Մայիսյան հավաքը՝ հեղինակային կրթական ծրագրի ներկայացման բաց հարթակ

Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող, մշակող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն` իր տարեկան ուսումնական օրացույցով, որը մշակվում, գործարկվում է կրթահամալիրի նախագծային խմբի կողմից, հաստատվում՝ կրթահամալիրի կառավարման խորհրդում, ունի հստակ ամրագրված, արդեն տարիներով հաստատված օրացուցային օրեր։ Այդ օրերից մեկը մայիսյան ամենամյա հավաքն է։

Մայիսյան հավաքը կրթահամալիրում կազմակերպվում է արդեն 16-րդ անգամ․ ունի հստակ ամրագրված ավանդույթներ, նպատակ, բայց ամեն տարի նոր ձևաչափով, խնդիրներով ու կազմակերպումով է ներկայանում։ Հեղինակային կրթական ծրագիրն անշարժ մարմին չէ․ այն անընդհատ զարգանում է, լրամշակվում՝ մարդու՝ սովորողի, աշխարհի կրթական պահանջներին, նորարարություններին համահունչ։ Ըստ այդմ՝ Մայիսյան ամենամյա հավաքներն էլ զարգացող, ամեն տարի նոր շեշտադրումներ առաջ բերող, նոր կազմակերպումով ու փորձով ներկայացող հարթակներ են։

Այս տարվա մայիսյան հավաքին ներկայացվեց նաև ուղեցույց, որը ներառում էր հաճախ տրվող հարցերը․ ուղեցույցի նպատակն էր օգնել ու կողմնորոշել մարդկանց՝ ծանոթացնել Մայիսյան հավաքի ընտրանիներին։

Մայիսյան հավաքը՝ մայիսից մայիս հեղինակային մանկավարժական ծրագրով աշխատող, ստեղծող-հեղինակող ուսուցչի և սովորողի համար կարևոր փուլ է՝ իրենց արածն ի մի բերելու, ներկայացնելու, անդրադարձ անելու ու զարգացումը մատնանշելու-տեսնելու։ Մայիսյան հավաքը կազմակերպվում է նախ և առաջ հեղինակ ուսուցչի, այդ ծրագրով աշխատող սովորողի, ընտանիքի համար։ Ե՛վ սովորողները, և՛ ուսուցիչները կարիք ունեն ներկայացնելու իրենց արածն ընկերներին, գործընկերներին․ կրթահամալիրի ներսում միմյանց աշխատանքը կարևորելու, միմյանց լսելու, օգնելու համար Մայիսյան հավաքը կարևոր հանգրվան է։ Սովորողներն են ներկայանում, պատմում իրենց ընտանիքներին, ընկերներին, սովորում ներկայացնել արածը, առանձնացնել կարևորը։

Մայիսյան հավաքը գործընկերներին, ընկերներին, կրթության ոլորտի մասնագետներին, շահառու այլ խմբերին ներկայանալու, հեղինակային կրթական ծրագրի ձեռքբերումները ներկայացնելու, կարևոր կրթական խնդիրներ ու զարգացումներ քննարկելու բաց, ազատ հարթակ է։ Կարծում ենք՝ հեղինակային մանկավարժության փորձը հենց այն զարգացումն է, զարգացման այլընտրանքը, որը կարող է բերվել ընդհանուր հանրակրթական համակարգ, փորձարկվել մյուս դպրոցների համար։

Արդեն 17-րդ ամենամյա հավաքը մանկավարժական ավանդույթներ ստեղծող, ձևավորող հավաքանու աշխատանքի ներկայացման մի ձև է, նաև՝ խնդիրների, անհանգստությունների, ակնկալվող աջակցության մասին խոսելու բաց հարթակ։ Կարծում ենք, որ կրթական ոլորտում կարևոր է կոնկրետությունը և խրախուսանքը՝ կոնկրետ լինել ու խրախուսել հաջողությունը, տեսնել դրա զարգացումը։ Խոսել խնդիրներից՝ դրանց վերհանումը դիտարկելով որպես մանկավարժական խնդիրներ, որոնց լուծումները պետք է գտնել ու ուժերը կենտրոնացնել հենց այդ խնդիրների վրա։

Արդեն ավանդական դարձած սկզբունքով՝ Մայիսյան հավաքի նախապատրաստական փուլը ևս շատ կարևոր է։ Այս փուլում էլ քննարկումները, մշակումները հենց մանկավարժական խնդիրներ են, որոնք լուծելի են դառնում համատեղ ջանքի շնորհիվ։ Հրապարակվում են․

Հավաքի հայտարարությունները թարգմանվում և հրապարակվում են հետևյալ օտար լեզուներով․

Խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր հեղինակ-ուսուցչի կոնկրետ ու հետևողական աշխատանքը սովորողների հետ՝ արածն ի մի բերել, բլոգներում ընտրանիներ հավաքել, աշխատանքը ներկայացնել։ Սա իրական մանկավարժական աուդիտ է՝ միմյանց օգնելու, աշխատելու, արածն արժևորելու, բացթողումները լրացնելու առումով։

Մայիսյան հավաքի մեկ ամիսն անցավ լեցուն․ յուրաքանչյուր նախագծային խումբ ներկայացրեց իր աշխատանքը, խնդիրները։ Էստեղ կարևորն այն է, որ ոչ մի բան միջոցառումային չէ․ ամեն ինչ իրական է, այն, ինչ անում ենք միշտ՝ ինչ-ինչ խտացված, ամփոփված բաղադրիչներով։

Մայսիսյան ամենամյա հավաքի իմ ընտրանուց ներկայացնեմ մի քանի տարբեր հարթակների-նախագծերի օրինակներ։ Ասեմ, որ այսպիսի ընտրանիները շատ են, ու դրանք կարելի է անընդհատ ու պարբերաբար առանձնացնել-ներկայացնել, ամեն անգամ մի բաղադրիչ շեշտադրել։

Մեր նույն ուրբաթ համերգներն են՝ տարվա օրացույցով նախատեսված, պարզապես կարևորել էինք հենց հանրայնացումը։ Երկու օրինակ ներկայացնեմ՝ որպես հանրայնացման, համայնքի ներգրավման բաց հարթակներ․

 Գարուն խաղաղության․․․․ուրբաթ-համերգ.  Մարմարյա սրահ։ Արևելյան դպրոցի համակարգած մեդիաուրբաթ-համերգում ներառված են եղել 450 սովորող, 200-ից ավելի ծնող։ Համերգի ՖԲ լուսաբանումը չորս օրում ունեցել է 9000 դիտում, դրանով կիսվել են 100-ից ավելի օգտատերեր։ Մյուս լուսաբանումները հետևյալ հղումներով․

1․ Խոշորացույց TV-ի հատուկ թողարկում

2․ համերգ-ուրբաթը՝ Նունե Խաչիկօղլյանի բլոգում․․․

Միջին դպրոցի ուրբաթ-համերգը․ այս համերգում ներառված էին 520 սովորող, 100-ից ավելի ծնող։ Համերգի նկարները տարածել են 300-ից ավելի ՖԲ օգտատերեր։

Հանրայնացման ու ուսումնական նախագծերի, խնդիրների ու դրանց լուծումների ներկայացման հաջորդ հարթակները կլոր սեղան-հանդիպումներն էին, որոնց մասնակցել են մի քանի հարյուր սովորող, հրավիրյալ մասնագետներ, ծնողներ, ուսուցիչներ (մասնակիցների թիրախային խմբերը կցված են)։

Այս տարվա կլոր սեղանները համակարգել են լաբորատորիաների ղեկավարները, դրանք առանձնացել են հետաքրքիր նախագծերի ներկայացմամբ, քննարկումներով։ Կլոր-սեղանները նաև յուրօրինակ ձևեր են կրթահամալիրային միջավայրը՝ իր բաց-քննարկումային հարթակներով ներկայացնելու համար։ Առանձնացնեմ․

Կլոր սեղան. Օտար լեզուները կրթահամալիրում. Ավագ դպրոցի ընթերցասրահ

Ռուսալեզու նախագծերը կրթահամալիրի Քոլեջում. Քոլեջ, Վերնատուն

Կլոր սեղան. Մայրենին կրթահամալիրում. Ավագ դպրոցի ընթերցասրահ

Կլոր սեղան. Օտար լեզուները կրթահամալիրում. Ավագ դպրոցի ընթերցասրահ

Հանրային աուդիտ. կլոր սեղան Արևմտյան դպրոց-պարտեզում. Վերնատուն

Կրթահամալիրի նոր կայքի շնորհանդես ՏՏ լաբորատորիայում

Կլոր սեղան. Նախադպրոցական կրթություն: Խոսքի զարգացում. Քոլեջ, Վերնատուն

Կլոր սեղան. Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Կլոր սեղան. Մաթեմատիկա առարկայի ուսուցումը «‎Մխիթար Սեբաստացի»‎ կրթահամալիրում. Կենտրոնական ընթերցասրահ

Որպես ամփոփում

Հեղինակային կրթական ծրագրով ամրագրված՝ ավանդական դարձած կրթական հարթակները, հանրակրթական համակարգում նոր զարգացումների, նախագծերի, խնդիրների քննարկման իրական հարթակներ են, որտեղ հանդես են գալիս սովորողներն ու ուսուցիչները։ Սրանք կարևոր են հենց իրենց բնականությամբ, բազմատարր ու բազմաբաղադրիչ խնդիրներով, ձեռքբերումներով։ Կարևորել ենք՝ հասկանալու համար՝ ինչ ենք արել, որ ուղղությամբ առաջ շարժվենք, ինչ խնդիրների վրա կենտրոնանանք, որտեղ աջակցենք։

Մայիսյան հավաքի մյուս բաց ու հետաքրքիր հարթակների՝ շրջայցերի, ցուցահանդեսների, կլոր-սեղանների ու մրցաշարերի մասին կխոսեմ հաջորդիվ։

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский