«Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը
Primary tabs
Եռակի տոն. հունիսի մեկ, ամառային ուսումնական ճամբարի մեկնարկ և «Մաթեմատիկա» ամսագրի ծնունդը՝ առաջին մաթեմատիկական ամսագիրը կրթահամալիրում …
Ինձ համար հիշարժան այդ օրը թողարկվեց ամսագրի առաջին համարը: Ես և իմ ընկեր- սովորողներն երկար էինք պատրաստվել այդ օրվան, այդ համարի թողարկմանը, մեր աշխատանքային խումբը հստակ որոշել էր, առաջին համարը հրապարակել հիշարժան օրով, որ հերթական համարներն էլ դառնան հիշարժան:
Աշխատանքի սկիզբը հանդիսացավ մաթեմատիկական անոնսը, որը պատրատեց Մարկ Հովհաննիսյանը, այն հրավեր էր ամսագրի նորամուտին՝ Թողարկում #1. Էջի պատասխանատու՝ Մարիա Աբրահամյան:
Ամսագրի աշխատանքի հիմքում ընկած էր՝ ստեղծել մաթեմատիկական, հետազոտական, ստեղծագործական, գործնական, վերլուծական նոր հարթակ, որի մուտքը ազատ է ինչպես կրթահամալիրի դասավանդողների, դասվարների, սովորողների և իրենց ընտանիքների համար, այնպես էլ այլ դպրոցների սովորողների և դասավանդողների համար: Աշխատանքի կայացման հարցում կարևորել ենք նաև մաթեմատիկայի պատմական դերը և նշանակությունը: Ամսագրի նուրամուտն՝ առաջին թողարկումն ընդունվեց և կիրառվեց սովորողների կողմից, տե՛ս առաջին տեսանյութը.
Սովորողների մի խմբի համար այն զուտ ընթերցանության նյութ է, պարզապես տեղեկատվություն, ծանոթություն համարի բովանդակությանը: Խումբ էլ կա, որ ինքնակամ գրում և պահանջում է, որպեսզի ինքն էլ մասնակցի նյութերի թարգմանությանը, իր աշխատանքը և անունն երևա ամսագրի էջում: Օրինակ՝ «Քվանտ» ամսագրից բոլոր թարգմանությունները կատարել են Միջին և Ավագ դպրոցի սովորողները: Երկորդ ուսումնական շրջանում արդեն պատրաստվում ենք լուծել այդ խնդիրները: Միջին դպրոցից ունեմ սովորողներ, որ շատ սիրուն տեսանյութեր են պատրաստում, իմ խորհրդով պատրաստում են այդ համարի համար պահանջվող տեսանյութը, որն ամսագրին շունչ է տալիս, համարը դարձնում է կենդանի: Դեռևս սովորողների հետ կապված խոչընդոտի, դժվարության չեմ հանդիպել: Այստեղ կարևոր խնդիրն միայն այն է, որ ամսագրի աշխատանքը հասցնել բոլոր սովորողներին, անկախ նրանց արձագանքներից, դրա համար յուրաքանչյուր թողարկումից հետո ամսագրի հղումն ուղարկում եմ կրթահամալիրի սովորողներին և խմբում ընդգրկված բոլոր դասավանդողներին այդ հարցում ինձ օգնելու, սովորողին տեղեկացնելու համար:
Իմ գործընկերներ մաթեմատիկ դասավանդողներն արագ արձագանքեցին ամսագրին և ներառվեցին մեր աշխատանքային խմբում, նախ դարձան ամսագրի ընթերցողները, այնուհետև՝ խմբագիրները, իրենք էլ առաջարկեցին իրենց պատրաստած աշխատանքները, թարգմանությունները, խնդիրները և բոլորս միասին դարձանք հետազոտողների համերաշխ, միասնական մի խումբ, որի անդամ դարձավ դասվար, դասավանդող, սովորող, ընտանիք, կամավոր մասնակից: Մեր խումբն վերանվանվեց և կոչվեց՝ «Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիա:
Թողարկման ընթացքը: Լաբորատորիայի անդամների հետ խորհրդակցելուց հետո պայմանավորվեցինք, որ ուրաքանչյուր մասնակից -անդամ համակարգի ամսագրի որևէ բաժին իր նախընտրությամբ: Բաժիններն են.
- Գիտե՞ս որ.- Կարինե Խառատյան, Զարինե Փանյան
- Մաթեմատիկական խաղեր, 4-5-րդ դասարանցիների համար -Կրտսեր դպրոցի դասավանդողներ
- Աշխարհի մաթեմատիկոսները-Սյուզի Հակոբյան
- Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից - սովորողների խումբ, ընտանիքներ, հեռավար դպրոցի սովորողներ
- Ամսագրում հրապարակված խնդիրների լուծումներ-կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներ
- Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումների տեսագրում- Լուսինե Ներսեսյան
- Սեղանի խաղեր- Լիանա Հակոբյան և սովորողներ
- Վիկտորինաներ, խաչբառեր- Արշակ Մարտիրոսյան, Գրետա Բակունց
- Փազլներ-Անի Միրզոյան
- Առանց բանաձևի մաթեմատիկա, հնարքներ- Հասմիկ Իսրայելյան
- Խնդիրներ, հետաքրքիր նյութեր, թարգմանություններ Միջին դպրոցի սովորողների համար-Լիանա Հակոբյան
- Խնդիրներ, հետաքրքիր նյութեր, թարգմանություններ Ավագ դպրոցի սովորողների համար- Հերմինե Անտոնյան, Թաթուլ Շահնազարյան
Այս ընթացքում համագործակցել ենք «Ոսպնյակ» պատանեկան ամսագրի հետ: Այդ ամսագրի խմբագիրը՝ տիկին Ծիվինարը, հետևելով կրթահամալիրի գլխավոր էջում թողարկված համարներին, այնտեղ ներառված դասավանդողների բլոգներին, ընտրել է երկու նյութ, որոնք տեղ են գտել «Ոսպնյակ» ամսագրի պատանի մաթեմատիկոս էջում. Սյուզի Հակոբյանի «Քյոնիգսբերգի յոթ կամուրջները» և Թաթուլ Շահնազարյանի «Անսահմանության ու մեր մասին» նյութերը:
Մեր թիմը այս ուսումնական շրջանում ստեղծել է բազմաթվ խաղեր. վիկտորինաներ, խաչբառեր, փազլներ, բակային խաղեր, սեղանի խաղեր, ռեբուսներ և այլն: Առանձնացնեմ դրանք ըստ բաժինների.
Խաղեր ամենափոքրերի համար, բակային խաղեր
· Կյուիզեների փայտիկներով խաղեր-Թողարկում #19
Լաբիրինթոս լողափին-Թողարկում # 9.
Խաղեր կրտսեր սովորողների համար
· Բանավոր մաթեմատիկա Արևելյան դպրոցի լանջին-Թողարկում #16
· Բանավոր հաշվարկ «Սուպեր Մարիո» -Թողարկում #23
Խաչբառեր, վիկտորինաներ, փազլներ
· Կրթահամալիրին նվիրված հարցեր
· Խառը հարցեր երկրաչափությունից
Ուսումնական նյութեր Միջին և Ավագ դպրոցի սովորողների համար
· Հավասարակողմ եռանկյան տրոհումը հինգ հավասար մասերի -Թողարկում #19
· Քյոնիգսբերգի յոթ կամուրջները - Թողարկում #14.
· Երկրաչափության տեսակները - Թողարկում #23
· Դիրիխլեի սկզբունքը, առաջին մաս -Թողարկում #11.
· Դիրիխլեի սկզբունքը, երկրորդ մաս - Թողարկում #12
· Դիտարկումներ մաթեմատիկայում - Թողարկում # 10.
· Լասկերի շաշկի- Թողարկում #8, Թողարկում # 9.
· Բաժանելիության հայտանիշը - Թողարկում #8
· Պարզ թվեր -Թողարկում #14.
· Պարզ թվերի տեսակները- Թողարկում #13.
· Թվային բուրգ -Թողարկում #12
· Մոգական քառակուսիներ - Թողարկում # 9.
· Խնդիր աղյուսակով գրված թվերի մասին -Թողարկում #7.
· Երկաչափական անհավասարություններ -Թողարկում #7.
· Կանոնավոր բազմանկյուններից կազմված մանրահատակ - Թողարկում #6.
· Զվարճալի խնդիրներ-Թողարկում # 5.
· Շրջանագծի գծումը վանդակավոր թղթի վրա առանց կարկինի օգնության-Թողարկում # 4.
· Լուկա Պաչիոլինի առաջարկած բազմանիշ թվերի բազմապատկման եղանակը-Թողարկում # 2.
Աշխարհի մաթեմատիկոսները, պատմական ակնարկ
· Ալհազեն –Թողարկում #19
· Արյաբհաթիան-Թողարկում #16
· Վիկտոր Համբարձումյան -Թողարկում #14.
· Լեոնարդ Էյլեր - Թողարկում #14.
· Դիոֆանտ- Թողարկում #13.
· Սրինիվասա Ռամանուջանի - Թողարկում #13.
· Ավգուստ Ֆերդինանտ Մեբիուս, Մեբիուսի ժապավենը - Թողարկում #1
· Ինչպես են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները-Թողարկում # 4.
Երկրաչափական մարմինների անվանումները - Թողարկում #3
Սեղանի խաղեր, գլուխկոտրուկներ
· Ֆրեդերիկ բուշեի սեղանի խաղը - Թողարկում #14.
· Դեթեր Մաթհեսի «Chek point» խաղը - Թողարկում #13.
· Միխայիլ Տուլուզասի սեղանի խաղը - Թողարկում #11.
· Խիրշայի գլուխկոտրուկ - Թողարկում # 10.
Խնդիրների թարգմանություն «Քվանտ» ամսագրից.
Թողարկում # 2.
Թողարկում #3
Թողարկում # 4.
Թողարկում # 5.
Թողարկում #6.
Թողարկում #7.
Թողարկում #8
Թողարկում # 9.
Թողարկում # 10.
Թողարկում #11.
Թողարկում #13.
Թողարկում #14.
Թողարկում #19
Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Հակոբյան Գևորգի առաջարկով ամսագրում տեղ գտան նաև Ֆլեշմոբյան խնդիրները և դրանց լուծումները.
· Սեպտեմբեր-խնդիրներ, լուծումներ
· Հոկտեմբեր-խնդիրներ, լուծումներ
· Նոյեմբեր-խնդիրներ, լուծումներ
· Դեկտեմբեր-խնդիրներ, լուծումներ:
Յուրաքանչյուր ֆլեշմոբյան համարից հետո, սովորողներն ամփոփել են մասնակիցների աշխատանքները՝ վերլուծելով համարը.
· Նոյեմբեր
· Դեկտեմբեր
Ամսագիրն այս շրջանում ունեցել է քսանվեց համար: Յուրաքանչյուր թողարկված համարի հետ մեծ հրճվանք եմ ապրել, փոխանցել եմ այն ընկերներիս, սովորողներիս, ծանոթներիս: Իմ ուրախությունն ու ոգևորությունն հասավ նաև Ձմեռ պապին և ամսագրի աշխատանքն արժանացավ մրցանակի: Այն իմ և գործընկերներիս միասնության, համերաշխության մրցանակն է: Շնորհակալ եմ…
Ստորև նշված են բոլոր 26 համարները: Առջևում Նոր տարին է, նոր եռանդ, նոր սպասումներ, նոր շրջան ամսագրի թողարկումների համար, իսկ ամանորյա համարը շատ չի ուշանա...
Թողարկում #1
Թողարկում # 2.
Թողարկում #3
Թողարկում # 4.
Թողարկում # 5.
Թողարկում #6.
Թողարկում #7.
Թողարկում #8
Թողարկում # 9.
Թողարկում # 10.
Թողարկում #11.
Թողարկում #12
Թողարկում #13.
Թողարկում #14.
Թողարկում #15
Թողարկում #16
Թողարկում #17
Թողարկում #18.
Թողարկում #19
Թողարկում #20
Թողարկում #21.
Թողարկում # 22
Թողարկում #23
Թողարկում #24
Թողարկում # 25
Թողարկում #26
- Բացվել է 575 անգամ