Բնագիտական ուսումնական նախագիծ

Նախագիծը ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանք է, որը ենթադրում է տարատեսակ ուսումնական գործունեությունների ամբողջություն: Այն ենթադրում  է նաև աշխատանք դասարանի սահմաններից դուրս: Նախագիծը սովորողներին տալիս է ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:  Նախագծի իրականացման հետ սովորողների մոտ ձևավորվում-զարգանում են հասարակության հետ շփվելու կարողությունները, աշխատասիրությունը, մեդիահմտությունները, նախագիծը նպաստում է աշխարհաճանաչողության  ընդլայնմանը:

Հանրակրթական Դիջիտեք 2013-ին ես և իմ 3-րդ դասարանի սովորողները  ներկայացնում ենք բնագիտական նախագիծ:

Աշնանային էկոլոգիական մեդիաօլիմպիադայի շրջանակներում դասարանում դիտեցինք երկիր մոլորակի աղտոտվածությանը վերաբերող ֆիլմեր, ծավալեցինք քննարկումներ և բանավեճեր, որոնց արդյունքում միասնական որոշում ընդունվեց, որ պետք է նախաձեռնություն ցուցաբերել: Որոշեցինք սկսել հենց դպրոցից:  Նախ դիմեցինք տարբեր կազմակերպությունների՝ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու նպատակով: Եվ փորձեցինք գործնական աշխատանքի միջոցով ամրապնդել մեր ստացած տեղեկությունները:

Էկոլոգիական  նախագծի նպատակն է սովորողների մոտ սեր արթնացնել բնության հանդեպ, ընդլայնել բնագիտական գիտելիքները, ձևավորել աշխատասիրության, պատասխանատվության զգացում, նպաստել աշխարհաճանաչողության զարգացմանը:

Աշխատանքն իրականացնելիս համագործակցել ենք «Armenian tree project» կազմակերպության և Նոր-Նորք փակ բաժնետիրական ընկերության հետ: Նրանցից ստացել ենք մասնագիտական խորհրդատվություն, տեղեկություններ ենք հավաքել, թե ինչպես իրականացնել կանաչապատումը, ինչպես խնամել կանաչ տարածքները, ծառերն ու ծաղիկները:
Աշխատանքը սկսել ենք տարեսկզբին. նախ` մաքրել ենք բակ-պարտեզը, որից հետո չորացած տերևները լցրել ենք հողի մեջ և ծածկել, որոշ ժամանակ անց ստացել ենք հումուսացված հող:
Հողը պատրաստ էր ծառեր և ծաղիկներն  ցանելուն,  սակայն մինչ ծառատունկը սկսելը, եղանք Նանսենի այգում՝  Նոր-Նորք փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցից խորհուրդներ ստանալու համար: Սովորողները պարզեցին, թե ինչպես պետք է տնկել ծառերը, ինչպես  պատվաստել և խնամել դրանք: 

Ծնողները տրամադրեցին տնկիներ և իրենք էլ սովորողների հետ մասնակցեցին ծառատունկին: Տարվա ընթացքում երեխաները պարբերաբար կխնամեն իրենց տնկած ծառերն ու ծաղիկները՝ կմաքրեն ավելորդ խոտերից, կջրեն, կպարարտացնեն…

Մեծ առաջընթաց կարելի է համարել այն, որ իրենց հմտությունները երեխաները փոխանցում են ընտանիքի անդամներին ու ընկերներին, ստանում նրանցից: Ահա թե ինչպես են նրանք տեղեկություններ հավաքում և ծառ տնկում (Կամո պապիկի այգում)։ 

Նախատեսել և իրականացրել ենք դպրոցի առաջին հարկից երկրորդ հարկ տանող աստիճանների տակի կանաչապատումը:
Խորհրդատվություն ստանալու համար դիմել ենք «Armenian tree project» կազմակերպությանը:
Աշխատակիցն անձամբ եկավ դպրոց, նայեց տարածքը և խորհուրդներ տվեց:
Սկզբում կարմիր ավազ լցրեցինք, վրան՝ մանր քարե կտորտանքներ, որի վրա էլ դրեցինք թաղարների մեջ տնկած ծաղիկները: Այս նպատակով ստեղծեցինք ուսուցողական մի նյութ՝ «Մաքուր պահենք մեր երկիրը»։

Կիրառելով թվարկված հմտությունները` սովորողները ձեռք են բերում մեծ պատասխանատվության զգացում: Հետևում են իրենց տնկած ծառերին, թույլ չեն տալիս, որ որևէ մեկը վնասի դրանք, մաքուր են պահում իրենց շրջակա միջավայրը, իրենց վարքով օրինակ ծառայում ընկերներին:

Սովորողների կողմից իրականացված ցանկացած աշխատանք թվայնացնում ենք՝ ֆիլմերի, պատումների, նկարների տեսքով և տեղադրում ենք տարբեր սոցիալական ցանցերում՝ դպրոցի կայքում, սովորողների և ուսուցչի ուսումնական բլոգներում, youtube –ում…

Ստեղծվում ենք հետաքրքիր ուսումնական նյութեր, որոնք համացանցում տեղադրելուց հետո դիտում-լսում-ընթերցում են շատերը՝ անկախ տարիքից: Ահա օրինակները.

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский