Կրթահամալիրը որպես փորձառությունների կազմակերպման լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես բաց ցանցային, հեղինակային ծրագրեր ստեղծող, իրականացնող և տարածող, լաբորատորիա է ոչ միայն կրթահամալիրի հետազոտող-ստեղծագործող դասավանդողների, այլև կրթական այլ կառույցների, անհատ ստեղծագործող, հետազոտող մարդկանց համար:

Կրթահամալիր են դիմում տասնյակ ուսանողներ՝ փորձառության կազմակերպման, անհատական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Հաշվետվություն-պատումում փորձել եմ ամփոփել 2018-2019 ուստարում սեպտեմբերից-ապրիլ, կրթահամալիր դիմած ուսանողների գործունեության արդյունքները: Ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ ութ ամիսների ընթացքում կրթահամալիր են դիմել տարբեր բուհերից, Հայաստանի տարբեր շրջաններից, կրթական տարբեր աստիճաններում ներառված մասնագիտությունների տասնմեկ ուսանողներ:

Համակարգողի աշխատանքի ուղղություններն են.

  • Փորձառության կազմակերպում
  • Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում
  • Շրջայց, ծանոթացում կրթահամալիրին, գործունեությանը, ուսումնական աշխատանքներին:

Ուսանողների և նրանց հետ իրականացված աշխատանքային ուղղությունները.

Քեշիշբանոս Վերոնիկ, Սահականուշ Անտոնյան, Ինեսսա Կակոյան (ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, հոգեբանության բաժնի բակալավրիատի երրորդ կուրս, փորձառության կազմակերպում, ուսանողների մասնագիտական հետազոտության կազմակերպում):

Լենա Վարդանյան («Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա ուսուցմա ավարտական կուրսի ուսանող, փորձառության կազմակերպում)

Արուս Բաբախանյան (ԵՊՀ-ի կրթության զարգացման կենտրոնի, սոցիալական մանկավարժության կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրս, թեման՝ «Փախստական երեխաների հիմնախնդիրը և սոցիալ-մանկավարժական աշխատանքը», ավարտական հետազոտական աշխատանքը իրականացվել է Սիրիահայ ընտանիքների և երեխաների հետ):

Գոհար Ոսկանյան (Գավառի պետական համալսարան, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս, մագիստրոսական գիտահետազոտական աշխատանք, թեման՝ «ՀՀ-ում տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման տեսությունն ու պրակտիկան»):

Հռիփսիմե Մինասյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ բակալավրիատի 2-րդ կուրս, կուրսային աշխատանքի թեմա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան գրադարանի պատմությունն ու գործունեությունը»):

Հայաստան Հովհաննիսյան, Օլյա Զոհրաբյան, Մարիամ Միրզոյան , Սեդա Մեսրոբյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Հատուկ և ներառական կրթության» ֆակուլտետի «Հատուկ հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում):

Աշխատանքները կազմակերպվում են համաձայն ընթացակարգի. ուսանողը հաստատությունից համապատասխան փաստաթղթով դիմում է կրթահամալիր (բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակներն առկա են կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի պահոցում), կրթահամալիրի տնօրենի հրամանով և մանկավարժության կենտրոնի ղեկավարի համաձայնությամբ նշանակվում է աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավար: Ֆիքսվում է աշխատանքի սկիզբը:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը՝

  • անհատապես ծանոթացնում է հրամանում նշված անձանց հրամանի բոլոր կետերին,
  • ուսանողների հետ կազմվում է աշխատանքային ժամանակացույցը,
  • սահմանված կարգով վարում է ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը,
  • ծանոթանում է հետազոտության մեթոդաբանությանը,
  • փորձառության մասնակիցները սահմանված կարգով փորձառությունը լուսաբանում են ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան էջում, կրթահամալիրի կայքում (mskh.am),
  • կազմակերպում է փորձառության ամփոփումը։

Փորձառությունների կազմակերպում:
ԵՊՀ ուսանողները փորձառություն են անցնում կրթահամալիրում
Ժամանակացույցի համաձայն ուսանողները լինում են կրթահամալիրի տարբեր օաղակներում, ծանոթանում են իրականացվող կրթական ծրագրերին, մասնակցում են նախագծերի, ճամփորդությունների, իրականացնում են հետազոտական աշխատանք:
Այս ամենի մասին իրենց պատումներում ներկայացնում են կրթահամալիրում փորձառություն անցած ուսանողները.

Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը ներկայացնում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման սկզբունքները, ուսանողների համար կրթահամալիրում կազմակերպում է շրջայց, ծանոթացում ընդհանուր գործունեությանը, ուսումնական ծրագրերին, կրթահամալիրի առանձնահատկություններին, տրամադրում է տեղեկատվություն և ուսումնական նյութեր: Ուսումնասիրում է ուսանողի ներկայացրած հետազոտության մեթոդաբանությունը, անհրաժեշտության դեպքում կատարում դիտարկումներ, շտկումներ:
Գրասենյակի ղեկավարի միջոցով տեղեկացնում և ստանում է այն ծնողների համաձայնությունը, որոնց երեխաները մասնակցելու են հետազոտությանը: Այս ամենից հետո ուսանողը կատարում է իր հետազոտական աշխատանքը: Ամփոփելուց հետո տրամադրում  է արդյունքների էլեկտրոնային տարբերակը:

2017-2018 ուստարում կրթահամալիրում ավարտական աշխատանքի հետազոտական մասը իրականացրած Աստղիկ Արսենյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում, թեմա՝ «Համակարգչային կախվածության սոցիալ հոգեբանական նախադրյալները») ներկայացրել է հետազոտության համեմատական վերլուծության արդյունքները, որ իրականացրել է հանրակարթական երկու դպրոցներում և կրթահամալիրում. «Համակարգչային կախվածության սոցիալ-հոգեբանական նախադրյալները» (մանրամասն տե՛ս այստեղ):

Ի՞նչ է ստանում ուսանողը կրթահամալիրում փորձառություն անցնելիս կամ որևէ հետազոտություն իրականացնելիս: Այս մասին ուսանողները նկարագրում են վերը նշված իրենց պատումներում. կարևորում են կրթահամալիրում իրենց տրվող՝ գործելու, ուսումնասիրելու, տեսնելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունը:

Փորձառության ընթացքում ուսանողներին կարող են դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները, աշխատելու որպես կամավորականներ: Մտերմանում են կրթահամալիրի սովորողների հետ, հատկապես ավագ դպրոցի: Պատմում են իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկությունների մասին, օգնում ավագ դրոցի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում։ Դառնում են նրանց լավ ընկերը: Կապ են պահում կրթահամալիրի դասավանդողների հետ: Սա դրսևորվում է նաև սոցիալական ցանցերում նրանց շփումներում: Սկսում են կրթահամալիրը ներկայացնել ուրիշներին...

Լինում է նաև, որ կարգի համաձայն դիմում են, մասնակցում են մրցույթի և աշխատանքի անցնում կրթահամալիրում: Վերը նշված ուսանողներից երկուսն իր աշխատանքներն են շարունակում կրթահամալիրում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ. Աստղիկ ԱրսենյանԼենա Վարդանյան:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский