Բլոգավարությունը երրորդ դասարանում
Primary tabs
Ողջույն, ես Կարինե Բաբուջյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ տասնմեկ տարի՝ որպես դասվար:Այս ուսումնական տարում իմ դասարանն ավարտում է երրորդ դասարանը։ Հոդվածիս թեման է՝ «Բլոգավարությունը երրորդ դասարանում», կամ «Սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով»։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, երրորդ դասարանից սկսած, յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական բլոգը: Բլոգային ուսուցումը կարևոր հարթակ է ուսուցչի, սովորողի և ծնողի համար: Երրորդ դասարանում դասարանական բլոգն արդեն դառնում է ընթերցարան-գիրք։ Դասարանական բլոգից բացի՝ սովորողներին անհրաժեշտ է ունենալ մեդիատարածք`անհատական բլոգ, որտեղ սովորողներն իրականացնում են իրենց աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում: Անհատական բլոգները սովորողներին իրենց հորինած պատմությունները, առաջադրանքները հրապարակելու հնարավորություն են տալիս։ Կարևոր է, որ սովորողը կարողանա սեփական միտքը ձևակերպել, գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, իսկ հետո՝ ներկայացնել։ Բլոգային ուսուցումը բաց, թափանցիկ ուսուցման հնարավորություն է տալիս։ Սովորողներն իրենց բլոգներում պատմում են իրենց ուսումնական ճամփորդությունների, սիրած կենդանիների, ուսումնական ճամբարի, ուսումնական արձակուրդների մասին:Ստեղծագործական և խմբագրման աշխատանքներն իրականացնում ենք ուսումնական դասապրոցեսի ընթացքում։ Որպես ուսուցիչ՝ փորձում եմ մոտենալ յուրաքանչյուր սովորողի․ միասին ուղղում ենք սխալները՝ կետադրական, ուղղագրական, ոճական։ Հորինած պատմությունները գրելուց հետո սովորողները նկարազարդում են իրենց հեքիաթի էլեկտրոնային էջը։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ են կարդում իրենց դասընկերների հորինած պատմություններն ու հեքիաթները: Բլոգի միջոցով զարգանում է սովորողի մեդիահմտությունը, գրագետ մուտքագրելու կարողությունը: Ես սիրով եմ ընթերցում սովորողների գրած պատումները։ Ամեն անգամ ինձ համար արձանագրում եմ, որ շատ գրելու արդյունքում է սովորողը դառնում գրագետ:
Սովորողի բլոգն ինքնարտահայտման, սեփական նախագծերը ներկայացնելու, ուսումնական նյութեր ստեղծելու հնարավորության լավ հարթակ է։ Ներկայացնում եմ տարվա ընթացքում իրականացրած նախագծային աշխատանքները.
- «Գույներ և ազդեցություններ»․ ընթերցարան
- Զատկական հորինուկների ընթերցարան
- Հորինուկ-ընթերցարանների գունապնակ
- Իմ անուշ մայրիկ․ ստեղծագործում են Հարավի երրորդ դասարանցիները
- Հարավի հեքիաթասացները
- Հորինուկների գունապնակ
- Ամանորյա պատումներ
Ստացված նախագիծ եմ համարում «Ընթերցարան-հորինուկներ» փաթեթի ստեղծումը: Ներկայացնեմ ընթացքը․ դասական երաժշտության հնչյունների ներքո «Իմ Օրվա մեջ ապրող գույները» խորագրով սովորողները նկարեցին գուաշով, այնուհետև իրենց նկարները վերածեցին պատումների և նկարների հետ հրապարակեցին իրենց բլոգներում։ Ուսումնական պարապմունքի ընթացքում սովորողներին տրվում է ժամանակ իրենց ընկերներ գրածը ստուգելու, ուղղումներ կատարելու համար: Հաջորդ պարապմունքին սովորողներն ընկերների համար կարդացին իրենց գրած ստեղծագործությունները: Գունապատուները կարող եք կարդալ սովորողների բլոգներում․Դավիթ Հայրապետյան՝ Ամենագունավոր աշխարհը, Մարի Մուղդուսյան՝ Գունավոր բնությունը, Վազգեն Քամալյան՝ Գույների աշխարհում, Համլետ Բալասանյան՝ Գունավոր աշխարհը,Էլիզաբեթ Հակոբյան՝ Երկիր, որտեղ ամեն ինչ գունավոր էր, Էլեն Բուդաղյան՝ Գունավոր աշխարհը, Ստյոպա Ադամյան՝ Գունավոր Զատկե Անձրևը,Արեգ Մեյթարջյան՝ Ինքնահավան Գունավոր Մարդը, որը ուներ իր գունավոր լողավազանը, Ալեքս Շահվերդյան՝ Գունավոր աշխարհի արկածները,Հայկ Քալանթարյան՝ Եթե ինձ հնարավորություն տային, Հայկ Բարսեղյան՝ Գունավոր երկիրը:
Որպես ուսուցիչ՝ գտնված երևույթ եմ համարում ամենօրյա աշխատանքը սովորողների անհատական բլոգներում։ Համակարգված, արդյունավետ և տեսանելի է լինում ուսուցչի աշխատանքը։ Երբ սովորողը վատառողջ է կամ գտնվում է այլ երկրում, դրանից չի տուժում նրա ուսուցումը։ Կրթահամալիրը հեռավար ուսուցման հնարավորություն է ընձեռում։ Սովորողը իր էլ․ հասցեին ստանում է շաբաթվա աշխատանքները, այնուհետև իր կատարած աշխատանքները տեղադրում է իր բլոգում:
Եվ վերջում ներկայացնում եմ «Ամփոփում եմ իմ ուսումնական տարին» նախագիծը։ Իրենց բլոգներում պատմում են Հարավային դպրոցի երրորդ դասարանցիները․
- Էլիզաբեթ Հակոբյան․ Ամփոփում եմ իմ ուսումնական տարին
- Ավետ Մանվելյան․ Ամփոփում եմ իմ ուսումնական տարին
- Էլեն Շահվերդյան․ Իմ կարդացած գրքերը
- Հայկ Բարսեղյան․ Ամփոփում եմ իմ ուսումնական տարին, Իմ կարդացած հեքիաթները
- Հայկ Փիլիպոսյան․ Ուսումնական շրջանի ամփոփում, Իմ կարդացած գրքերը
- Էվելինա Հակոբյան․ Ուսումնական շրջանի ամփոփում, Իմ կարդացած գրքերը, Իմ սիրելի կենդանիները
- Մարի Մուղդուսյան․ Ուսումնական շրջանի ամփոփումը, Իմ աճեցրած ծաղիկները, Իմ դպրոցի բակը
- Հայրապետյան Դավիթ․ Ուսումնական տարվա ամփոփում, Моё русское видео, Իմ սիրած կենդանիները
- Վազգեն Քամալյան․ Իմ գրքերը, Իմ կարդացած գրքերը, Իմ անկյունը
- Բուդաղյան Էլեն․ Իմ ուսումնական շրջանի ամփոփումը
- Մերի Խաչատրյան․ Ուսումնական տարվա ամփոփումը, Իմ սիրելի կենդանին
- Բացվել է 1264 անգամ