Բլոգը` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա)

Բլոգը ավելին է, քան կրթական կայքը: Այն նաև սոցիալական ցանց է, որտեղ խոսքի մշակման աշխատանքների իրականացման, հարցեր և առաջադրանքներ պահել-հավաքելու, թարգմանական տեքստեր զետեղելու, ստեղծագործական աշխատանքեր կատարելու, փոքրիկ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հարցաշարերի շտեմարան ունենալու հետ մեկտեղ դասավանդողին և սովորողին հնարավորություն է տալիս շփվելու և համագործակցելու իրար հետ:

2012թ. հոկտեմբերյան հավաքի օրերին  ինձ համար երեք գերակա ուղղություններ ընտրեցի և փորձել եմ անցնող ամիսների ընթացքում հնարավորինս զարգացնել հենց այդ ուղղությունները: Դրանք էին` ինտերնետ TV-ի  և ծիսական մեդիաուղեցույցի ստեղծում, բլոգի նոր հնարավորությունների բացահայտում:

Հենց սկզբից անկեղծ լինեմ և ասեմ, որ դրանց ընթացքը և զարգացումը շատ մոտավոր և աղոտ էի պատկերացնում: Հիմա աշխատանքներն այն փուլում են, որ վստահաբար կարելի է բարձրաձայնել հետևյալը.

  • իրականություն է դառնում  mskh-ի գիտահանրամատչելի ինտերնետ TV-ն.
  • ամենօրյա աշխատանքի շնորհիվ բացահայտվում են բլոգի նորանոր հնարավորություններ, որոնք, ինչ խոսք, շատ ավելի արդյունավետ ու հետաքրքիր միջավայր են ստեղծում երկուստեք` թե դասավանդողի,  թե սովորողի համար.
  • ծիսական տոնացույցի աշխատանքներին զուգընթաց մի շատ կարևոր գործ էլ է կատարվում` ստեղծվում են  մեդիափաթեթներ, որոնք հնարավորություն կտան հետագայում դրանք  ոչ միայն օգտագործելու, այլ նաև լրացնելու:

Ու, քանի որ առցանց TV-ի և ծիսական մեդիաուղեցույցի աշխատանքերը տեսանելի են, ես չեմ անդրադառնա դրանց, կխոսեմ միայն բլոգի`  որպես վիրտուալ աշխատարանի մասին:

Նախորդ հոդվածում  նշել էի, որ բլոգը առայժմ կիրառվում է`

Հիմա արդեն կարող ենք ավելացնել նաև.

Բլոգը հարմար միջավայր է`

Ընդ որում, բլոգի նյութերը վերցվում են ոչ միայն համացանցից`  facebook-ից, mskh.-ից,  այլ, որ թերևս  ամենակարևորն է, օգտագործվում են  հենց մեր սովորողների ու դասավանդողների թարգմանություններն ու ստեղծագործական բնույթի նյութերը:

Բլոգը բաց է և գործում է ոչ միայն իմ դասավանդած դասարանների սովորողների, այլ նաև Միջին դպրոցի այլ սովորողների համար: Շփումը անկեղծ է  ու անկաշկանդ:  Բլոգը դարձել  է վիրտուալ բաց լաբորատորիա,  ուր կարող են և մտնում են բոլոր ցանկացողները և,  որ ամենակարևորն է` կատարում են աշխատանք:

Ահա այսպիսի վիրտուալ աշխատարան:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский