Ընտանեկան կրթություն. Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային
Primary tabs
Հեղինակ՝ Սայմոն Քերն
Իմ ուշադրությունը գրավեց այս հոդվածը, նախ և առաջ, նրանով, որ այն լիովին համապատասխանում է մեր կրթահամալիրի մանկավարժական մոտեցումներին՝ համավարակի այս օրերին:
Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային
Հոդվածը հրապարակված է ամերիկյան Edutopia մանկավարժական էլեկտրոնային ամսագրում 2020-ի մարտի 24-ին:
Սրտացավ ծնողների հորդորով սոցիալական լրատվամիջոցները տանը մնացող դպրոցահասակ երեխաներին սնում են բազմերանգ դասընթացներով: Բայց նրանք պայքար են մղել այդ դասընթացները իրականացնելու համար՝ մասամբ այն պատճառով, որ ավանդական դպրոցների խիստ կառուցվացքային՝ դասացուցակային մոտեցումը՝ նշանակված ժամին տանը նստել համակարգչի առջև, հաճախ ավելի շատ կապ ունի ամբոխավարության, քան ներկա իրավիճակում ուսման օպտիմալացման հետ:
Ուսումնառության մեջ տանը ներգրավվելու հանկարծակի անցումը կարող է դիտվել որպես այդ կառուցվացքային ուսուցման բարենպաստ խափանում, ինչը ոսկե հնարավորություն կտա սովորողներին ներգրավվելու իսկական, խորը ուսումնառության մեջ, որը կլինի ավելի ինքնակարգված, ավելի խաղասեր, ավելի համահունչ սովորողի զարգացմանը և ծնողների համար շատ ավելի հասանելի, քան աշխատանքային պարտադիր հարցաթերթիկների փաթեթները:
Երբ սովորողներին ընտրության հնարավորություն ենք տալիս իրենց ուսումնառության մեջ, դրանով նպաստում ենք նրանց սովորելու ներքին շարժառիթի, ինքնավարության և ստեղծականության զարգացմանը: Նրանք կարող են ուսումնասիրել իրական աշխարհի այն խնդիրները, որոնք իրենց են հուզում, հետազոտական լուծումներ գտնել կամ ստեղծել մոդելներ կամ գրել զեկույցներ, որոնք զորեղացնում են իրենց: Դա կարող է դժվար լինել 20-30 աշակերտներով ավանդական դասարանում, մինչդեռ, տանը ծնողները կարող են թույլ տալ, որ իրենց երեխաներն ավելի մեծ ճկունություն դրսևորեն ուսման ընտրության հարցում. ինչ թեմաներ ընտրել, ինչ գրքեր կարդալ, ինչպե՞ս տնօրինել ժամանակը:
Ազատագրվելով դպրոցների մեծ մասի ուսումնական առարկաների ծրագրային խիստ պահանջներից, որոնք չափազանց շատ են կենտրոնանում թեստավորման և չափորոշիչների վրա,
Ազատագրված դպրոցների մեծամասնության խիստ պահանջներից, որոնք չափազանց շատ են կենտրոնանում թեստավորման և չափորոշիչների վրա, ծնողները կարող են ժամանակ տրամադրել սիրած թեմայի խորը հետազոտման, քննադատական մտածողության կարողությունների ձևավորման վրա, ինչը կփոխանցվի նաև հարակից թեմաների ուսումնասիրմանը:
Բնագիտության ուսումնասիրումը
Փոքր երեխաների համար խաղալը գիտական հայտնագործություն է: Խաղալիք նետելը, սպունգ սեղմելը կամ շրջանաձև պտտվելը ֆիզիկայի դասեր է սովորեցնում: Խթանվում են ազատ խաղերը կառուցող խորանարդիկների, ստվարաթղթե արկղիկների հետ:
Սովորողներն իրենց ծնողների հետ կարող են գիտափորձեր անել կենցաղային իրերով: Ավելի մեծահասակ սովորողները իրականացնելով գիտափորձեր կարող են գրի առնել արդյունքները իրենց լաբորատոր զեկույցներում:
Բնությունը դեպի բնագիտական հետազոտում տանող ճիշտ արահետն է: Սովորողները կարող են որոշ ժամանակ անցկացնել իրենց ետնաբակում կամ այգում՝ զրուցելով իրենց ծնողների հետ այն մասին, ինչ տեսնում են՝ ջրային ցիկլերի, էկոհամակարգերի և բնության մեջ սննդային շղթաների մասին: Նրանք կարող են վայրի ծաղիկներ հավաքել և պարզել ու գրանցել դրանց անունները: Նրանք կարող են բացել թռչնադիտարկումների իրենց նոթատետրը:
Հասարակագիտությունը տանը
Հետազոտական աշխատանք կատարելու համար ծնողները պետք է պատմության, տարբեր մշակույթների մասին գրքեր առաջարկեն իրենց երեխաներին: Այս համավարակի ժամանակաշրջանում շատ գրադարաններ թվայնացված գրքերի անվճար ընթերցումներ են առաջարկում: Ընթերցելուց հետո կրտսեր սովորողները կարող են տիկնիկային ներկայացումներ, ցուցապաստառներ, թեմային համապատասխանող պատկերազարդ գրքույկներ պատրաստել:
Տեխնիկական միջոցները կարելի է օգտագործել նաև ընտանեկան տեսաֆիլմեր կամ ցուցադրություններ պատրաստելու համար: Կարելի է նաև ընտանեկան հետաքննություն կազմակերպել, կամ էլ՝ ծնողը ասված խոսքի նկատմամբ թերահավատություն է ցուցաբերում, իսկ սովորողը հիմնավորում է իր կարծիքը: Այս ամենը քննադատական մտածողություն է զարգացնում: Սովորողներն իրենց ծնողների հետ պատմական ֆիլմեր են դիտում և քննարկում հենց ֆիլմի ընթացքում: Ծնողը հարցնում է, թե ինչ է կատարվում ֆիլմում, նշում է այն դրվագները, որոնք ըստ իրեն պատմական անճշտություններ են պարունակում: Կարելի է հարցնել սովորողին, թե արդյոք նմանություններ կամ տարբերություններ նկատում է ֆիլմում ցուցադրվող կենցաղային մշակույթոյթի և մերի միջև:
Մաթեմատիկական կարողությունների զարգացումը տանը
Ծնողները կարող են իրենց փոքրիկների հետ հաշվելու վարժանքներ անել, կամ էլ կոճակներով ու մետաղադրամներով տարիքին համապատասխան մաթեմատիկական գործողություններ անել: Ճաշ եփելու գործընթացը փոքրիկներին մաթեմատիկական իրական խնդիրներ առաջարկելու մի լավ ձև է: Երբ երեխան տեսնում է կես բաժակ ալյուրի չափը, իսկ հետո՝ լրիվ բաժակը, պատկերացնում է, թե որքան կլինի մեկ ու կես բաժակ ալյուրը: Այդպիսով կոտորակները սովորելու հիմքն է ստեղծվում: Բազմապատկման և բաժանման գործողությունները տեսանելի են դառնում կես և կրկնակի բաղադրատոմսերով ուտեստ պատրաստելով: Սեղանի խաղերը հնարավորություն են տալիս տեսանելի հաշվել՝ տեղաշարժելով խաղաքարերը:
Լեզվի զարգացումը
Երեխաներին պետք է խրախուսել ընտրել իրենց գրքերը: Միասին մի ընտրված գիրք ընթերցելը ավելի արդյունավետ է, քան ծրագրով նախատեսված առանձնակի քանակով գրքերի ընթերցանությունը պարտադրելը: Սրբության պես բան պետք է լինի ընտանիքով մի գիրք կարդալը, որից հետո կարդացածը քննարկելը: Շահեկան է պարզապես զրուցել ձեր երեխաների հետ որևէ բանի մասին: Այդ ձևով ենք երեխաների մեջ սեր արթնացնում լեզուն սովորելու նկատմամբ:
Ուսումնառության արդյունավետությունը բարձրացնել նշանակում է վերանայել տեղեկատվությունը այնպես, որ այն մնա երկարատև հիշողության մեջ: Պետք չէ բարդացնել այս գործընթացը: Երեխաների գիտելիքը զորեղանում է՝ նրանց հետ քննարկելով այն ամենը, ինչն անում են կամ ընթերցում ընտանիքում:
Եթե ձեր երեխան առնվազն 3 տարեկան է, պետք է ամեն օր առնվազն 15 րոպե կարդալ նրա համար «Teach your child to read in 100 easy lessons– Սովորեցրու քո երեխային կարդալ 100 դյուրին դասերով» գրքից: Այն կատարյալ է նույնիսկ զբաղված ծնողների համար:
Գրելը անգլերեն հասկանալու բարելավման ևս մեկ հիմնական տեխնիկա է: Մարտահրավեր անել ավելի տարեց երեխաներին գրել իրենց նկարների գիրքը կամ հորինել պատմվածքներ:
Սկզբում փորձեք օգտագործել մարկեր, գունավոր կավիճներ, ավազով կամ բրնձով լցված սկուտեղներ: Հետո նրանց խրախուսեք նկարների տակ գրել իրենց հորինած կարճ պատմությունները:
Սիրով ու գրկաբաց ընդունեք արվեստը
Կերպարվեստը զարգացնում է ուղեղի աշխատանքը, իսկ երաժշտությունը լավացնում է հիշողությունը և լեզվամտածողությունը: Կերպարվեստի բոլոր տեսակները զարգացնում են ստեղծականությունը և խնդիր լուծելու կարողությունը: Երեխաներին պետք է խրախուսել նկարել, քանդակել կամ էլ՝ տնական խաղային խմորով տարբեր իրեր պատրաստել: Պետք չէ բարդ նյութեր օգտագործել. սոսինձը, թուղթը, մկրատը, ստվարաթղթե տուփերը կարող են բավարար լինել:
Արվեստի հետազոտման մեկ այլ ոլորտ է երաժշտությունը: Երեխաները տանը կարող են նոր երգեր սովորել, կամ էլ հորինել իրենցը, կամ էլ տան մի որևէ իր երաժշտական գործիք դարձնել, իսկ եթե ձեր տանը մոռացված, հին ու փոշոտ երաժշտական գործիք ունեք, սկսեք ձեր ընտանեկան նվագախմբի գործունեությունը:
Ծնողները կարող են նաև տարբեր ստեղծագործությունների տիկնիկային կամ խաղարկային բեմականացումներ պատրաստել:
Խաղալու և շարժվելու ժամանակ պետք է գտնել
Քանի դեռ համակարգիչի և հեռուստացույցի էկրաններն անջատված են, փոքր տարիքի երեխաները ակտիվ են, բայց ավելի տարեց երեխաները, ովքեր սովոր են «նստել և ստանալ» կրթությունը, կարող են որոշակի քաջալերանքի կարիք ունենալ: Փորձեք միասին առավոտյան ընտանեկան մարզանք անել: Այդպես անելով կխթանեք ձեր և ձեր երեխաների նյութափոխանակությունը, իսկ ուղեղն էլ կստանա երջանիկ զգացողություններ արթնացնող քիմիական նյութերը: Երեխաները կարող են մասնակցել առցանց պարային, յոգայի և մարտարվեստի պարապմունքների:
Կյանքի հմտություններ սովորելը
Երբ բոլորը միշտ տանն են, ավելի շատ սնունդ է պետք պատրաստել և ավելի շատ մաքրություն անել: Այդպիսի ամենօրյա աշխատանքներին մասնակցելը զարգացնում է կենցաղային խնդիրներ լուծելու երեխաների կարողությունը, ինչպես նաև աշխատանքային էթիկան: Կարելի է տան տհաճ աշխատանքը հաճելի զբաղմունք դարձնել երևակայական պատմություններով: Կարելի է ընտանեկան ժողովներ կազմակերպել և միասին քննարկել, թե ինչպես դա անել միասին:
Տեսնել հնարավորությունները
Պարտադրված մի եղեք զբաղվելու բոլոր ուսումնական առարկաներով ամեն օր: Երեխաները կարող են ամբողջ օրն անցկացնել՝ անելով դրանցից մեկը կամ երկուսը: Իսկական ուսումնառությունը տեղի է ունենում իրական կյանքում, իմաստալից ենթատեքստերում: Երեխաները սովորում են, երբ շարժվում, ստեղծագործում ու խաղում են: Թող հետաքրքրությունը և զվարճանքը լինեն ձեր առաջնորդողները:
Աղբյուրը
Why should learning at home be more self-directed and – less structured
- Բացվել է 739 անգամ