Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն առանձնանում է հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով. յուրաքանչյուր դասավանդող, մանկավարժական աշխատող հեղինակը և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով  դասավանդում է, ստեղծում է: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև այն համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: Յուրաքանչյուր առարկայի ծրագիր դասավանդվում է՝ նախօրոք ունենալով մշակված նախագիծ, որտեղ հստակ նշվում է և ակնհայտ երևում նախագծի նպատակը, խնդիրները, արդյունքը, ինչը հնարավորություն է տալիս ավելի պարզ պատկերացնելու տվյալ նախագծի իրականացման արդյունավետությունը, տվյալ դասարանում, տվյալ սովորողների հետ: Այսպես նաև տարբեր դասավանդողներ տարբեր դասարաններում կարողանում են դասավանդել նույն առարկան, իրականացնել նույն նախագիծը՝ մշակելով տարբեր մոտեցումներ, մեթոդներ,  որոնք, ըստ մանկավարժական աշխատողի, ավելի համապատասխան են,  ավելի հեշտ ընկալելի սովորողի համար: Եվ կրթահամալիրում յուրաքանչյուր նախագիծ, ծրագիր,  գործունեություն ուղղված է սովորողների

  • զարգացմանը,
  • ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանը,
  • ինքնարտահայտմանը, 
  • տվյալ նյութը հեշտ ըմբռնելուն ,
  • նոր կարողությունների և հմտությունների բացահայտմանը,
  • ինքնուրույնության զարգացմանը,
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը:

Այս արդյունքին հասնելու համար պետք է ոչ միայն տեսական գիտելիք տալ սովորողին, այլև սովորեցնել տեսականը գործնականում իրականացնել, ինչպես  իրականացվում է կրթահամալիրում: Այս առումով հեղինկային կրթական ծրագիրն առանձնանում է նաև ազգային մշակույթի պահպանմամբ և փոխանցմամբ՝ ուսումական գործընթացի մի մասը դարձնելով ծեսերը, ծեսերի իրականացումը համապատասխան ժամանակահատվածում՝

Կրթահամալիրում իրականացվող յուրաքանչյուր ծես ուղղված է ազգային մշակույթի յուրացմանը, պահպանմանը, փոխանցմանը: Նմանատիպ ծեսերից է Խաղողի գինու արաման ծեսը, որը իրականացրեցինք առաջին դասարանի սովորողների հետ՝ այն դարձնելով «Ես և շրջակա  աշխարհ» ուսումնական առարկայի մի մասը: Առաջին դասարանի առարկայական ծրագրերից է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիրի   «Ես և շրջակա աշխարհը», որի նպատակն է սովորողների մեջ ձևավորել՝

  • շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելուն, համագործակցելուն,
  • շրջապատող մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը,
  • նպաստել  սովորողների դիտողականությանը, շրջապատում օրինաչափություններ նկատելուն,  դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը,
  •  ձևավորել առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ
  • ձևավորել շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:

Առաջին դասարանի սովորողների հետ, ըստ համապատասխան ուսումնակա օրացույցի,  իրականացրել ենք «Տիեզերք»ուսումնական նախագիծը, «Ես» ուսումնական նախագիծը, որի նպատակն է սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը: Սովորեցինք խնամել բնությունը, կարևորել շրջակա միջավայրի մաքրությունը, որոշակի վերաբերմունք ձևավորել կենդանիների, բույսերի նկատմամբ: Կենդանիներին խնամել, կերակրել , հաղթահարել վախերը կենդանիների նկատմամբ սովորում ենք՝ այցելելով Ուսումնական ագարակ: Իսկ բնությունն ավելի լավ ճանաչելու, հասկանալու համար, ոչ միայն սովորողները ունեցան, սկսեցին աճեցնել իրենց ծաղկի թաղարները, կատարեցին ծառատունկ, այլև իրականացրեցինք Խաղողի գինու արարման ծեսը՝ համագործակցեկով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի հետ:  Ծեսի նպատակն էր սովորողների մեջ ձևավորել

  • բնության նկատմամբ պատասխանատվություն,
  • սովորեցնել մշակել այգին, ծառերը,
  • ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը,
  • սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին,
  • սովորողների հետ այցելել խաղողի այգիներ, մասնակցել բերքահավաքին՝ խաղողաքաղին:

Մինչև խաղողի գինու արարումը՝ «Ես և շրջակա» դասաժամին  սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել Հարավային դպրոցի խաղողի վազերը, մշակել, մաքրել, ջրել պարարտացնել: Սովորողները սկսեցին իրենց այգուց, իրենց տատիկ-պապիկների այգուց. ուսումնասիրեցին, ոգևորված պատմեցին, որ իրենք ունեն խաղողի այգիներ, մշակում են: Սովորողների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ իմացան, որ իրենք անձամբ պետք է այցելեն խաղողի այգի, քաղեն խաղողը և ստանան գինի:Այդ  նպատակով կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություն Արագած գյուղի խաղողի այգիներ: Նախքան ճամփորդությունը՝ սովորողները ունեցան զրույց-քննարկում խաղողագործ Արտակ Ռշտունու հետ, սովորեցին խաղողի տեսակները, սվորեցինք՝ ինչպես են քաղում խաղողը, ինչ աշխատանքային գործիքով: Խաղողաքաղին մասնակցեցին նաև Արագած գյուղի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողները: Ճամփորդությանը հաջորդեց Խաղողի գինու արարման ծեսը:

Խաղողի գինու արարման ծեսին սովորողները կատարեցին ծիսական երգեր, սովորեցին գնահատել, չփչացնել խաղողի հատիկները, քանի որ յուրաքանչյուր հատիկ իր մեջ պարունակում է քաղցրահամ գինու հյութ: Հատկանշական է, որ Խաղողի գինու արարման ծեսին մասնակցեցին նաև ծնողները՝ օգնելով սովորողներին ճզմել խաղողի հատիկները, ողկույզներրը: Գինին ստանալուց հետո մենք պարբերաբար ուսումնասիրում էինք՝ որ փուլում է գտնվում խաղողի հյութը, հետևում էինք խմորմանը՝ տարայի մեջ հյութի փրփրելուն: Իսկ արդեն գինին ըմբոշխնեցին սովորողների ծնողները Հարիսայի ծեսին: Արդյունքում սովորողները ծանոթացան գինու արարման ծեսին, սովորեցին գինու արարման ծիսական երգեր, համագործակցեցին այլ դպրոցի հետ, ավելի լավ, պարզ ուսումնասիրեցին խաղողի վազերը, սովորեցին մշակել և խնամել այգին, ծառերը, հոգ տանել բնության մասին:Ստեղծվեց համագործակցություն, փորձի փոխանակում: Նախագիծը կշարունակենք նաև գարնանը՝ խաղողի տնկիներ տնկելով: Այս անգամ կուսումնասիրենք խաղողի վազերի աճը, կհետևենք խնամքին:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский