Հանրակրթության մեջ կարևորն անհատն է

Հեղինակ: 

Ելույթ Ազգային ժողովում  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Այս դահլիճում ամիսներ առաջ ելույթ ունեցել եմ վարչատարածքային փոփոխությունների հետ կապված, նոր խոշորացված համայնքների ձևավորման առիթով։ Լավ է, որ շարունակվում է այդ խոսակցությունը՝ ուղղակի արդեն արձանագրելով նոր փաստ, որ  2022-ի ավարտին  կունենանք 40-ի չափ խոշորացված համայքներ։
 Ինչո՞ւ եմ շեշտում․ դա արդեն փաստ է, մենք  հարգանքով ենք վերաբերում փաստերին, մեզ էլ նոր հնարավորություն է տրված այս համայնքային կազմակերպումը  դիտել  և՛ որպես նոր պատվիրատու՝ նախ և առաջ հանրակրթության, և՛ նոր կազմակերպիչ։
Միևնույն է, այս ուղղությամբ պետք է գնանք, հատկապես բոլոր փոփոխությունները սա պիտի նկատի ունենան։ Իհարկե, ժամանակ է պետք, որ համայնքները դրսևորեն իրենց ներուժը, բայց դա նաև մեզանից է կախված։ «Դպիր» ամսագրում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական ամսագիրն է, դուք  միշտ կարող եք կարդալ այլընտրանքի մասին, այս լսումների թեմայով կարող եք կարդալ  սեբաստացի հիմնադիրների հստակ դիրքորոշումը։ Մենք հետևողական աշխատել ենք նախարարության հետ, բայց, ի վերջո, ունենք դիրքորոշում, որը պաշտպանելու ենք մինչև վերջ, և որպեսզի հասանելի լինենք, հասկանալի լինենք, իսկ մեր համառությունը նաև սահման ունի։ Հենց մենք հասկանում ենք, մենք շնորհակալություն  հայտնում ենք ու  նահանջում, մենք հիմա հարցարան ենք պատրաստում, որին դեռ կանդրադառնանք։

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․
Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։
Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։ Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։
Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Աղբյուրը՝ ԱԺ կայք

Տեսանյութի մոնտաժը՝ Նելի Արղությանի։
Լուսանկարը՝ Մարգարիտ Սարգսյանի։
Սղագրումը՝ Մարինե Ամիրջանյանի։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский