գալիս է հենց կենդանիներից, այն էլ ապահովում է երեխաների մոտ դրական հուզական ֆոնը: Երեխաները, գալով կենդանիների մոտ, ոչ միայն շփվում են նրանց հետ, այլ նաև խաղում, ցուցաբերում հետաքրքրություն, սկսում են կենտրոնացնել ուշադրությունը:
Կանիսթերապիան հակացուցված է այն դեպքում, երբ երեխան կամ մեծահասակը ունենում են ալերգիկ ռեակցիա շան մազածածկույթից, ունենում են վերին շնչուղիների սուր շնչառական հիվանդություններ և այլն:
Շարունակելով «Շփումը կենդանիների հետ» նախագիծը` սկսեցինք ծանոթանալ և շփվել ձիերի հետ: Հիպպոթերապիան կամ բուժում ձիերի հետ ներկայացնում է բուժական ֆիզկուլտուրա, որը ունի ապացուցված դրական արդյունք:
Անցյալ դարի կեսերից բժիշկները կիրառում էին այն նևրոլոգիական և հոգեբանական խնդիրների բուժման դեպքում: Հիպպոթերապիան հոգեբանական ազդեցություն է ունենում ձիավորի վրա, նրան դարձնելով ինքնավստահ: Սա շատ կարևոր է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի ընթացքում: Աուտիզմ ունեցող երեխաների աշխատելիս` ձիերը միջնորդ են, որոնք չեն խոսում, նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Ձին հասկացնում է, թե ինչպես ճիշտ շարժվել: ՄՈՒԿ ունեցող երեխաները, գտնվելով ձիու վրա, զարգացնում են հավասարակշռություն պահելու կարողությունը:
Այսօր այս թերապիաները` որպես վերականգնողական գործընթացի մի մաս, կիրառվում են ՄՈՒԿ-ի (մանկական ուղեղային կաթվածի), աուտիզմի, զարգացման հապաղման, Դաունի սինդրոմի, հոգեբանական տրավմաների, վարքային խանգարումների դեպքում:
Ապացուցված է, որ շփումը կենդանիների հետ ձևավորում է դրական հուզական ֆոն, ինչը բուժիչ ազդեցություն է ունենում:
Թերապևտիկ միջոցներից կրթահամալիրում կիրառվում է նաև ջրաթերապիան` որպես ուսումնական գործիք, որը հնարավորություն է տալիս հանգստացնել նյարդային համակարգը, ինչպես նաև հաղթահարել սթրեսային իրավիճակները:
Վերականգնողական գործընթացում մեծ նշանակություն ունի ջրային թերապիան, որը զարգացնում է երեխաներին, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այս թերապիան կարելի է կիրառել տարբեր տարիքային խմբերի պատկանող անձանց հետ: Ջրային թերապիան թողնում են ընդհանուր ամրապնդող, սեդատիվ (հանգստացնող), հակահիպերտենզիվ (զարկերակային ճնշման իջեցում) ազդեցություն: Ջրային թերապիան ակտիվորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Այս թերապիան ունի և՛ բուժիչ, և՛ կանխարգելիչ նշանակություն:
Այսպիսով, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքերը.
- անհատական մոտեցման սկզբունք,
- համագործակցության սկբունք,
- համալիր մոտեցման սկզբունք,
- պահպանված կարողությունների վրա հենվելու սկզբունք:
Երկարացված օրվա ճամբարը որպես ներառման ցուցանիշ
Հատուկ կարիքով սովորողները, ոչ միայն հաջողությամբ ընդգրկվում են բուն ուսումնական գործընթացի մեջ , այլ նաև դառնում երկարացված օրվա ճամբարականներ: Մասնակցում են ամենատարբեր թերապևտիկ գործունեություններին, ծեսերին, ճամփորդություններին:
Ընտանիքի ներառումը ( ծնողների, տան անդամների ընդգրկվածությունը ուսումնական գործընթացին) ևս կարևոր նախապայմաններից է ներառական կրթության մեջ ՝ ծնողը լավ է պատկերացնում և ճանաչում ուսումնական գործընթացը, իր երեխայի դերը դրանում և ավելի պատասխանատու է լինում կրթության շարունակականության և լիարժեք կազմակերպման մեջ: