Ինչպես միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար անգլերեն ուսումնական նյութեր ստեղծել

Հեռավար ուսուցման կազմակերպումը դասավանդողներին պարտադրում է իրենց ամենօրյա գործունեության մեջ նոր մոտեցումներ ցուցաբերել։ Ավելի է կարևորվում ուսումնական նյութերի ստեղծումը: Առկա ուսուցման ընթացքում սովորողն անմիջապես հարցնում է իր ուսուցչին, երբ որևէ բան տվյալ պահին չի հասկանում, կամ էլ՝ դասագրքի բացատրություններն են խրթին: Կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրներում հեռավար ուսուցման համար ուսումնական նյութեր են ստեղծում հատուկ մասնագիտացված կազմակերպությունները: Մեր երկրում հանրակրթական էլեկտրոնային ուսումնական նյութեր են հրապարակվում «Պաշարների շտեմարանում»։ Այդ նյութերը բացարձակապես օգտակար չեն հեռավար ուսուցմամբ  սովորողների համար: Դրանք կամ համապատասխան ուսումնական առարկաների դասագրքերից վերցված և ուսուցչին ուղղված կարճ շարադրանքներ են, կամ էլ՝ դասի պլաններ: Հեռավար ուսուցման համար ստեղծված ուսումնական նյութերը պետք է բավարարեն որոշակի պահանջներ:       

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ

  • ուսումնական նյութը պետք է ուղղված լինի գիտելիքների և կարողությունների փոխանցմանը կամ բացահատմանը
  • ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար
  • ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիք է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ
  • ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:

Անգլերենի հեռավար ուսուցման համար ստեղծվող ուսումնական նյութերը պետք է նպատակաուղղված լինեն լսելով և ընթերցելով հասկանալուն, խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը:  

Ուսումնական նյութերի ստեղծման ուղղություններ 

Գրել սովորեցնելը

Սովորեցնում ենք որևէ բանավեճային թեմայով շարադրություն (essay) գրել

Նախքան շարադրության թեման առաջարկելը՝ սովորողներին ենք ներկայացնում մի քանի կարևոր արտահայտություններ, որոնք կարող են ուղղորդել նրանց միտքը և գրավոր խոսքը ավելի հարուստ ու համոզիչ դարձնելուն: Այլ կերպ ասած՝ սովորեցնում ենք ծրագրել ասելիքը: Ներկայացվող արտահայտությունները իհարկե չեն վերաբերում գեղարվեստական ոճով ստեղծագործական պատումներին:  

Expressions in the introductory part- Արտահայտություններ նախաբանի համար

It is generally agreed today that … Համընդհանուր կերպով ընդունված է, որ …

It is a well-known fact that … Հայտնի փաստ է, որ …

The supporters of this (idea) point of view claim that … Այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ ….

There are a great number of people with just an opposite point of view … Կան մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետը:

It is worth pointing out, however, … Այնուամենայնիվ, արժե նշել, որ …

Advantages and disadvantages of different points of view – Տարբեր տեսակետների առավելությունները և թերությունները

The main advantage of this point of view is that –  Այս տեսակետի գլխավոր առավելությունն այն է, որ …

The main disadvantage of this point of view is that – Այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …

Developing an idea – Գաղափարը (միտքը, տեսակետը)  զարգացնելը

Firstly, … Նախ ….

However – Այնուամենայնիվ, …

Therefore – ուստի

Secondly, … երկրորդն այն է, որ

Thirdly, … երրորդն այն է, որ

Finally, (Lastly) … Եվ վերջապես այն, որ …

Nevertheless, …. Այսուհանդերձ, ….

Moreover, it is important to remember that … Դեռ ավելին՝ կարևոր է հիշել, որ …

In other words … — Այլ կերպ ասած, ….

There is a tendency for the development of this idea. Այս գաղափարի զարգացման միտում կա:

So, bearing this in mind …  –  Այսպիսով, հաշվի առնելով սա՝ …

Conclusion – եզրակացություն

To sum up, I am convinced that … Ամփոփելով այս ամենը՝ ես համոզված եմ, որ …

Taking into account all the above-mentioned facts … Հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …

Խոսելու կարողությունները զարգացնող ուսումնական նյութեր

Օգտվում ենք խոսքը զարգացնող ուսումնական կայքերից

Եթե YouTube-ի որոնման հարթակում գրենք Cambridge speaking test A2, կարող ենք սովորողների հետ A2 լեզվական մակարդակին համապատասխան տեսադասեր դիտել և խոսել։ Այն կարող է համապատասխանել 6-7-րդ դասարանցիների լեզվական կարողություններին: Աստիճանաբար կարող ենք բարձրացնել լեզվական մակարդակը և արդեն 8-րդ դասարանցիների հետ աշխատել՝ օգտագործելով B1 լեզվական մակարդակի տեսադասերը: Ավագ դպրոցում խոսքը զարգացնող տեսադասերի մակարդակը կարելի է բարձրացնել մինչև B2-ը, իսկ որոշ օժտված սովորողների հետ, անհատական մոտեցմամբ, կարելի է ավելի առաջ գնալ և օգտագործել C1 մակարդակի տեսադասեր:    

Ավագ դպրոցում սովորողների խոսքային կարողությունները զարգացնելու լավ միջոց է նաև IELTS-ի՝ բանավոր քննության տեսաֆիլմերից օգտվելը՝ մի փոքր ձևափոխելով և տեղայնացնելով հարցերն ու դրանց պատասխանները:

Ավագ դպրոցի սովորողների համար խոսելու հետաքրքիր ուսումնական նյութեր կարելի է ստեղծել՝ օգտագործելով  TOEFL speaking tests տեսադասերը: Սովորաբար առաջին հարցերը կենցաղային ընդհանուր բնույթի են: Ահա՛ մի քանի տեսադասերից ընտրած հարցերի առաջին հավաքածուն:

Question 1. Առաջին հարց

Some people like to have their mobile phones at all times. Other people prefer not to take their mobile phones everywhere they go, or they choose not to own any mobile phone at all.

Կան մարդիկ, որոնք մշտապես իրենց մոտ են պահում բջջային հեռախոսները: Մյուսները նախընտրում են բջջային հեռախոսները չտանել ամենուր կամ նախընտրում են ընդհանրապես չունենալ բջջային հեռախոս:

Which do you prefer? Explain why. Ո՞րն եք նախընտրում: Բացատրե՛ք՝ ինչու:

Question 2. Երկրորդ հարց

Talk about a time when a friend or family member helped you in the past. Describe how the person helped you. Then explain why his help was so much important to you.

Պատմե՛ք մի դեպք, երբ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը օգնել է ձեզ: Նկարագրե՛ք, թե ինչպես է այդ անձնավորությունը օգնել ձեզ: Ապա բացատրե՛ք, թե ինչու էր նրա օգնությունն այդքան կարևոր ձեզ համար:

Question 3. Երրորդ հարց

Do you agree or disagree with the following statement? “It is important to remember and learn from the past.”

Համաձա՞յն եք, թե՞ ոչ՝ հետևյալ պնդման հետ. «Կարևոր է հիշել և դասեր քաղել անցյալից»։

Question 4. Չորրորդ հարց 

If friends from another country were going to spend a few days in your country, what places of interest would you recommend them to see? Explain why.

Եթե մեկ այլ երկրից եկած ձեր ընկերները մի քանի օր անցկացնեին ձեր երկրում, ի՞նչ տեսարժան վայրեր խորհուրդ կտայիք տեսնել նրանց: Պատճառաբանի՛ր՝ ինչու:

Միջին դպրոցում խոսելու կարողությունները զարգացնող բազմաթիվ երկխոսություններ կարելի է կազմել՝ օգտվելով Conversation questions for ESL/EFL classroom կայքից:

Ավագ դպրոցում ունկնդրելու և խոսելու ուսումնական նյութեր է հնարավոր ստեղծել՝ օգտագործելովTED Talks կայքը: Դասավանդողն սկզբում ընտրում է սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող ու նրանց հետաքրքրությունները բավարարող մի զրույց և հակիրճ շարադրում է այն է, որից հետո առաջարկում է սովորողներին կարդալ այդ շարադրանքը և դիտել զրույց-տեսաֆիլմը: Զրույց-տեսաֆիլմը դիտելուց հետո սովորողները կարծիքները գրում են բլոգներում: Այս ամենից հետո կազմակերպվում է դասարանական քննարկում:   

Բանավեճերի և քննարկումների կազմակերպում

Ավագ դպրոցի համար

Կարճ շարադրանքով բանավեճային մի թեմա է ներկայացվում: Շարադրանքի մեջ կան տարբեր իրարամերժ կարծիքներ, և սովորողները պետք է կարծիքներ արտահայտեն:

Ահա՛ մի օրինակ.

Dear students, now it is high time that you tried to write an argumentative essay. The topic of the essay is “Teenagers are too young to teach other people about anything.” The supporters of this point of view claim that teenagers do not have any life experience to give advice on any life situation or to teach anything because they haven’t read many books or they haven’t yet learned any profession. The opponents of this point of view are of the opinion that life has changed very much thanks to the development of high technologies, and teenagers usually respond to these changes much quicker than adults.

What is your opinion?

Սիրելի՛ ուսանողներ, այժմ ժամանակն է, որ փորձեք փաստարկված շարադրություն գրել։ Շարադրության թեման է՝ «Դեռահասները շատ երիտասարդ են այլ մարդկանց որևէ բան սովորեցնելու համար»։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ դեռահասները կյանքի փորձ չունեն՝ կյանքի որևէ իրավիճակի վերաբերյալ խորհուրդներ տալու կամ որևէ բան սովորեցնելու համար, քանի որ շատ գրքեր չեն կարդացել կամ դեռևս որևէ մասնագիտություն չեն սովորել։ Այս տեսակետի հետ չհամաձայնողները կարծում են, որ կյանքը, բարձր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, շատ է փոխվել, և դեռահասները սովորաբար շատ ավելի արագ են արձագանքում այդ փոփոխություններին, քան մեծահասակները։

Դուք ի՞նչ եք կարծում։

Առաջարկվում են փաստարկված շարադրություններ գրելու այլ թեմաներ.

Do you feel illegal immigrants should be granted all the same rights that are granted to nationalized citizens? Կարծո՞ւմ եք, որ անօրեն ներգաղթյալներին պետք է շնորհվեն նույն իրավունքները, ինչ շնորհված են երկրի քաղաքացիներին:

2. Should violent video games be banned? Արդյո՞ք պետք է արգելվեն բռնություն պարունակող համակարգչային տեսախաղերը:  

3. What are the advantages and disadvantages of distance learning? Որո՞նք են հեռավար ուսուցման-ուսումնառության առավելությունները և թերությունները:

Խոսելու և գրելու կարողությունները զարգացնող ստեղծագործական բնույթի ուսումնական նյութեր

Միջին դպրոցի համար

Երբ մարդ չգիտի, թե ինչ անի տվյալ իրադրությունում, նա հարցնում է: Այս դեպքում հաճախ է գործածվում «shall» բայը, որը հայերենում չունի իր թարգմանությունը:

It’s so stuffy in this room. Այնքա՜ն տոթ է այս սենյակում:

Shall I open the window? Բացե՞մ պատուհանը:

Մի իրավիճակ է նկարագրվում և սովորողին առաջարկվում է խորհուրդ տալ դիմացինին, որպեսզի նա կարողանա դուրս գալ այդ իրավիճակից:

Ի՞նչ խորհուրդ կտաք դիմացինին այս իրավիճակներում:

I can’t read in the dark room. (Վառե՞մ լույսը:)

I want to see the football match between Arsenal and Manchester United.

I can’t find this word in this small dictionary.

I don’t remember the way to the railway station.

You do not know the rules.

I am sure the baby is hungry.

Ինչպե՞ս են առաջարկում մի բան անել

Կա 5 հիմնական ձև:

Օրինակ՝ ես ուզում եմ, որ իմ զրուցակիցն ու ես միասին թատրոն գնանք եկող շաբաթ:

Let’s go to the theatre next week. Եկե՛ք հաջորդ շաբաթ թատրոն գնանք։

What about going to the theatre next week? Ի՞նչ կասեք հաջորդ շաբաթ թատրոն գնալու մասին:

Shall we go to the theatre next week? Գնա՞նք թատրոն հաջորդ շաբաթ:

Would you like to go to the theatre next week? Կցանկանայի՞ք հաջորդ շաբաթ թատրոն գնալ:

I suggest going to the theatre next week. Առաջարկում եմ թատրոն գնալ հաջորդ շաբաթ:

Այնուհետև սովորողներին հանձնարարվում է հինգ տարբեր ձևերով «առաջարկություն անել».

Ա) երբ ուզում եք միասին սուրճ խմել

Բ) երբ ուզում եք միասին սեղանի թենիս խաղալ

Գ) երբ ուզում եք միասին մի նախագիծ իրականացնել

Համաձա՞յն ես այս պնդումների հետ: Մեկ երկու նախադասությամբ  դրական և բացասական պատասխաններդ հիմնավորի՛ր:

The national football team of Armenia can beat Spanish national team. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է հաղթել Իսպանիայի ազգային թիմին:

Ararat is the highest mountain in the Republic of Armenia. Արարատը Հայաստանի ամենաբարձր սարն է:

The Internet connection is one of the most useful technologies now. Համացանցային կապը ամենաօգտակար տեխնոլոգիաներից մեկն է:  

Yerevan will become cleaner if we ourselves keep it clean. Երևանն ավելի մաքուր կդառնա, եթե տասն անգամ ավելացնենք մաքրուհիների քանակը:

Լեզվական կառույցները, քերականական երևույթները ներկայացնելու ուսումնական նյութեր

Հանրակրթական դպրոցում լեզվական կառույցները, քերականական երևույթները ներկայացնելիս դասավանդողը պետք է հնարավորին չափ խուսափի քերականական տերմիններ օգտագործելուց: Սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչի համար է սովորում տվյալ քերականական երևույթը, լեզվական կառույցը:

Նոր գիտելիքի մատուցումը և այդ գիտելիքով լեզվական նոր կարողությունների ձևավորումը ավելի արդյունավետ են լինում, երբ դրանք հիմնված են լինում մայրենիի համապատասխան գիտելիքների և լեզվական կարողությունների վրա:  

Ահա այդ սկզբունքով ստեղծված մի ուսումնական նյութ, որի նպատակն է միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներին մատչելի ձևով սովորեցնել, թե ինչպես կարելի է բայի ներգործական սեռը փոխակերպել կրավորականի՝ առանց որևէ քերականական տերմին օգտագործելու: Քերականական տերմինները օգտագործվում են, երբ սովորողները հասկացել են տվյալ քերականական երևույթը:

Տրվում են նախադասություններ, որտեղ նշվում են գործողություն կատարողները:

Մաքրուհիներն ամեն առավոտ մաքրում են փողոցները: The dustmen clean the streets every morning.

Մենք կաթով ենք մածուն պատրաստում: We make matsun of milk.

Երեխաները հետաքրքրությամբ ենք կարդում այս գիրքը: Children read this book with interest.

Նրանք մատիտով են նամակ գրում: They write letters in pencil.

Այս նախադասություններում ենթական գործողություն չի կատարում: Նա գործողությունն իր վրա է կրում: Սրանք կրավորական սեռով նախադասություններ են: Կրավորական սեռը կազմվում է to be բայի խոնարհված ձևերով (is, are, was, were, will be, ….) և բայի երրորդ հիմքով (asked, decided, wanted, translated… taken, seen, bought, written, had, made, brought, shown, ….)

Այսօր մենք սովորելու ենք կազմել այնպիսի նախադասություններ, որոնցում չենք կարևորում գործողություն կատարողին, երբ չենք նշում, թե ով է գործողությունը կատարում:

Օրինակ՝

Փողոցները մաքրվում են ամեն առավոտ: The streets are cleaned every morning.

Մածունը կաթով է պատրաստվում: Matsun is made of milk.

Այս գիրքը հետաքրքրությամբ է կարդացվում: This book is read with interest.

Նամակները մատիտով են գրվում: Letters are written in pencil.

Ներկա ժամանակ

Ամեն օր նրանք նամակներ են գրում: Every day they write letters. (ներգործական)

Ամեն օր նամակներ են գրվում: Every day letters are written. (կրավորական)

Նրանք գրո՞ւմ են նամակներ ամեն օր: Do they write letters every day? (ներգործական)

Ամեն օր նամակներ գրվո՞ւմ են: Are letters written every day? (կրավորական)

Նրանք ամեն օր նամակներ չեն գրում: They don’t write letters every day. (ներգործական)

Նամակներ չեն գրվում ամեն օր: Letters aren’t written every day. (կրավորական)

Անցյալ ժամանակ

Նա երեկ մի նամակ գրեց: He wrote a letter yesterday. (ներգործական)

Երեկ մի նամակ գրվեց: A letter was written yesterday. (կրավորական)

Նա երեկ նամակ գրե՞ց: Did he write a letter yesterday? (ներգործական)

Երեկ մի նամակ գրվե՞ց: Was a letter written yesterday? (կրավորական)

Նա երեկ նամակ չգրեց: He didn’t write a letter yesterday. (ներգործական)

Երեկ նամակ չգրվեց: A letter wasn’t written yesterday. Կամ No letter was written yesterday. (կրավորական)

Ապառնի ժամանակ

Նա վաղը մի նամակ կգրի: He will write a letter tomorrow. (ներգործական)

Վաղը մի նամակ կգրվի: A letter will be written tomorrow. (կրավորական)

Նա վաղը նամակ կգրի՞: Will he write a letter tomorrow? (ներգործական)

Վաղը նամակ կգրվի՞: Will a letter be written tomorrow? (կրավորական)

Task

Translate the Armenian sentences into English.

People speak English all over the world. (ներգործական) speak – spoke – spoken

Ամբողջ աշխարհում անգլերեն են խոսում: (կրավորական)

2. One uses milk for making butter and cheese. use – used – used

Կարագ և պանիր պատրաստելու համար կաթ է օգտագործվում:

3. They make progress every day in the world of science. make – made – made

Ամեն օր գիտության աշխարհում առաջընթաց է տեղի ունենում:

4. They sell apples by the kilo. sell – sold – sold

Խնձորը կիլոգրամով է վաճառվում:

5. They take Kate to the kindergarten every day. take – took – taken

Ամեն օր Կեյթին մանկապարտեզ են տանում:

Պատասխանե՛ք հարցերին՝ ըստ տրված օրինակի: Answer the questions according to the given model. Նման խոսքային աշխատանքները ոչ թե գիտելիքի ստուգման, այլ ուսուցողական բնույթ ունեն: Դրանք քիչ են կամ ընդհանրապես բացակայում են դասագրքերում, ինչն աններելի է։

Model:

Where is English spoken? (all over the world)

English is spoken all over the world.

Where are Oriental languages taught? (at the university)

Where are meals cooked? (in the kitchen)

Where is milk kept cool? (in the fridge)

Where are books sold? (in the bookstalls)

When are examinations taken? (in June)

Model 2

Is this a gold ring? Yes, this ring is made of gold.

Are these silver spoons? Yes, …

Are these silk ties?

Is this a crystal vase?

Are these fur caps?

Is this a straw hat?

Model 3

They built this bridge last year. This bridge was built last year.

He broke his leg in a car accident.

I left the dog in the garden.

They gave a party last week.

She washed the clothes this morning.

He ate up all the cakes on the plate.

Model 4

They will look after the dog while I am away on holiday. The dog will be looked after while I am away on holiday.

They will hold a dance party in this hall.

Kate will clean the rooms on Saturday.

People will enjoy this film.

Someone will meet the visitors at the station.

They will teach English with the computer.

Միջին դպրոցի սովորողներին կարող եք առաջարկել մի ուսումնական նյութ, ինչը նրանց կսովորեցնի ժամը և օրվա տարբեր ժամանակահատվածներն ասել:

I.Հայերենում ասում ենք․ «Ժամը 8-ն անց է 50 րոպե», կամ, խոսակցական լեզվում՝ «9-ից 10 րոպե է պակաս»: Իսկ ինչպե՞ս են ժամն ասում անգլերեն: Օրինակ, ենթադրենք հիմա ժամը 9-ն է: 5 րոպե ընդմիջումներով ասենք ժամերը՝  9-ից մինչև 10-ը:

9:00 – It is 9 o’clock;  9:05 – It is 5 (minutes) past 9; 9:10 – It is 10 (minutes) past 9;

9:15 – It is a quarter past 9. Քառորդ-quarter; 9:20 – It is 20 past 9; 9:25 – It is 25 past 9;

9:30 – It is half past 9;  9:35 – It is 25 (minutes) to 10 ; 9:40 – It is 20 (minutes) to 10;

9:45 – It is a quarter to 10; 9:50 – It is 10 (minutes) to 10; 9:45 – It is 5 (minutes) to 10; 10:00 – It is 10 o’clock. Իսկ եթե ուզում ենք ասել «ժամը 9-ին», ապա գործածվում է at նախդիրը. at 9 o’clock, at 5 minutes to 9… և այլն:

Հիմա նույն ձևով գրե՛ք 8:00-ից մինչև 9:00:

II. Օրվա տարբեր ժամանակահատվածները հայերենում այս բառերով են արտահայտվում՝ լուսաբացին (ծեգին, երբ արևը դեռ չի ծագել, բայց արդեն ցրվում է գիշերվա խավարը), արևածագին (արշալույսին), առավոտյան, կեսօրին, կեսօրից հետո, մայրամուտին, աղջամուղջին (երբ արևը մայր է մտել, բայց լիովին դեռ չի մթնել), երեկոյան, կեսգիշերին, գիշերը։

Ըստ օրվա տրամաբանական ընթացքի՝ հայերեն բառերի հերթականությամբ դասավորե՛ք անգլերեն համարժեքները՝ In the evening, at sunrise, in the afternoon, at midnight, at dawn, at dusk, at night, at noon, in the morning, at sunset.

Գրի՛ առեք անգլերեն պատասխանները.

When does the plane from Paris land?

Ինքնաթիռը վայրէջք է կատարում առավոտյան՝ ժամը 8:25-ին:

At what time does my working day finish?

Ձեր աշխատանքային օրն ավարտվում է կեսօրից հետո՝ ժամը 5:45-ին:

Ե՞րբ պետք է վառել ավտոմոքենայի լույսերը:

Մարտ ամսին աղջամուղջն սկսվում է երեկոյան՝ 7:35-ին:

When do we see the New Year in?

Ուղիղ կեսգիշերին:

At what time of the day does the sea look most beautiful?

Արևամուտին ծովն ամենագեղեցիկ տեսքն ունի:

Կան լեզվական կառույցներ, քերականական երևույթներ, որոնք անգլերենում հաճախ են սխալ գործածվում։ Ավագ դպրոցի սովորողներին է առաջարկվում մի ուսումնական նյութ, որի յուրացումը կօգնի նրանց խուսափել այդ սխալներն անելուց:

Do not use negation after unless which means «եթե չ…» Մի ժխտիր բայը «unless»-ից հետո:

I won’t help you unless you tell me the truth. Ես քեզ չեմ օգնի, եթե ճշմարտությունը չասես: Անգլերենում էլ կժխտվի, եթե օգտագործենք if շաղկապը unless-ի փոխարեն: I will not help you if you don’t tell me the truth. Հայերենում չկա unless-ին համապատասխան բառ:

Բացատրությունը յուրացնելուց հետո սովորողներին առաջարկվում է կատարել այս առաջադրանքը:

Translate these sentences in both ways by using unless or if. Թարգմանե՛ք այս նախադասությունները երկու եղանակով՝ գործածելով «unless» կամ «if»:

Մի՛ ներիր նրան, եթե ներողություն չխնդրի:

Շաբաթվա վերջին ոչ մի տեղ չեմ կարողանա գնալ, եթե աշխատավարձ չստանամ:

Եկե՛ք թենիս խաղանք, եթե հոգնած չեք:

2. Do not use negation after the conjunction until (մինչև չ…) Մի՛ ժխտիր «until» շաղկապից հետո:

I won’t leave home until you call me. Ես տնից դուրս չեմ գա, մինչև չզանգես:

Translate into English

Նա չի այցելի մեզ, մինչև չհրավիրես:

Մենք չենք կարողանա լքել երկիրը, մինչև սահմանափակումները չվերացվեն:(remove the restrictions)

Ես չեմ խոսի, մինչև իմ փաստաբանը չգա:

3. Usually – սովորաբար, as usual – ինչպես սովորաբար; Do not say “as usually”

Ինչպես տեսնում ենք, հայերենում երկու դեպքում էլ գործածվում է «սովորաբար» բառը:

I usually come home at 6pm. I come home at 6pm, as usual.

Ես սովորաբար տուն եմ գալիս երեկոյան՝ ժամը 6-ին: Ես տուն եմ գալիս երեկոյան՝ ժամը 6-ին, ինչպես սովորաբար:

Այնուհետև անգլերեն թարգմանելու համար նախադասություններ են տրվում, որտեղ կան «սովորաբար» և «ինչպես սովորաբար» մակբայները:

Շատ կարևոր է անգլերենի անջատական հարցերին ճիշտ, կարճ պատասխաններ տալը: Այս փոքրիկ ուսումնական նյութի նպատակն է սովորողների սովորեցնել անգլերենի անջատական հարցերին ճիշտ, կարճ պատասխաններ տալու կարողությունը:

You do not smoke, do you? Դուք չեք ծխում, այդպես չէ՞: Եթե համաձայն ենք դիմացինի հետ, ապա հայերեն այսպես կպատասխանենք. «Այո՛, չեմ ծխում»: Իսկ անգլերեն կլինի այսպես՝ «No, I don’t»: Իսկ եթե չհամաձայնենք խոսողի հետ, անգլերեն պետք է ասել՝ «Yes, I do», որի հայերեն ճիշտ թարգմանությունն է՝ «Ո՛չ, ծխում եմ»:

You never watch Russian cartoons, do you? Չհամաձայնե՛ք խոսողի հետ:

You always avoid making such mistakes, don’t you? Չհամաձայնե՛ք խոսողի հետ:

You never make such mistakes, do you? Համաձայնե՛ք խոսողի հետ:

Կարելի է անվերջ շարունակել տարբեր ուսումնական նյութերի օրինակների շարադրանքն ու դրանց բացատրությունները, բայց կարծում եմ, որ այսքանն էլ բավարար է, և եթե 1-2 դասավանդող իմ այս հոդված-ուղեցույցը կարդալուց հետո որոշի ստեղծել իր հեղինակային ուսումնական նյութը, ես լիովին բավարարված կլինեմ:

 

 

 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский