Միջավայր, նորարարություն եւ ստեղծականություն
Primary tabs
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերում է «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը , որն իրականացվում է Երեւանի հարավարեւմտյան զանգվածի Բ-1 շինարարական անունով թաղամասում՝ պարփակված Րաֆֆու , Զ․Անդրանիկի, Ա․Բաբաջանյանի փողոցներով։
2015թ. նախագիծը կրթահամալիրի հիմնավորմամբ ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանի, Արամ Հարությունյանի նախագծի առաջարկ-սխեմայով ներկայացվել է Երեւանի քաղաքապետին, ավագանուն, ստացել արձանագրային հավանության։
Կրթական պարտեզում են գործում կրթահամալիրի Միջին , Ավագ դպրոցները , Արեւելյան, Արեւմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց -պարտեզները , Քոլեջը, մարզական, երաժշտական, քանդակի, խաղողի եւ գինու ուսումնական կենտրոնները, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 181 հիմնական դպրոցը, թիվ 76, 93, 95 նախադպրոցական հաստատությունները։
«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը լուծեց մի շարք խնդիրներ ոչ միայն կրթական, այլև անվտանգային, առողջապահական, սոցիալական, լայն իմաստով՝ ստեղծեց նոր մշակութային հարաբերություններ: Հաշվի առնելով արվարձանի «չարաբաստիկ» հեղինակությունը՝ որպես կցակառույցների , հողազավթումների , ապօրինի ավտոտնակների, անհարկի պարիսպների, ասֆալտ-բետոնի ծածկույթի պատանդ, նման նախագիծը թվում էր ոչ իրատեսական: Մինչ կրթահամալիրը իր համայնքով, օգտվելով խորհրդային շրջանի խարխլվող շենքերի, աղբով լցված ապօրինի խարխուլ կառույցների եւ կիսակառույցների, ժանգոտ պարիսպների, անխնամ դալանների հախուռն զանգվածի վիճակից, պայքարում էր արվարձանի ամեն թիզի վրա , բնակիչների մի մասի մոտ անորոշ պատկերացումներ կային կրթական պարտեզ նախագծի վերաբերյալ: Առանց կրթահամալիրի մի շարք ներառական նախագծերի իրականացման, համայնքում դժվար էր գտնել այլ տեսակետ , քան նոր հերթական «մասնավոր բիզնես» տարածքի շահագործումն է : Չնայած համատարած բարեկարգման խնդիրներին՝ նախագիծը նույնականացվում էր նոր «մասնավոր բիզնեսի» շահագործման հետ : Արվարձանի ողջ տնտեսա-հասարակական ենթակառուցվածքը պտտվում էր դրա շուրջ սկսած 90- ականներից: Ու դրանով սահմանափակում մարդկանց պատկերացումները «Կրթական պարտեզ» նախագծի մասին : 1990-ից սկսած՝ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, կրթահամալիրը եզակի է իր « Կրթական պարտեզ » նախագծով՝ իբրեւ արվարձանը ներկայացնող բնակավայր : Դա լավագույն կրթական եւ նոր ուրբանիստական անհրաժեշտ մոդելն է ոչ միայն Հարավարեւմտյան թաղամասի համար, այլև մյուս բնակավայրերի համար : Այս մոդելով հնարավոր է արվարձանների տարածքները վերաիմաստավորել ու դարձնել տեղական եւ միջազգային ցուցահանդեսների, արվեստի բիենալեների , համերգների , կինոփառատոների, մի շարք մշակութային միջոցառումների, զբոսայգիների հանգրվան: Կրթահամալիրը ունի կրթական, մշակութային բազում հաջողված նախադեպեր «Կրթական պարտեզ » նախագծում : Այն կարող է օգնել կրթական զարգացման տեսլականների ճգնաժամի առաջ կանգնած հայաստանյան քաղաքներին: Նախագծի հանրայնացման շրջանում «Բանգլադեշ անիվների վրա » նախաձեռնությունը լայն արձագանք գտավ քաղաքում, թաղամասում։ Դրա ազդեցությամբ իրականացվեց և գործում է առաջին մանկապատանեկան հեծանվային ակումբը, ապահով հանրակրթական հեծանվաուղին ։ Ստեղծվել է հեծանվային բաց արհեստանոց , որը սպասարկում է կրթական պարտեզի հեծանվավոր, սայլակավոր շահառուներին ։
«Կրթական պարտեզ» նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է, եղել է « Բնակավայրն առանց ճաղերի» քաղաքացիական նախաձեռնություն, այն շարունակելի է, ակտիվ համալրվում է նորանոր մասնակիցներով ։ Գաղութացումը սկսվում է ավելորդ ճաղերով շրջափակված կրթական հաստատություններից։ Ուսումնասիրելով իրավիճակը՝ հասկանալի է , որ ոչ մի անվտանգության խնդիր չեն լուծում այդ երկաթե, անդուր ու բարձր ճաղերը` կրթական հաստատությունը վերածելով բանտային միջավայրի։ Վանդակող մոտեցումը 21-րդ դարում ուղղակի անընդունելի է, հատկապես` հեղափոխական արժեքներ կրող, երկրին տեր կանգնող քաղաքացիների համար։ Նախագիծը շարունակական աշխատանք է , որն ապահովում է քաղաքացիական նախաձեռնության ցանցի ակտիվ մասնակցությունն ըստ շենքերի , ենթաթաղամասերի, երբ շենք, խաղահրապարակ , հատված կապված է նախագծի հետ , ներառվում է նախագծի հետ և լուծում շատ խնդիրներ։ «Կրթական պարտեզը բնակելի արվարձանում»-ը կարիք ունի ընդարձակվելու, այն լայն հնարավորություն է զարգացնելու ժամանակակից արվեստը , նրա ճանաչողության խնդիրը , հատկապես շատ կարեւոր է թեթեւացնել քաղաքի կենտրոնը գերկենտրոնացումից , լավ հնարավորություն է ապակենտրոնացվել դեպի արվարձան տարբեր արվեստային ակցիաներով: Այն չի սահմանափակվում պլեներներով , քանդակներով , հնարավորություն կա նաեւ ֆիլմերի համար, օրինակ՝ Հյուսիսից իջնող Սարալանջով դեպի Արեւմտյան դպրոց տանող Բ-4 թաղամասի Յ . Բախշյանի անվան մանկական այգու շրջանաձեւ հատվածում,կարելի է ունենալ ամառային բացօթյա կինոթատրոն : Շուրջ 20000 բնակիչ ունեցող թաղամասը կունենա էկրանի վրա ֆիլմ նայելու հնարավորություն, նստատեղերով հարմարեցված միջավայր:
« Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը իր կառուցվածքով թույլ է տալիս , հեշտացնում է արվեստի և արհեստավարժ բոլոր տեսակի մարդկանց համար ստեղծել աշխատանքային պայմաններ ( հանդիպումներ , սեմինարներ , ցուցահանդեսներ ) արվեստի ակցիաների միջոցով ստեղծել խաղաղ իդեալներ, հանդուրժողականության և փորձի փոխանակման վերաբերմունք։ «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի նորաբաց արվեստանոց- լաբորատորիան , բացի իր կողմից քննարկվող և պատրաստվող առաջարկություններից, նախագծերից, բաց է փոխադարձ հետաքրքրություն առաջացնող, ստարտափների լեզվով ասած՝ «սավառնող մտքեր»-ի համար։
«Կրթական պարտեզ արվարձանում» արվեստանոց— լաբորատորիա
«Կրթական պարտեզ արվարձանում» գրասենյակը առաջարկում է ցանկացող անհատներին և խմբերին մասնակցել «Ծառզարդ» նախագծին կրթական պարտեզի տարածքում։ Հետաքրքրված ակտիվ երիտասարդները կարող են գալ, ներկայացնել նախագծեր, քննարկել և կյանքի կոչել իրենց գաղափարները։ Եկե՛ք ձեր նախաձեռնություններով, և մենք կաջակցենք ձեզ մեր կրթական պարտեզի արվեստանոց—լաբորատորիաներով, պուրակներում, լանդշաֆտների և տարբեր ( դրսի, թե ներսի ) տարածքներում ստեղծագործելու հնարավորություններով։
- Բացվել է 745 անգամ