Ամփոփում ենք հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաքը

Ավանդաբար՝ արդեն 17-րդ անգամ մայիս ամսին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ստեղծագործական հավաք են կազմակերպում, որտեղ նշում են ընթացիկ տարվա ձեռքբերումները, առկա խնդիրները և հետագա ծրագրերը:

Հանրակրթության նոր պետական չափորոշչի ընդունման, ՀՀ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների ընդունման, ուսուցիչների նոր պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների իրագործման պայմաններում ընթացավ 2021-2022 ուստարին: Այս բոլոր փոփոխությունների ընթացքում մեր կրթահամալիրն անդավաճան մնաց իր հեղինակային մանկավարժությանը. առաջարկեց և իրականացրեց ուսուցիչների պարտադիր ատեստավորման իր հեղինակային մոտեցումները և հիմա էլ առաջարկում և ուզում է իրականացնել կամավոր ատեստավորման իր հեղինակայինը: Այդուհանդերձ, հեղինակային մանկավարժության հեղինակներն իրենց ամենօրյա աշխատանքում հետևողականորեն իրագործում են սովորողների որակական պահանջների ձևավորման նախարարության սահմանած ուղենիշները՝ ձգտում են հասնել  տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը:

Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում օտար լեզուների բաց պարապմունքները և կլոր սեղան - քննարկումները սովորողների ուսումնառության վերջնարդյունքների յուրատեսակ ցուցադրություններ էին:

Մայիսի 11-ը օտար լեզուների օրն էր:

Ժամը 11:55-ին սկսվեցին անգլերենի բաց դասերը Ավագ դպրոցի չորս 10-րդ դասարաններում: Կցանկանայի ներկա լինել բոլոր չորս դասարաններում միաժամանակ, ինչն անհնար էր: Կարողացա 20 րոպե մասնակցել Սիլվա Հարությունյանի կազմակերպած « Parents and Children – Ծնողները և երեխաները» թեմայով բանավեճին, իսկ մնացած 25 րոպեն անցկացրեցի Հերմինե Գևորգյանի «The Service of Love -Սիրո ծառայությունը» Օ Հենրիի պատմվածքի քննարկմանը:

Սիլվա Հարությունյանի բանավեճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր:

Բանավեճը վարում էին սովորողներ Սարգիս Շահինյանը և Անի Ապրոյանը: Բանավեճի կազմակերպման երկրորդ կարևոր սկզբունքը հակառակ տեսակետը արտահայտողի առկայությունն է: Այս դերը իր փոքրիկ թիմի հետ լավ էր կատարում Մարիամ Բադալյանը: Զգացվում էր, որ սովորողները բավականին մեծ նախապատրաստական աշխատանք էին կատարել: Բացի վերը նշված սովորողներից՝ բաց պարապմունքին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացան նաև Արևիկ Արզումանյանը և Տարոն Փաշինյանը: Սիլվա Հարությունյանի բաց պարապմունքի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

Քննարկվող  այլ հարցի վերաբերյալ նույն լրջությունը և ոգևորությունը տեսա նաև Հերմինե Գևորգյանի բաց պարապմունքին: Արդեն անցել էր պարապմունքի կեսը, և քննարկման մասնակից սովորողները պատասխանել էին պատմվածքի վերաբերյալ Անգելինա Հակոբյանի պատրաստած հարցերին, ու հիմա արդեն քննարկվում էր սիրո թեման ընդհանրապես:

Այստեղ նույնպես նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել սովորողները, իսկ բանավոր քննարկման ժամանակ իրենց հասուն մտքերով ու անգլերենի հաղորդակցական բավականին բարձր մակարդակով աչքի ընկան Կարինե Գոմցյանը, Յուրի Հյուսյանը, Էդվին Մեսրոպյանը և Անգելինա Հակոբյանը: Բաց պարապմունքի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ:

Ժամը 14:00-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում մեկնարկեց «Օտար լեզուները կրթահամալիրում» կլոր սեղանը: «Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» կլոր սեղանը իրենց ներածական խոսքով բացեցին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը: Պահի հանդիսավորությունը, պատասխանատվության զգացումը, մեծ թվով հյուրերի ներկայությունը մի փոքր լարվածություն էին ստեղծել, որը շատ շուտով փոխարինվեց փոխադարձ հարգանքի ու սիրո արտահայտության ջերմ աշխատանքային մթնոլորտի՝ շնորհիվ տիար Բլեյանի գնահատող ու ոգևորող խոսքերի: Սկզբում կենտրոնում ռուսերեն դասավանդողներն էին՝ Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Տպավորիչ էր 9-րդ դասարանի ռուսերենի ելքի ստուգատեսի ներկայացումը: Հետաքրքիր ու օգտակար նախագիծ է սկսել Անի Ավետիսյանը՝ «Калейдоскоп» ռուսերեն ամսագիրը: Ներկայացումների ընթացքում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Հարավային դպրոց-պարտեզի ռուսերենի դասավանդող Վիկտորյա Հովսեփյանի և Հյուսիսային դպրոց-պարտեզի ռուսերեն դասավանդող Աննա Ֆրանգյանի համագործակցային նախագիծը « Когда встречаются Север и Юг »: Մարիամ Քալանթարյանը Քոլեջի իր սովորողների հետ ներկայացրեց շուրջտարյա « Время поэзии » նախագիծը: Ինչպես տիար Բլեյանն է ասում. «Ռուսերենը օտար լեզու չէ»: Բոլոր դասավանդողները և սովորողները մայրենիի նման էին ռուսերեն խոսում:

Մեզ համար ամենօրյա ու սովորական, իսկ հյուրերի համար՝ զարմանահրաշ էին պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն խոսող սովորողները: Այլոց մանկավարժական փորձի շատ ուսումնասիրություններ եմ արել, բայց որևէ տեղ չեմ հանդիպել հանրակրթական մի դպրոցի օրինակ, որի կայքը ունենա ութ երկիր խորհրդանշող դրոշների շարք, և սովորողներն էլ ունենան այդքան տարբեր օտար լեզուներ սովորելու հնարավորություն: Կլոր սեղանի ընթացքում սովորողները նշեցին, որ տարբեր ժողովուրդների մշակույթների, այդ ժողովուրդների հետ կրթական փոխանակումների, Հայաստանում այդ երկրների պաշտոնական ներկայացուցչությունների հետ համագործակցումը իրենց ուսումնառության կարևոր բաղադրիչներն են:

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը կրթահամալիրում. մայիսի 13-ի կլոր սեղանը:

Կլոր սեղանի ներկայացման բովանդակային ուղղությունները՝

  • 21-րդ դարին բնորոշ ուսումնական միջավայրի ստեղծումը,
  • ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ,
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (կրտսեր դպրոց),
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ (Միջին և Ավագ դպրոցներ),
  • Կրթահամալիրում օտար լեզուների ուսուցումը բլոգային և նախագծային է,
  • Օտար լեզուների ուսուցումը նախագծերով,
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող,
  • Քննարկումները և բանավեճերը՝ որպես խոսքի զարգացման միջոց,
  • Ուսպարապմունքներ արտասահմանյան երկրների մասնագետների հետ,
  • Հայերենից օտար լեզուներ թարգմանությունները՝ որպես Հայաստանը, հայ մշակույթը օտարերկրացիներին ներկայացնելու միջոց,
  • Կրթահամալիրի սովորողները իրենց անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում։

Power Point ներկայացումը․ ներկայացնում է Յուրա Գանջալյանը։ 

Կլոր սեղանի մասնակիցները՝

Սովորողներ՝

Արևմտյան դպրոց

  • Գալեհ Մեղրունի
  • Նանե Հակոբյան
  • Լյուսի Դերդերյան
  • Մհեր Հովհաննիսյան

Արևելյան դպրոց

  • Տիրան Բարսեղյան
  • Աննա Ոսկանյան
  • Արսինե Կարապետյան
  • Գաբրիել Թանաշյան

Հարավային դպրոց

5֊րդ դասարանի սովորողներ՝

  • Կարոլինա Եսայան
  • Հասմիկ Մելքոնյան

3֊րդ դասարանի սովորողներ՝

  • Լիլի Թորոսյան
  • Էդգար Մուրադյան

Միջին դպրոց

  • Լիլի Գիրագոսյան
  • Լևոն Վարդանյանը
  • Վարազդատ Միքայելյանը
  • Բեգլարյան Անաիսը
  • Մանե Հակոբյան
  • Իռեն Նահապետյան
  • Մարի Անանյան
  • Մոնիկա Պողոսյան

Ավագ դպրոց

  • Սոնա Բալայան
  • Արեն Մինասյան
  • Անահիտ Հովսեփյսն
  • Միլենա Քամալյան
  • Արաքս Քալիջյան
  • Նունե Հովհաննիսյան
  • Կարինե Միքայելյան
  • Գայանե Պողոսյան
  • Էլեն Կարապետյան
  • Անի Ապրոյան
  • Նարե Հախնազարյան
  • Սարգիս Շահինյան
  • Իլոնա Սահակյան

Քոլեջ

  • Սիմոն Ավետիսյան
  • Նելլի Միսկարյան
  • Անի Մխիթարյան
  • Բելա Մարտիրոսյան

Կրթահամալիրում օտար լեզու դասավանդողներ, մայրենիի դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և ուսումնառության մոտեցումները լիովին նպաստում են ՀՀ հանրակրթության պետական չափորոշչով կրթական տարբեր աստիճանների համար սահմանված սովորողների ուսումնառության վերջնարդյունքների ձևավորմանը:

Եկեք պարզ համեմատություններ անենք մեր սովորողների անգլերենի լեզվական երևույթների իմացության, հաղորդակցական կարողությունների և պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների միջև:

Տարրական աստիճան (կրտսեր դպրոց)                

Ըստ պետական չափորոշչի.

Առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ։

Մեր կրտսեր դպրոցների առաջին դասարանում են սովորում հաղորդակցական անգլերենի պարզագույն տարրերը՝ իրար ողջունելու խոսքերը, ներկայանալը, ընտանիքի անդամներին ներկայացնելը, միմյանց անուն հարցնելը և պատասխանելը, գույները, մրգերի, բանջարեղենների ու կենդանիների անվանումները: Կլոր սեղանի ներկայացման ժամանակ երրորդ դասարանցիները նույնիսկ ազատ կարողանում են ուտելիք պատվիրել սրճարանում, իսկ 5-րդ դասարանցիներն էլ կարողանում են անգլերեն խոսելով գնումներ կատարել հագուստի և կոշիկի խանութներում, ինչպես նաև՝ հորինել սեփական փոքրիկ պատումները:

Վալենտինա ԹումանյանԱննա ԳանջալյանԱնի Մրտեյան

Հիմնական աստիճան (միջին դպրոց)

Ըստ պետական չափորոշչի.

Առնվազն երկու օտար լեզուներով հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավիճակներում:

Կլոր սեղանի ներկայացումների ժամանակ մեր Միջին դպրոցի սովորողները անկաշկանդ բանավոր պատումներով ներկայացնում էին Արատեսում անցկացրած եռօրյա ճամփորդության կենցաղը: Ամենակարևորն այն էր, որ նրանց խոսքը դասավանդողը նախօրոք չէր պատրաստել: Դասավանդողի համար էլ էր հետաքրքիր, թե ինչ է ասելու սովորողը: Միջին դպրոցի սովորողները նաև ներկայացրեցին իրենց յուրատիպ նախագիծը՝ փոքրիկ հումորային մանրապատումների ներկայացումները:

Տաթև Ալեքսանյան, Անահիտ Մելքոնյան

Միջնակարգ աստիճանը (ավագ դպրոց)

Ըստ պետական չափորոշչի.

Առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք, առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ, վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ:

Ավագ դպրոցին վերաբերող վերջնարդյունքում «հանպատրաստից» բառը ես մգացրել եմ, որովհետև դա հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքների միջև եղած հիմնական տարբերությունն է: Հանպատրաստից խոսելու, իր տեսակետը պաշտպանելու կարողությունը դրսևորելու ամենավառ ապացույցը Ավագ դպրոցի այն կիթառով աղջիկը եղավ, ով միայն պատրաստվում էր անգլերեն երգել: Նա ընդգրկված չէր նախագծերը ներկայացնող սովորողների խմբերում, բայց երբ տիար Բլեյանը հարց ուղղեց՝ ցանկանալով իմանալ, թե որն է սովորողների անգլերեն սովորելու շարժառիթը, նա միանգամից հանպատրաստից խոսեց անգլերենի՝ որպես միջազգային լեզվի կարևորության մասին: Ավագ դպրոցի սովորողները իրենց ներկայացրած նախագծերով ապացուցեցին, որ կարողանում են անգլերեն հետազոտական աշխատանքներ կատարել և սեփական տեսակետները պաշտպանել իրենց անգլերենի պարապմունքներում հաճախ կազմակերպվող քննարկումների և բանավեճերի ընթացքում՝  Personal boundaries , Gender Inequality , The Keys to a Successful Marriage , Future specialists speak , The treasures of my Land , Radio programs on different topicsCharacters that Changed the WorldForgners in ArmeniaEverything about InterestingDiscussions with Cam

Կլոր սեղանի ընթացքում նշվեց նաև, որ Ավագ դպրոցի սովորողների հետ այս տարի երկու ամիս շարունակ ուսպարապմունքներ է ունեցել կամավոր հոգեբան- խորհրդատու Քեմ Ադրիանը Վաշինգտոնից: Դա էլ պետական չափորոշչի վերջնարդյունքի այն պահանջն է, որ սովորողը պետք է կարողանա լեզվակիր երկրի ներկայացուցչի հետ հաղորդակցվել:

Կլոր սեղանի ներկայացումները եզրափակեցին Քոլեջի անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի անգլերենի ակումբի անդամները:

Կլոր սեղանի մոտ 3 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունը։ 

 

Բաժին: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский