Դպրոցների ղեկավարները բանավիճում են անորոշ 2020-2021 ուտարվա կազմակերպմանն ուղղված լուծումների շուրջ
Primary tabs
Հեղինակ՝ Սառա Բոնսեր
Թարգմանություն անգլերենից
Կրթության կազմակերպիչները աշնանը դպրոցները վերաբացելու պլաններ են մշակում, բայց առանց պատվաստանյութի ապահով ցանցի նոր ուսումնական տարին լավագույն դեպքում անկանխատեսելի է:
Հանկարծ բոլորին պարզ է դառնում, չնայած այս ամբողջ ժամանակի ընթացքում ուսուցիչները միշտ էլ տեղյակ են եղել, որ դպրոցները էկոհամակարգում վճռորոշ դեր են խաղում, ինչը դեռ պահպանում է Ամերիկան: Դպրոցները միայն այն տեղը չեն, որտեղ երեխաները կրթվում են, չնայած դա մնում է նրանց անփոխարինելի նպատակը և մշակութային ներդրումը, դրանք նաև այն տեղն են, որտեղ միլիոնավոր ծնողներ թողնում են իրենց երեխաներին, որպեսզի սկսեն իրենց բոլոր ծախսերը հոգացող աշխատանքային օրը:
Քովիդ 19-ի ի հայտ գալով այդ ծնող-դպրոց կախվածությունը կտրուկ փոխվել է: Ծնողներն առաջին անգամ ներգրավված են իրենց երեխաների կրթության վերահսկման աշխատանքներում, միևնույն ժամանակ՝ մի կողմ թողնելով իրենց մասնագիտական պարտավորությունները, կամ էլ՝ վատագույն դեպքում ունենում են գործազրկության հեռանկարը: Հասկանալի է, որ դպրոցների վերաբացման հսկայական պահանջ կա, որպեսզի ուսուցիչները, ծնողները, երեխաները վերադառնան կյանքի նորմալ և արդյունավետ հունը:
-Մենք երեխաներն դպրոց վերադարձնելու կարիքն ունենք: Ես իմ երեխաներին դպրոց վերադարձնելու կարիքն ունեմ: Այս հուսահատ տոնով է արտահայտվել Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը Los Angeles Times լրագրում, «մենք մեր երեխաներին կրթելու կարիքն ունենք»:
Դա հեշտ չի լինելու: Վաղ զեկույցները տեղեկացնում են, որ դպրոցների ղեկավարները փակ դռների ետևում բանավիճում են, թե արդյոք անվտանգ է, ընդհանրապես, այս աշնանը վերաբացել դպրոցները: Եվ նույնիսկ, եթե դպրոցներն իրոք վերաբացվեն, այն աշխատանքային ժամանակացույցը, որը նրանք ստիպված կլինեն ընդունել, և′ ծնողներին, և′ երեխաներին առնվազն օրվա մի մասը կպահի տանը: Եթե իրավիճակի թեթևացում լինի հորիզոնում, այն շատ դժվար կլինի պարզորոշ նշմարել:
Միևնույն ժամանակ, երկրով մեկ նահանգները սկսում են արտակարգ իրավիճակների պլաններ նախապատրաստել խիստ անկանխատեսելի ուսումնական տարվա համար:
Ըստ բազմաթիվ լուրերի հաղորդումների ոչինչ սովորական չի լինելու: Սրանք են այն գաղափարները, որոնց շուրջ բանավեճն ընթանում է.
Առցանց ուսումնառության երկարացնելը
Դպրոցների ղեկավարներն ասում են, որ առցանց-հեռավար ուսումնառությունը հավանաբար կրթության կազմակերպման առկա-առցանց համակցված ձևի մեծ մասը կլինի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Այն շրջաններում, որտեղ այսպիսի համակցված ուսումնառության ավելի բարձր արդյունքներ կլինեն, պահանջարկ կլինի տարվա ուսպլաններում ավելի լայն ինտեգրել:
Մերիլենդ նահանգի դպրոցների կառավարիչ Կարեն Սալմոնը կենտրոնանում է հեռավար ուսումնառության կարողությունների ամրապնդման վրա: The Baltimore Sun լրագրում նա իր խոսքն ուղղել է օրենսդիրներին՝ ասելով. «Մենք համոզված չենք, որ դպրոցական շենքում ներփակված լինելը այն բանն է, որին պետք է վերադառնանք աշնանը կամ ձմռանը: Ես իսկապես կենտրոնացած եմ առցանց և հեռավար ուսումնառության ռեսուրսների ընդլայնման և հաշվետվողականության վրա»:
Քրիս Ռեյքդալը՝ Վաշինգտոնի նահանգի հանրակրթության կառավարիչը, նույնպես կատաղորեն պաշտպանում է առցանց ուսումնառության հնարավորությունները: «Ասում են, որ պատվաստանյութ չի լինելու դեռ 12-18 ամիս և մենք պետք է պարզենք ու հասկանանք, թե արդյոք անվտանգ է դպրոց վերադառնալը նույնիսկ այս աշնանը: Գիտությունը դեռ շատ պետք է տքնաջան աշխատի դա պարզելու համար, բայց ես արդեն ստիպված եմ մտածելու, թե ինչպես շարունակել ամրապնդել մեր առցանց մոդելը, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակնհայտորեն լավացել է, մինչդեռ, շատ բան կա դեռ անելու, – ասում է Ռեյքդալը:
Փոփոխվող ժամանակացույցերը և սոցիալական հեռավորության պահպանման շարունակվելը
Սոցիալական հեռավորության պահպանումը, փոփոխվող ժամանակացույցերը և այլ նախազգուշական միջոցները, որոնք ուղղված են վիրուսի փոխանցման կանխարգելմանը, կարող են դպրոցի համար վերսկսվեն ու նորմալ համարվեն, երբ տանը մնալու բոլոր սահմանափակումները վերացվեն և ուսուցիչներն ու երեխաները վերադառնան դպրոց:
-Կարո՞ղ եք մեր սովորողների դպրոց գալու և դասաժամերի ժամանակացույցը փոփոխական դարձնել և այնպես անեք, որ և սովորողները, և ուսուցիչները պատշաճ վարքականոններ դրսևորեն առկա ֆիզիկական միջավայրում՝ հնարավորինս կրճատելով ֆիզիկական շփումները, համատեղ ու միաժամանակյա սննդի ընդունումը, միասին մարզական պարապմունքները, – հարցնում է Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմը, որն առաջիններից էր, ով համավարակին պետական մակարդակով արձագանք տվեց: Նա ավելացնում է, որ դրանք են լինելու իրենց զրույցների թեմաները հաջորդ մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում:
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի կրթական քաղաքականության ուսումնասիրությունների տնօրեն Ֆրեդերիկ Հեսսը գրում է Forbes–ում, որ Քանի որ դպրոցների նախագծերն ընդհանրապես նախատեսված չեն սոցիալական հեռավորություն պահպանելու համար, դպրոցների անվտանգ վերաբացումը կարող է պահանջել, որ կրճատվի միևնույն ժամանակահատվածում դպրոցում առկա սովորողների քանակը. սովորողների մի մասը դպրոց գա առաջին օրը, իսկ մյուս մասը՝ հաջորդ օրը և այդպես մեկընդմեջ հաճախեն դպրոց, կամ էլ՝ ընդունել երկհերթ մոդելը. մինչև կեսօր մի մասը լինի դպրոցում, իսկ կեսօրից հետո՝ մյուսը: Հնարավոր է պահանջել նաև մարզասրահների փակումը, իսկ սովորողների սնունդ ընդունումը կազմակերպել իրենց դասասենյակում, իրենց նստարաններին:
Դասամիջոցներին դասասենյակից դասասենյակ տեղափոխվելը նույնպես լավ ազդեցություն չի ունենա: Այդ պատճառով էլ միջին և ավագ դպրոցների սովորողների համար պետք է ընդունել տարրական դասարանների մոդելը՝ մնալ նույն դասասենյակում բոլոր պարապմունքների ընթացքում:
Բժշկական միջամտությունը և անընդհատ հսկողությունը
Քաի որ աշխարհում դպրոցները, որոնցից շատերը ավելի վաղ էին փակվել, քան ԱՄՆ-ի դպրոցները, սկսում են դանդաղորեն վերաբացվել, սովորողները պետք է համակերպվեն նոր կանոններին՝ ներառելով դիմակներ կրելը, ջերմաստիճանը որոշող տեսախցիկով նկարվելուն և ջերմաստիճանային պատկերահանում անցնեն նախքան դպրոցի շենք մտնելը:
The Washington Post –ը հայտնում է, որ դպրոցների վերաբացման ժամանակն ու պայմանները կախված են այն բանից, թե «որտեղ եք դուք ապրում, ով է ղեկավար որոշումներ կայացնում, և որքան են որոշում կայացնողները հարգում բժիշկ վարակաբան Էնթոնի Ս. Ֆաուչիի և մյուս գիտնականների կարծիքը, ովքեր առաջնորդում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու պայքարը:
Ըստ Ինդիանայի համալսարանի բժշկագիտության դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Աարոն Քերոլի եզրափակիչ խոսքն այն է, որ Ամերիկայի դպրոցները չեն կարող անվտանգ կերպով վերաբացվել, քանի դեռ առողջապահության պաշտոնյաները չեն գտել Քովիդ 19-ով վարակված մարդկանց բացահայտելու և բուժելու ձևը:
Նախապատրաստվեք ուսումնառության կորուստներին
«Ամբողջ աշխարհի դպրոցների սովորողների 10-ից 9-ը դպրոց չի հաճախում և պարզ է, որ դա խորը և երկարատև ազդեցություն կունենա երեխաների վրա», գրում է Անյա Կամենեցը: Դա ի հայտ կգա և′ ակադեմիական երկարատև հետընթացի մեջ, և′ այլ տեղերում, ինչպիսին է, օրինակ՝ հոգեկան առողջությունը: Երբ դպրոցները վերաբացվեն, մանկավարժները ստիպված կլինեն դիմագրավել ոչ միայն ուսումնառության ընդհատման հետևանքներին:
Նման մարտահրավերներին դիմակայելու մի ձև է առաջարկում ուսուցիչներին Ռաֆալ Բայերնը. յուրաքանչյուր սովորողի համար կազմել ուսումնառության անհատական պլան, որը կբավարարի նրա ուսումնառության կարիքները և սոցիալական ու զգացական աջակցություն ցույց կտա նրան:
Մայամի-Դեյդ կոմսության հանրակրթական դպրոցների կառավարիչ Ալբերտո Կարվալլոն իր քաղաքը նախապատրաստում է դիմագրավելու «ակադեմիական պատմական հետընթացի», որի նմանը երբեք չի եղել երկրում: Այս ամառ և եկող ուսումնական տարվա ընթացքում շրջանում հսկայածավալ ջանքեր կգործադրվեն, որոնք կնեռարեն վիրտուալ կրկնուսույցների և մենթոր-ուսուցիչների, ուսումնական տարվա ավելի վաղ մեկնարկ կլինի ակադեմիապես ամենախոցելի սովորողների համար, և կշարունակվի առկա-հեռավար ուսումնառության համակցված ծրագիրը:
-Ամեն ինչ կատարյալ չի լինելու, բայց մենք քարը քարին չենք թողնի, որպեսզի աջակցենք այն սովորողներին, որոնց համար, եթե ոչինչ չանենք, նրանք այնքան հետընթաց կունենան, որ, անկեղծ ասած, անպատվություն կլինի այս երկրի համար և անհատ սովորողներին էլ տկարամտության կհասցնի:
Աղբյուրը`
Sarah Gonser, Edutopia April 2021- School leaders debate solutions for an uncertain 2020-21
- Բացվել է 612 անգամ