Դիդակտիկ մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների hամար
Primary tabs
«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջականմտավոր զարգացում: Խաղը մի մեծ լուսավորպատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհըկյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով:Խաղը կայծ է` հարցասիրության ևհետաքրքրասիրության վառվող կրակ»: Վ. Ա. Սուխոմլինսկի
Խաղը երեխայի դաստիարակության և զարգացման միջոց
Երեխաները խաղի մեջ որևէ այլ նպատակ չi դնում, քան խաղալը: Խաղը աճող մանկական օրգանիզմի 7 մտքի պահանջմունքն է: Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և զարգացման համար, որը կախված է երեխային շրջապատող ֆիզիկական և սոցիալական միջավայրից՝ ընտանիք, պարտեզ, ընկերներ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան նախադպրոցականի դեռևս նոր ձեռք բերած անձնային հատկանիշները՝ ինքնուրույնություն, սովորելու հակում, հետաքրքրասիրություն…որն էլ պիտի հիմք հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը: Այս տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն ու երևակայությունը, ուշադրությունն ու մտածողությունը: Ընդհանրապես խաղը երեխայի կյանքում Այս տարիքում երեխաները հիմնականում ընկալում են զգայարանների միջոցով, ուստի կարելի կազմակերպել այնպիսի խաղեր, որ լինեն տեսողական, զգայական, դիդակտիկ:
Չնայած համարվում է, որ խաղը երեխայի ինքնաճանաչման միջոցներից մեկն է, որին մանկավարժի միջամտությունը` վերահսկման տեսանկյունից, հարկավոր չէ, սակայն ընդունված է և չի բացառվում, որ մանկավարժը կարող է ուղղորդել նրան՝ նրա խաղի մասնակիցը դառնալով:
Շփվելով նախադպրոցական տարիքի երեխաների հետ, մենք մեր առջև դնում ենք այսպիսի մանկավարժական խնդիրներ. Երեխան խաղալով հասկանում է ինքն իրեն, ժանաչում է աշխարհը, գիտելիք է ձեռք բերում: հստակ խնդիրներ և նպատակներ ունեն, հատկապես մտավոր խաղերը.զարգացնել երեխաների հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը, երևակայությունը, քանի որ առանց այդ հատկանիշների անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:
Թվաբանական-բնագիտական դիդակտիկ խաղերը բաժանվում են հետևյալ խմբերի՝
· Խաղեր թվերով
· խաղեր ժամանակի վերաբերյալ
· խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
· խաղեր երկրաչափական պատկերներով
1. 1. Խաղեր թվերով
Դոմինո
Խաղալով սովորում ենք հաշվել, հավասարեցնել, համեմատել, խմբավորել, մտապահել թվանիշերը:
Խաղը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար:
Թղթից պատրաստեք այսպիսի քարտեր՝
Մի վանդակում գրեք թիվը, եթե երեխան 3-4 տարեկան է, թիվը նկարեք ձողերի տեսքով:
Երկրորդ վանդակում նկարեք որևէ միրգ /կամ բանջարեղեն/ 0- 6 հատ:
Օրինակ՝ մեր դոմինոյի մի քարտը կարող է ունենալ այսպիսի տեսք՝
Օգտագործելով 0-6 թվերը պատրաստել այդպիսի 28 քարտ / կարելի է նաև քիչ պատրաստել/:
Բաժանել քարտերը երեխաների մեջ: Խաղը սկսում ենք հերթով:
Առաջին քարտը դնելուց հետո, այն երեխան է շարունակում, ով ունի այդ քարտի թիվը և դնում է քարտի կողքին :
Այստեղ ցույց է տրված խաղի ընթացքը՝
Հաղթում է նա, ում քարտերը առաջինն են վերջանում:
Կարող ես օգտագործել այս քարտերը, տպիր և կտրիր՝
Լոտո խաղալով՝ սովորում են հաշվել, համեմատել, խումբ կազմել, թվանիշերն են մտապահում:
Երեխայի համար շատ հետաքրքիր և օգտակար կլինի սովորել թվերը լոտո խաղալով: Այս խաղը կարող են խաղալ 2- 5 տարեկան երեխաները: Ինչպես կարելի է խաղալ այս խաղը՝ Պատրաստեք թղթից 10 շրջան /կարող եք վերցնել10 հատ ֆիշկա/ գրեք 1-10 թվերը շրջանի մի կողմում, այնուհետև շրջեք: Նկարեք պատկերազարդ լոտոյի քարտ, ինչպես ցույց է տրված նկարում: Խաղը սկսում ենք հերթով, առաջին երեխան շրջում է իր առջև դրված որևէ շրջան, այնուհետև փնտրում է քարտի վրա համապատասխան նկարը, շրջանը դնում է վրան, հաղթում է նա, ով առաջինը կլրացնի քարտի որևէ սյունակ: Խաղին կարող են մասնակցել երկու կամ ավել երեխաներ:
Լոտոյի քարտ
Հաշվի՛ր ինքդ քեզ
Հարցրեք երեխային՝ քանի՞ ձեռք ունես:
Քանի՞ ոտք ունես:
Քանի ականջ ունես……այսպես կարելի է շարունակել այս շարքը: Հարցրեք՝ որ զգայանը ինչի համար է: Ստորև ներկայացնում ենք մեր պատրաստած խաղերի օրինակներից մի քանիսը, որոնք փորձարկվել են մանկապարտեզում:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DepdFVBdhXY
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=qghlqH2Gfh0
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=RYjuxnZfSKM#!
2. Խաղեր ժամանակի վերաբերյալ
Կենդանի շաբաթ
Օրինակ՝ շաբաթվա օրերը կարելի է սովորել այսպես. բացատրեք, որ շաբաթվա ամեն օրն ունի իր անունը: Որպեսզի, երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, կարող եք դրանք առանձնացնել գույներով: Երեխաներին ասացեք, որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են, որ օրերն էլ կարելի է հաշվել, երկուշաբթին` առաջին օրը, երեքշաբթին` երկրորդ օրը, չորեքշաբթին` շաբաթվա կեսը, հինգշաբթի` չորրորդ օրը, ուրբաթը` հինգերորդ: Երեխաները հաճույքով խաղացին կենդանի շաբաթ խաղը. Խաղի համար երեխաներին շարում հաշվում եք հերթականությամբ, տալիս եք նրանց տարբեր գույների շրջանակներ, շաբաթվա օրերի անուններով: Երեխաները կանգնում են շաբաթվա օրերի հերթականությամբ: Օրինակ` առաջին երեխան դեղին շրջանակը ձեռքին, ցույց է տալիս շաբաթվա առաջին օրը` երկուշաբթին, և այդպես շարունակ:
3. Խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
Երբ երեխան դեռ կարդալ չգիտի, ապա կարելի է խաղալ այսպիսի խաղ:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tL8uIaJrywc
Սենյակի յուրաքանչյուր առարկա նշանակում ենք որևէ շանով, որը նման լինի առարկայի ձևին: Օրինակ`բազմոցը դեղին ուղղանկյունի, աթոռը՝ սև քառակուսի, սեղանը՝ կապույտ շրջան և այլն: Այնուհետև երեխային տալիս եք առաջին նշանը, որում, օրինակ, պատկերված է աթոռի նշանը, երեխան վազում է աթոռի մոտ և այնտեղ փնտրում հաջորդ նշանը, այնուհետև գտնելով բազմոցի նշանը՝ վազում է դեպի բազմոցը ու այնտեղ գտնում սեղանի նշանը և այսպես շարունակ: Խաղի վերջում նա գտնում է կա՛մ իր խաղալիքը, կա՛մ կոնֆետը:Կարելի է հորինել շատ-շատ տարբեր նշաններ թեյնիկի, հացամանի, կոշիկի, թավայի, գորգի համար, ամեն ինչ կարող եք կոդավորել: Պարզապես խաղից առաջ երեխայի հետ պայմանավորվեք, թե որ առարկան ինչ նշան ունի կամ օգտագործում եք հենց նկարը: Եթե երեխան մեծ է, ապա խաղից առաջ, երբ դուք նկարում եք նշանները, նա կարող է կռահել, թե որ նշանը ինչ է նշանակում: Միանգամից չասե՛ք, այլ հարցրե՛ք «նայի՛ր, սա կլոր է, ի՞նչն է սենյակում կլոր» կամ «նայի՛ր, սրանից գոլորշի է բարձրանում, ի՞նչ ես կարծում, տանը ինչի՞ց կարող է գոլորշի բարձրանալ»:
4.Խաղեր երկրաչափական պատկերներով
Տե՛ս այստեղ՝ http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tL8uIaJrywcՍիրում եք երեխաներին` խաղացեք նրա հետ, խաղացեք անկեղծ և դա կլինի ձեր ամենամեծ նվերը նրանց: Մեծահասակները ոչ թե պետք է բավարարեն երեխաների բոլոր պահանջները, այլև դնեն նրան այնպիսի իրադրության մեջ, որ ինքը որոնի և գտնի իր պահանջմունքները բավարարելու միջոցներ:
Մանկավարժական արվեստը հրահրելու արվեստ է: Ա. Դիստերվեգ
- Բացվել է 16757 անգամ