Արտադրական, տեխնոլոգիական և բնագիտական ուսուցումը կրթահամալիրում
Primary tabs
Ես ապրում եմ իմ երազանքի դպրոցում, իմ երեխաները կրթվում են իրենց ասած՝ «Հավեսի դպրոց»-ում։ Յոթ տարեկան աղջիկս ասում է, որ արտադրությամբ պետք է զբաղվի. ուզում է կավե իրեր պատրաստել և վաճառել: Հետո էլ ավելացրեց, որ չրի և սուջուխի արտադրություն է սկսելու։ Սիրելի՛ ընթերցող, իսկ ինչո՞ւ եմ այս ամենը պատմում. ուզում եմ ասել, որ անգամ յոթ տարեկան երեխան գիտացում է, որ ուսումնառության ժամանակ ձեռք է բերել տեխնոլոգիական հմտություններ, որոնք կարող են հետագայում մասնագիտության ընտրության հարցում օգնել և եկամուտ բերել: Սա է իրական կրթությունը. չի ուզում գնալ անգիրի դպրոց (ասեմ , որ աղջիկներս սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «Հավեսի դպրոց»-ում)։
Միջին դպրոցում , Քոլեջում և ընտանեկան դպրոցներում կենսաբանություն առարկան ուսումնասիրում ենք նախագծային ուսուցման եղանակով և արդյունքում ձեռք ենք բերում տեխնոլոգիական հմտություններ։ Կրթահամալիրի տարատարիք սովորողների և Միջին դպրոցի՝ տեխնոլոգիայի և կենսաբանության դասաժամերին իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր․
«Կաթնամթերքի արտադրություն» նախագիծը սկիզբ առավ 2020 ուսումնական տարվա կարանտինային շրջանում՝ որպես ընտանեկան դպրոցի բաղադրիչ, և քանի որ հաջողված նախագիծ էր, ընդլայնվեց և դարձավ արդեն երկարաժամկետ, և գործունեությունը տեղափոխվեց ֆիզիկական միջավայր։ Միջին դպրոցի ընտրությամբ գործունեութան խմբի և Քոլեջի սովորողների հետ կենսաբանության դասաժամին ուսումնասիրելով կաթնաթթվային բակտերիաներ թեման՝ որոշեցինք գործնականում կրառել. արդյունքում փորձը վերածվեց արտադրության։ Աշխատանքները իրականացվել են ինչպես դպրոցում՝ դասաժամերին, այնպես էլ հասել են սովորողի ընտանեկան դպրոց։ Սովորողների պատրաստած կաթնամթերքը խնամքով փաթեթավորել ենք, իրենց ձեռքով պատրաստված պիտակներն ամրացնելուց հետո բերվել է վաճառքի համար ներկայանալի տեսքի։ Սեբաստացու օրերի ընթացքում ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը ուղղվել է զինվորին։ Ավելի մանրամասն պատմում եմ «Տեխնոլոգիական հմտություններ՝ արտադրական ուսուցմամբ» հոդվածում։
Նախագիծ՝ Կաթնամթերքի արտադրություն
Ամսագիր՝Արտադրական ուսուցում
Երբ Մարիամ Մխիթարյանը տեսավ իմ պատրաստած ձեռագործ պայուսակները, առաջարկեց՝ երկուսով վարենք Ձեռագործների ակումբը։ Նախագիծը հրապարակելուց հետո շատ արագ արձագանքներ եղան կրթահամալիրի տարբեր դպրոցների դասավանդողներից, տարատարիք սովորողներից և ընտանեկան դպրոցներից. թիմը շատ արագ հավաքվեց, սկսեցինք գործել պայուսակներ, որոնք Սեբաստացու օրերին ներկայացրինք ցուցահանդես վաճառքին, վաճառքից գոյացած գումարը ուղղվեց սահմանին վիրավորում ստացած զինվորին։ Պատերազմի օրերին Ձեռագործի ակումբի շրջանակում կրթահամալիրի մեծով֊փոքրով, ինչպես նաև կամավորներով, որոնք տարբեր վայրերից էին գալիս, քողարկող ցանցեր գործեցինք, որոնք ուղարկվեցին սահման։
Միջին դպրոցի սովորողները և Բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն իրականացնում են ամենօրյա բակային աշխատանքներ, մասնակցում ենք Մայր դպրոցի կանաչապատման աշխատանքներին և դրանց ամենօրյա խնամքին, տերևներից և աղբից մաքրում ենք բակային տարածքները։ Մասնակցում ենք Սարալանջում դեկորատիվ բույսերի տունկին և դրանց խնամքին։ Համագործակցում ենք տիկին Շողիկի հետ՝ իրականացնելով ,,Բաղեղների ուսումնահետազոտական տնկարան,, նախագիծը։
Միջին դպրոցի սովորղների հետ մանրադիտակով ուսումնասիրություններ ենք կատարում նորաստեղծ լաբորատորիայում , փորձեր և հետազոտությունները իրականացվում են սովորողների առաջարկած փորձերի շուրջ, իրենց տանից բերված փորձերի հավքածուներով կարողանում են փոքրիկ ուսումնասիրություններ կատարել՝ Լաբորատոր փորձ` ջրի ֆիլտրում։
Ուսումնասիրելով ,,Բակտերիաներ և խմորասնկեր թեման,,՝ սովորողների հետ որոշեցինք տան պայմաններում իրականցնել «Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի» նախագիծը։ Գինու պատրաստման ժամանակ սովորողները լավ հասկացան, թե ինչպես է խմորասնկերի միջոցով գինու խմորման գործընթացը տեղի ունենում։ Շուշան Սարդարյանի հետ համագործակցության ժամանակ Միջին դպրոցում պատրաստված գինու խմորման գործընթացը հաջողությամբ մշակվեց։
Սովորղների հետ իրականացրեցինք ,,Տնական թարմ հաց,,նախագիծը։ Նախագծի նպատակը այն է, որ սովորողը կարողան իր հմտությունները և ստացած գիտելիքները կիրառել գերծնականում և պահպանել հին ավանդույթները և առողջ սնվելու հետևողականությունը։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օր հասունացավ, թխեցինք հաց , ստացված հացից իրենց համար բրտուճներ պատրաստեցինք և իրենց այդ օրվա սնունդ պատրաստ էր, ստացված արդյունքից սովորողները ոգևորվեցին հաջորդ անգամ ավելի շատ հաց ստացվեց և բրտուճները վաճառեցինք, ստացվեց իսկական արտադրական ուսուցում, նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։
Ուսումնառության ընթացքում սովորղներիս հետ իրականացրինք «Տնական թարմ հաց» նախագիծը։ Նախագծի նպատակն այն է, որ սովորողը կարողանա իր հմտությունները և ստացած գիտելիքները գործնականում կիրառել, պահպանել հին ավանդույթները և սովորի առողջ սնվել։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օրը հասունացավ, հաց թխեցինք: Հացից բրդուճներ պատրաստեցինք. օրվա սնունդ պատրաստ էր: Արդյունքը ոգևորեց սովորողներին, հաջորդ անգամ ավելին ստացվեց, և բրդուճները վաճառեցինք: Ահա իսկական արտադրական ուսուցում: Նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։
- Բացվել է 740 անգամ