Մայիսյան հավաքը հենց քո հավաքն է․ մուտք մայիսյան հավաք, ուղեցույց

Մայիսյան հավաքը՝ նորը սկսելու, արածն ամփոփելու, ներկայանալ-ներկայացնելու, համագործակցելու խիզախում։

Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 16-րդ հավաք։ Հավաք, որը նախագծվել ու կյանք է ստացել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ձևակերպվել է, տարեցտարի զարգացում գրանցել ու ամրագրվել կրթահամալիրի տարեկան օրացույցում՝ դառնալով մանկավարժական աշխատողների, սովորողների համար հեղինակայինն ամփոփելու ու նորը սկսել-ներկայացնելու բաց հարթակ։

Մայիսյան հավաքը սեբաստացի հեղինակ-ուսուցիչներ, սովորողների, սեբաստացի համայնքի ու գործընկերների ձեռքբերումն է. այն բաց է ու ներառող:

Առաջարկում ենք կարդալ, ներկայանալ, խիզախել:

Ինչու ենք կարևորել մայիսյան հավաքը, փորձենք հիմնական կետերով ներկայացնել՝

  • Մանկավարժության մեջ սեփական հեղինակածը ներկայացնելու, այն զարգացնելու համար կարևոր հարթակ է։
  • Արածդ աշխատանքին այլ հայացքով նայելու՝ ամփոփելու, արձանագրելու, ի մի բերելու, դժվարությունների մասին խոսելու հնարավորություն է։
  • Հեղինակայինն այլոց ներկայացնելու, տարածելու, հրավերներ անելու, գործընկերային հարաբերություններ հաստատելու, դրանք վերահաստատել-շարունակելու հարթակ։
  • Նոր նախագծեր ներկայացնելու, իրար օգևորելու, նախագծային գործընկերներ գտնելու, համագործակցային նախագծերով հանդես գալու շրջան է։
  • Մայիսյան հավաքը նաև մանկավարժական խնդիրների մասին խոսելու, լուծումներ գտնելու, մանկավարժական նոր հնարքներ փնտրելու հանգրվան է։
  • Արածը հոդվածով, նյութով, հաշվետու պատումով ամփոփելու, այլոց պատմել-ներկայացնելու փուլ։

Ինչպես գտնել մայիսյան հավաքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչ է անհրաժեշտ իմանալ՝

Ինչպես կապվել մեզ հետ՝

Ինչու միանալ հավաքին, ինչ կտա հավաքին մասնակցելը՝

  • Հավքին մասնակցելը նորարար, հեղինակային մանկավարժությանը ծանոթանալու հնարավորություն է:
  • Համատեղ նախագծեր իրականացնում, միասին աշխատելու հնարավորություն է:
  • Գործընկերային հարաբերություններ ձևավորելու, կրթական բաց համակարգ ստեղծելու հարթակ է:
  • Բլեյան բաց ցանցի մի մասը դառնալու, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման նորարար փորձը յուրացնելու բաց աշխատադարան:
  • Ձեր ձեռքբերումները, մշակումներն ու նախագծելու ներկայացնելու սեբաստացի բաց համայնքին, տարածելու դրանք։

Մայիսյան հավաք 2021-ի ուղղությունները՝

  • Օրացուցային, շուրջտարյա նախագծերը կրթահամալիրի դպրոցներում․ դպրոցը բաց ցուցասրահ, համերգասրահ:
  • Դպրոցների մայիսյան հավաքի նախագծերը՝ համերգներ, նորամուտներ, քաղաքային նախագծեր: 
  • Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 
  • Բաց, համագործակցային ծնողական համայնք․ ծնողը կրթական գործի կազմակերպիչ:
  • Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր: 
  • Հեղինակային մանկավարժության գնահատման համակարգը մայիսյան հավաքին։ 
  • Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:
  • Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:
  • Հունիսյան ճամբարը զարգացող մանկավարժության ցուցիչ՝ «Ուսումնական ամառ» նախագծեր:
  • «Ցտեսություն» ուսումնական նախագծի ցուցադրություններ, համերգներ :
  • 2021-2022 ուսումնական տարում կրթահամալիր ընդունված, ընդունվել ցանկացողների համար Մուտքի կլոր սեղաններ, շրջայցեր, միասնական գործունեության օրեր։
  • Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում:

Ինչով է առանձնանում մայիսյան այս տարվա հավաքը՝

  • Սա հավաք է անիվների վրա․ ճամփորդական խմբերի, հեծանվաերթերի, կրթական փոխանակման նախագծերի, շրջիկ նախագծերի ներկայացում։
  • Հավաքը կազմակերպվում է այգիներում, պուրակներում, թանգարաններում, այլուր․ մեր կարգախոսներն են՝

Հայաստանը ուսումնական պարապմունքների կազմակերպման տարածք, Երևանը՝ թանգարան բաց երկնքի տակ

Քաղաքային պուրակներն ու այգիները՝ դասարանններ։

  • Ծնողական համայնքը մեր գործընկերներն է․ դասի կազմակերպման նոր մոդելների ներկայացումներ, զարգացումներ։
  • Ուսումնական օրացույցը միմյանց աշխատանքին ծանոթանալու, միմյանց աջակցելու հնարավորություն է։
  • Մայիսյան հավաքը մեր սովորողներին իմացումի հրճվանք պատճառելու հնարավորություն է։
  • Ուսուցումն ուրախություն է․ սովորում և սովորեցնում ենք բաց, անվտանգ, ուրախ միջավայրում։
  • Այս տարվա հավաքը մեր միասնականության, համատեղ արած աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության զարգացման ցուցադրությունն է։
  • Գագարին նախագիծը՝ որպես համագործակցային, շարունակական նոր մոդել:
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский