Ներառական կրթություն

Կանադական փորձից

Ներառական կրթությունն ուղղված է գտնելու այն ճանապարհները, որոնց միջոցով մեր դպրոցները, ուսումնական պարապմունքները, ծրագրերը և դասընթացները կլինեն այնպիսին, որ բոլոր երեխաները կկարողանան մասնակցել կրթական գործընթացին:

Ներառումը ենթադրում է նաև դասավանդման տարբեր մեթոդներ, որոնց միջոցով բոլոր երեխաները ակտիվորեն կներգրավվեն դասապրոցեսում: Ներառականությունը զարգացնում է բարեկամական զգացողություն, ստեղծում է առողջ փոխհարաբերություններ և փոխադարձ հարգանք սովորողների, սովորողների ու ուսուցիչների միջև:

Դպրոցում ներառականությունը միայն առանձին սովորողների համար չէ: Ներառականությունը հասկացություն չէ, որը վերաբերում է միայն կոնկրետ երեխայի: Բոլոր երեխաները պետք է հաճախեն միևնույն սովորական պարապմունքներին: Ներառական կրթությունը մի մեթոդ է, որը մեզ ստիպում է լինել ավելի ստեղծական, և մեր դպրոցների միջավայրը դարձնել այնպիսին, որ մատչելի լինի բոլոր սովորողների համար: Ստեղծականություն ասելով՝ հասկանում ենք այն, որ դասավանդողն այնպիսի մեթոդներ և միջոցներ է կիրառում, որ դասընթացին մասնակցում են բորոր սովորողները:

Ներառական կրթությունն արժևորվում է նրանով, որ արտացոլում է այն ակնկալիքները, որ բոլոր երեխաներն արժանի են ամբողջ կյանքում ընդունվելու հենց այնպիսին, ինչպիսին կան:

Համոզմունքներ եւ սկզբունքներ.

  • բոլոր երեխաները կարող են սովորել.
  • բոլոր երեխաները հաճախում են այն դասարան, որտեղ սովորում են իրենց տարեկիցները.
  • բոլոր երեխաները ստանում են անհատական կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները ստանում են իրենց կարիքներին համապատասխան կրթական ծրագիր.
  • բոլոր երեխաները մասնակցում են ուսումնական ծրագրին, զուգահեռաբար մասնակցում են արտադասարանական գործունեությունների և ունեն համապատասխան զբաղվածություն.
  • բոլոր երեխաներն են օգտվում համագործակցությունից՝ ընտանիքների, դպրոցների միջև և համայնքում:

Ներառական կրթության հիմնական առանձնահատկությունները

Ընդհանուր առմամբ, ներառական կրթությունը կարող ենք հաջողված համարել, եթե հետևում ենք հետևյալ կարևոր հատկանիշներին և գործելակերպին։

  • Բոլոր երեխաներին անվերապահորեն պետք է ընդունել սովորական դասարաններում և ներառել դպրոցական կյանքում։
  • Աջակցություն պետք է ցույց տալ այնքան, որքան անհրաժեշտ է երեխաներին, ուսուցիչներին, ուսումնական պարապմունքների կազմակերպմանը, որպեսզի բոլոր երեխաները կարողանան լիովին մասնակցել դպրոցական կյանքին և դասապրոցեսին։
  • Ավելի շատ կարևոր է, թե ինչ կարող են անել սովորողները, քան այն, ինչ չեն կարող անել։
  • Ուսուցիչներն ու ծնողները մեծ ակնկալիքներ ունեն բոլոր երեխաներից։
  • Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ:
  • Դպրոցները և դասընթացները պետք է այնպես կազմակերպել, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:
  • Տնօրենի և ղեկավար կազմի ներգրավվածությունը ևս մեծ նշանակություն ունի:
  • Ունենալ այնպիսի ուսուցիչներ, որոնք կտիրապետեն այնպիսի կրթական մեթոդների, որոնք հնարավորություն կտան տարբեր կարողություններով երեխաներին միասին սովորել այնպես, որ նրանցից ոչ մեկը չտուժի:
  • Տնօրենները, ուսուցիչները, ծնողները և այլ շահագրգիռ մարդիկ միայն միասին աշխատելով կարող են ապահովել արդյունավետ միջոցներ՝ ներառական միջավայրում որակյալ կրթություն ապահովելու համար:

Ներառական կրթության առավելությունները

  • Բոլոր երեխաները կարող են դառնալ իրենց համայնքի մի մասնիկը և ունենալ պատկանելության զգացում: Նրանք կարող են ավելի լավ պատրաստվել համայնքում ապրելու՝ սկզբում որպես երեխա, ապա որպես չափահաս:
  • Այն առաջարկում է ավելի լավ ուսուցման հնարավորություններ: Տարբեր ունակություններ ունեցող երեխաները հաճախ ավելի լավ են մոտիվացվում, երբ նրանք սովորում են այլ երեխաների հետ:
  • Բոլոր երեխաների սպասումները ավելին են: Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս զարգացնել անհատի ուժերն ու տաղանդը:
  • Այն թույլ է տալիս երեխաներին աշխատել իրենց անհատական նպատակներով, իրենց տարիքի այլ աշակերտների հետ միասին:
  • Այն նաև խրախուսում է ծնողների մասնակցությունը իրենց երեխայի կրթությանը:
  • Այն նպաստում է հարգելու միմյանց, հնարավորություն է տալիս ծանոթանալու անհատների տարբերություններին և ընդունել այդ տարբերությունները:
  • Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին ընկերանալու միմյանց հետ: Ընկերությունն էլ իր հերթին զարգացնում է դերի կարևորության մոդելը:

Փոխադրություն ֆրանսերենից:

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский