Գիտահանրամատչելի TV ալիք

Համացանցը, որպես տեղեկատվական դաշտ,  ինչ խոսք, անսահմանափակ է ու անեզր: Ու շատ հաճախ տեղեկատվություն հայթայթելու համար ստիպված ես լինում բացել ու փակել տասնյակ ինտերնետային էջեր: Որպեսզի կարելի լինի այս ամենը համակարգել, ստեղծվում են համապատասխան կայքեր և ինտերնետ TV-ներ:

Smart Videos տեսահոլովակները հայտնի են ողջ աշխարհում: Դրանք հետաքրքրաշարժ տեսանյութեր են, որոնք պատմում են գիտական նորագույն հայտագործությունների, բնագիտական փորձերի մասին:

Տարիներ առաջ ռուսները սկսեցին տարբեր լեզուներից թարգմանել և մեկտեղել նման տեսանյութերը` ստեղծելով ռուսական http://www.smartvideos.ru վեբ-կայքը: Այս կայքում թողարկված բոլոր տեսանյութերն ունեն մեկ ընդհանուր առաջին էջ` հետևյալ գրությամբ. SmartVideos.ru – Умное Видео. Самые интересные и познавательные видео со всех уголков света.Самые интересные и познавательные видео о науке, образовании и технологиях, переведенные на русский язык.

Ռուսական նմանատիպ կայքերը շատ են, առավել հաջողվածներից է համարվում մեկ այլ ինտերնետային կայք` obOFFsem.ru – Сайт обо всем, что интересно!

Երկար- բարակ առաջաբանից  հետո, կարծում եմ` արդեն գլխի ընկաք, որ մենք նման մի գործ ենք ձեռնարկել. ուզում ենք ունենալ գիտահանրամատչելի ինտերնետ TV ալիք: Առայժմ պայմանական անունով այն կոչում ենք գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.mskh

Սովորողները օտարալեզու տարբեր կայքերից փնտրում, գտնում են smart, ասել է թե` խելացի տեսանյութեր ու թարգմանում հայերեն: Դրանք հիմնականում հետաքրքիր հայտնագործությունների, գյուտերի մասին պատմող տեսանյութեր են` քայլող տնից ու թռչող հեծանիվից մինչև կենսաբանական աչք ու Nasa-ի նորագույն բացահայտումներ:

Նախ տեսանյութերը թարգմանվում են, ապա խմբագրվում ու ձայնագրվում:

Ստորև ներկայացնում եմ նախագծի ծրագիրը:

Նախագծի նպատակը` ստեղծել գիտահանրամատչելի իտերնետ TV ալիք։

Նախագծի խնդիրները

  • օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտությունների զարգացում
  • այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, աշխարհում ստեղծված նորագույն հայտնագործություններին ծանոթանալու հնարավորություն
  • տեղեկատվության թարգմանություն կամ հայերեն փոխադրություն` մատչելի դարձնելով հանրությանը
  • գիտակցել ժամանակակից աշխարհում գիտելիքների, արդիական տեխնոլոգիաների, կրթության մեծագույն արժեքներ լինելու փաստը` հընթացս ձեռք բերելով աշխատանքային հմտություններ և մասնագիտական վարպետություն:

Ուսումնական միջավայր

  • Ինտերակտիվ  գրատախտակ, անլար ինտերնետ, նեթբուք-նոթբուք
  • Համացանցում ուսուցման միջավայրը
  • Օտարալեզու կայքեր` http://oboffsem.ru/
  • Ինչպես նաև` mskh.am, բլոգներ, SkyDrive-, Live@Edu համակարգ, էլեկտրոնային օրացույց

Դասավանդողին և սովորողին անհրաժեշտեն գործիքներ ու նյութեր

  • էլեկտրոնային գրատախտակ
  • թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ(տեսախցիկ)
  • անհատական նոթբուք-նեթբուք
  • ուսումնական գրականություն. օգտագործվում են բացառապես էլեկտրոնային ռեսուրսներ`
  • http://oboffsem.ru/, smart videos, smartvideos.ru

Աշխատանք դասարանում և տանը

Սովորողները դասարանում  ծանոթանում են թարգմանության հիմնական կանոններին ու ստանում որոշակի փորձառություն: Այնուհետև որպես տնային աշխատանք` տրվում են ինքնուրույն անհատական թարգմանություններ: Թարգմանության համար ուսուցչի տված տեքստը կարող է փոխարինվել սովորողի ընտրած այլ նյութով:

Ստուգումը կատարվում է  առցանց:

Թարգմանության լավագույն նմուշները տեղադրվում են կայքում, սովորողի և դասավանդողի բլոգներում:

Իրականացվում է նաև օտարալեզու տեսանյութերի և ֆիլմերի թարգմանություն:

Եվ տեքստային նյութերի, և թե տեսանյութերի թարգմանության դեպքում պարտադիր պայման է նյութի սկզբնաղբյուրը նշելը:

Դասարանում, ինչպես նաև տանը աշխատում են և´ անհատապես, և խմբով:

Դասարանում խմբային աշխատանքի ժամանակ  սովորողները նյութը կարդում են գրատախտակից,  հատվածաբար թարգմանում, այնուհետև` խմբագրում:

Անհատական աշխատանքի ժամանակ  սովորողը նյութը թարգմանում է  առանձին,  խմբագրում է ու ներկայացնում:

Տնային աշխատանքի դեպքում աշխատանքը կատարվում է առցանց: Սովորողը տեքստի իրեն հասանելիք հատվածը թարգմանում է, փոխանցում է  ընկերոջը, հետո միասին խմբագրում են ու ամբողջական թարգմանված տեքստը ուղարկում են դասավանդողին:

Տնային առաջադրանքը սովորողներին ուղարկվում է Live@Edu համակարգի միջոցով: Դասավանդողը նշում է առաջադրանքի կատարման ժամկետները:

Բովանդակությունը

  • Տեղեկատվական տեքստ.նպատակը, ծավալը, կառուցվածքը
  • Տեղեկատվական տեքստի տեսակները
  • Կապակցված խոսք
  • Աշխատանք թարգմանված տեքստի հետ
  • Ինտերնետային էջերից  արված թարգմանություն
  • YouTube. com կայքից արված թարգմանություն
  • Աշխատանք թարգմանված տեքստի հետ
  • Աշխատանք տրված տեքստի հետ
  • Գրավոր աշխատանքների վերլուծություն
  • Գիտահանրատչելի ինտերնետ ալիքի ստեղծմանն ուղղված այլ թարգմանական աշխատանքներ:
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский