Մշակույթը զարգանում է ցուցասրահներում և համերգասրահներում
Primary tabs
Արձագանք ավերակների հաղթահարման կոչին և այդ թեմայով առցանց քննարկմանը։
Երևանի հարավարևմտյան զանգվածի Բ1 թաղամասի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի նկուղային տարածքում ցուցասրահ-թանգարան բացելու նախագիծ
Միայն համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանից մոտ10 անգամ պակաս պատկերասրահներ ունենք, որոնք չպատճառաբանված ու չհիմնավորված հարկային բեռի տակ են պատկերասրահների մասին օրենքի բացակայության պատճառով: Առաջադեմ երկրները ապահովում են հարկային կամ չհարկվող, պետական աջակցությամբ, նպաստավոր պայմաններ պատկերասրահների գործունեության համար, քանի որ մշակույթը զարգանում է ոչ թե նախարարություններում, այլ պատկերասրահներում, համերգասրահներում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի հյուրատանը, հանգրվանում են ամենատարբեր երկրներից միջազգային ճանաչում ունեցող հայտնի արվեստագետներ, որոնք սովորողների հետ նախագծեր են իրականացնում և հաճախ նվիրում իրենց աշխատանքները դպրոցին, ինչը վաղուց անհրաժեշտություն է առաջացրել ընդլայնելու ցուցադրության տարածքը և աշխատանքների պահպանման համար տարածք ունենալու խնդիր է առաջացրել: Ելնելով «Ուժեղ ծայրամաս` ուժեղ կենտրոն» ունենալու, մշակութային կյանքի ապակենտրոնացման ժամանակի թելադրանքից՝ անհրաժեշտ ենք համարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի դպրոցի 800քմ նկուղային տարածքը վերածել ժամանակակից արվեստի ցուցասրահ թանգարանի:
Հարկ է նշել, որ ժամանակակից արվեստում ամենատարածված ցուցադրություններից է ինստալյացիան, որոնցից մեր արվեստում ոչինչ չի պահպանվել և մեր առաջնահերթ խնդիրներից է համագործակցությամբ AIKA-ի ՝ Արվեստի Քննադատների Ազգային ասոցիացիայի, ՆՓԱԿ –ի և այլ պատկերասրահների և արվեստագետների հետ, պահպանել ցուցահանդեսներից հետո կորչող ինստալյացիաները, ինչպես նաև հնարավորության դեպքում վերականգնել մի շարք կորսվածներ: Պատկերասրահը կապահովի ինչպես գեղարվեստի դպրոցի զարգացման հեռանկարը, այնպես էլ Երևանի ծայրամասերից մեկում մշակութային կյանքի ակտիվացումը: