Երաժշտության ունկնդրումը նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Հեղինակային մանկավարժության հոկտեմբերյան հավաքին մենք ներկայացրել ենք ունկնդրման կազմակերպման արդյունավետ միջոցների կիրառման նախագիծ: Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացրել ենք տարբեր նախագծեր:

Նախակրթարանում ունկնդրման կազմակերպման արդյունավետ ձևերից են՝

Նշվածներից մեծ մասը կիրառվում է նաև կրտսեր դպրոցում: Մարմնամարզության համար ստեղծել ենք հավաքածու, որը կազմված է հայ և համաշխարհային կոմպոզիտորների ռիթմիկ դասական երաժշտությունից, իսկ ազգային պարեղանակները հնչում են առավոտյան ընդհանուր պարապմունքին, երաժշտության դասաժամերին, ծեսերին, որոնց միանում է նաև շարժումը՝ պարը:

Սովորողների հանդիպումը հայտնի երգչախմբերի հետ ևս նպաստում է երաժշտական ճաշակի, երաժշտության ունկնդրման մշակույթի ձևավորմանը: Մարմարյա սրահում, համերգային դահլիճում  «Կադենցա» մենակատարների անսամբլի , «Երևանի պետական կամերային երգչախմբի» և այլ ելույթները ուսումնական պարապմունքներ են: Որպես հանդիսատես՝ մասնակցությունը համերգասրահներում լուծում է մի շարք կրթական խնդիրներ՝ ճաշակ, լսելու հմտություն, ծափահարելու, ունկնդրելու մշակույթ: Այս մշակույթը պահանջ կառաջացնի արդեն մեծ համերգասրահներում մասնակցելու, ունկնդրելու, ինքնադրսևորման ձևավորմանը: Այս դեպքում էլ ունենք արդեն մշակույթ կրող անհատ, ով որպես հանդիսատես՝ արդեն կայացած է (Երևանի պետական կամերային երգչախումբ  ,  Johnni Mandel, «The Shadow Of Your Smile»): Եթե կամերային միջավայրում ավելի անմիջական է շփումը կատարողների հետ, մեծ համերգասրահներում դրա հնարավորությունը քիչ է, հիմնական կապող օղակը երաժշտությունն է ՝ Տ. Մանսուրյան, «Ռեքվիեմ», այսինքն՝ նախ սովորողի մոտ ձևավորվում է ճաշակը, համերգին մասնակից լինելու պահանջը, նոր միայն մեծ համերգասրահներում երաժշտություն ունկնդրելու կարողությունը:
Շատ կարևոր  է ընտանիքի մասնակցությունն այս գործընթացին, երաժշտական այս մշակույթը երեխան իր հետ տուն է տանում, ընտանիքին բերում է իր համերգին, ընտանիքի հետ լինում համերգասրահներում:  Պետք է աշխատեն բոլոր օղակները՝ ընտանիքը, դպրոցը և այլն, միայն այս դեպքում մենք կունենանք երաժշտական ճաշակը ճիշտ ձևավորող միջավայր:
Համերգի մասնակցությունը կարող է նաև հնարավորություն տալ պատրաստելու ունկնդրման ուսումնական նյութ՝ Կոմիտաս, «Աշխարհ ամենայն»: Նախ՝  կարելի է կրկին ունկնդրելու հնարավորություն ունենալ, ապա մյուսներին մասնակից դարձնել լավագույն կատարումներին, որոնք չունեն ժամանակակից տեխնիկայի միջամտություն: Սովորողները հետաքրքրությամբ են դիտում երաժշտական որևէ ստեղծագործության ուղեկցությամբ ստեղծած տեսաֆիլմերը՝ Յ. Ս. Բախ, Անգլիական սյուիտ 3, պրելյուդիա     , «Բարի լույսի զանգեր զարկին» (երգի կարաոկե տարբերակ): Ունկնդրվող ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ են ուղեկցվում «բնական» (ձեռքերով կատարած ծափը, մատների ճթթոցը, ծնկներին հարվածը, ոտքերի դոփյունը), հարվածային և շրխկան նվագարաններով ՝«Շրխկան նվագակցություն», կատարում երաժշտա-ռիթմիկ խաղ-վարժություններ՝ «Երաժշտա-ռիթմիկ խաղեր»: Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետի երաժշտության որոշ հատվածներ նախ առանձին բեմականացվեցին (մնջախաղով), ապա միացված հատվածներով ստեղծվեց ընդհանուր բեմականացված ներկայացում՝«Չիպոլինո»:

Երաժշտության ունկնդրման ներկայացված բոլոր ձևերն էլ կիրառելի են երաժշտության պարապմունքներին: Դասավանդողը կարող է ստեղծագործության ունկնդրումը կազմակերպել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի ձևերով: Ի վերջո՝  «...առաջնային խնդիրը՝ արթնացնել աշակերտին, գիտակցել տալու համար, որ գոյություն ունի երաժշտություն, որ ինքը հանդիպելու է երաժշտությանը...նրան տեղափոխել դեպի երաժշտության աշխարհ, վերածնել, և հանձնվել երաժշտությանը»: (Արթուր Շահնազարյան)

 

 

 

 

 

 

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский