Կրթության կազմակերպումը տարբեր երկրների գյուղական դպրոցներում

Այսоր շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կան դպրոցներ, որոնք ունեն առավելագույնը տասը աշակերտ: Խոսքը հիմնականում փոքրաքանակ բնակչություն ունեցող գյուղերի մասին է: Շատ վայրերում նման դպրոցները փակվում են, քանի որ իշխանությունը նպատակահարմար է գտնում մեծ դպրոցների վրա գումար ծախսել։ Իսկ այդ վայրերում բնակվող երեխաներին մեքենաներով կամ ավտոբուսներով գյուղի կամ քաղաքի կենտրոնում գործող դպրոց են  տեղափոխում, ինչը մեծ ծախսեր չի պահանջում։

Շատ վայրերում   մանկապարտեզների, գրադարանների և մշակութային կենտրոնների համար գործում է մի կառույց, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ընդհանուր գործառական ծախսերը և օգտագործել ողջ տարածքը:
Կան դպրոցներ, որտեղ ամեն դասարանում սովորում է մեկ-երկու աշակերտ: Բազմաթիվ գյուղերում  ստեղծված իրավիճակից դուրս գալու համար սակավաթիվ սովորողներ ունեցող դասարանները միացնում են իրար և անցկացնում դասերը միացյալ. օրինակ՝ հինգերորդ և վեցերորդ դասարանները միասին են սովորում: Կրթության իրավունքի տեսակետից պետք է բացառել միացյալ դասերը։ Եթե դասարանում կա նույնիսկ  մեկ աշակերտ,  պետք է ուսուցումը դարձնել անհատական և աշխատել միայն մեկ աշակերտի հետ:

Ռուսաստանում և Եվրոպայի շատ երկրներում կրթությունը իրականացվում է հեռավար ուսուցմամբ։  Հեռավար դասերն անցկացնում են խոշոր ուսումնական հաստատությունների ուսուցիչները գյուղական դպրոցների աշակերտների համար, ովքեր դրա կարիքն ունեն:
Խնդրահարույց  է  նաև կադրերի կամ մանկավարժական աշխատողների վարձատրումը. քանի որ սովորողները քիչ են, ուսուցիչներին վճարում են չնչին աշխատավարձ։ Կախված դրույքաչափից՝ հաճախ  ուսուցիչները դասավանդում են մի քանի առարկաներ՝ չունենալով համապատասխան կրթություն:

Դիտարկենք ժամանակակից դպրոցների խնդիրներն ու դերը, կրթական իրավիճակը մի շարք արտասահմանյան երկրներում:
Նորվեգիայում  փոքրաքանակ սովորողներ ունեցող դասարանների  կեսը հետևում է մեծաքանակ սովորողներ ունեցող դասարանների ուսուցման համակարգին:
Ավստրալիայում կրթության զարգացման գործում  մեծ դեր է խաղում ռադիոն, իսկ Ալյասկայում՝ հեռուստատեսությունը (կան կրթությանը վերաբերող հատուկ ռադիո և հաղորդաշարեր):

Լեհաստանի գյուղական դպրոցները շատ առումներով անտեսված են պետության կողմից: Դպրոցը, դասարանները վերանորոգված չեն,  չկա  մասնագիտական զարգացում, և  գյուղի ուսուցիչների համար դպրոցները չեն իրականացնում արտադասարանային գործունեություն,   տեխկրթությունն ու համակարգչային գիտությունը բավական ցածր  մակարդակի վրա են:

Ֆինլանդիայում ստեղծվել և գործում է գյուղական դպրոցները փրկելու կազմակերպություն՝ «Գյուղական շարժում»: Մասնավորապես՝ Լապլանդիայի կառավարությունը շատ զգույշ է փոքրաքանակ սովորողներ ունեցող  դպրոցների  կրթության և մշակույթի պահպանման հարցում. օրինակ՝ երեխաներին կարող են դպրոց տեղափոխել ավտոբուսներով մինչև հարյուր կիլոմետր հեռավորությամբ:
ԱՄՆ-ի գյուղական դպրոցները շատ առումներով նման են ռուսականին:
Ամերիկյան կրթական քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ում փորձում են փրկել ամեն մի դպրոց, նույնիսկ գյուղական փոքրաքանակ սովորող ունեցող  դպրոցը: ԱՄՆ–ի ուսուցիչներն առանձնացրել են փոքրաքանակ սովորողներ ունեցող  դպրոցների առավելություններն ու առանձնահատկությունները.

  • Սակավաթիվ  սովորողներ ունեցող  դպրոցում ուսուցչի համար ավելի հեշտ է, քանի որ ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում սովորողների նկատմամբ:
  • Սովորողն  ու ուսուցիչը «լսում են» միմյանց;
  • Ուսուցիչը կենտրոնանում է սովորողի բարոյական, հայրենասիրական դաստիարակության վրա:

Արդյունքում սովորողներն  ավարտում են դպրոցը անհրաժեշտ գիտելիքներով և պաշարով: Գյուղական դպրոցի խնդիրները, ըստ ամերիկյան և ռուս մանկավարժների, համազգային խնդիր են՝ պետության պահմանման և զարգացման խնդիր: Ուստի գյուղական դպրոցի զարգացման ծրագիրը պետք է կրի ազգային, պետական բնույթ։

Այս ուղղությունը պետք է դառնա կրթության  գլխավոր տարրերից մեկը:
Գյուղական դպրոցները պետք է դառնան նորարարությունների, հետաքրքիր մանկավարժական մեթոդների, ազգային գաղափարախոսության հիմնասյունը:

Աղբյուրները՝ 

Малокомплектные школы в странах дальнего и ближнего зарубежья: проблемы и перспективы

ОБ АКТУАЛЬНОСТИ ОПРЕДЕЛЕНИЯ ПОНЯТИЯ «МАЛОКОМПЛЕКТНАЯ ШКОЛА»

 

 

Խմբագիր: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский