Կաբինետ -ընթերցարան

 

Ավագ դպրոցում անգլերենի ուսուցման համար կաբինետ-ընթերցարանը դառնում է անհրաժեշտություն: Դա ընթերցարան է բառարաններով` անգլերեն անգլերեն` բացատրական, անգլերեն-հայերեն և հայերեն – անգլերեն, գեղարվեստական և այլ տեղեկատվական գրքերով, ամսագրերով ու թերթերով, սովորողների և դասավանդողի նոթբուքներով, թեմաներին համապատասխանող CD-ներով, նոր-նոր կայքերով՝ www.tolearnenglish.com,   www.eslfast.com, http://www.superteacherworksheets.com/comprehension.html, www.dailystep.com/content.asp?id=18,  որոնք անմիջականորեն հասանելի են դառնում տվյալ դասարանում սովորողներին և նպաստում անգլերենի՝ ընտրությամբ գործունեությունը արդյունավետ կազմակերպելուն: Դպրոցի գրադարանը իդեալական է այն սովորողների համար, ովքեր սիրում են կարդալ և կարդում են վաղ հասակից, մինչդեռ շատ սովորողների համար այլ է: Բերելով գրադարանը դասարան` մենք դրդում ենք նրանց կարդալու և միաժամանակ ցույց ենք տալիս, որ ընթերցանությունը իրենց անգլերենի դասընթացի բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է կարդալու և նրա միջոցով հասկանալու, կարդացածը վերարտադրելու հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ կարդալ և որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը, հեղինակի հիմնական ասելիքը և պատասխանել հարցերին, բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված նախամիջին (Pre-Intermediate) և միջին (Intermediate) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը:

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանի խորացված ուսուցմամբ դասընթացի 2 ժամը հատկացրել եմ ընթեցանությանը:

Օրինակ՝ Կարդացել ենք “The Ghost of Jenny Castle” գեղարվեստական գիրքը, մի շարք մեթոդների միջոցով (պատմել ենք դեպքերի, իրադարձությունների, հույզերի, զգացմունքների մասին` անհրաժեշտության դեպքում օգտվել ենք նկարներից, բանալի բառերից և արտահայտություններից, նկարագրել ենք կարևոր փաստերն ու դեպքերը, քննարկել, բանավիճել, եզրահանգումներ կատարել և հիմնավորել են իրենց տեսակետը), աշխատել ենք գրքի հետ:

Այնուհետև սովորողները գրել են իրենց կարծիքները և տեղադրել են իրենց բլոգներում:

Do I think there are witches today Արտակ Ղազարյան

Believe or don’t believe in the existence of ghosts Սողոյան Սաթենիկ

Believe or don’t believe in the existence of ghosts Թադևոսյան Սյուզաննա

Օգտվելով http://www.superteacherworksheets.com/comprehension. կայքից՝ անցկացրել ենք քննարկում Going Green, Teenagers and their problems թեմաներով:

 Երեխաները դարձյալ գրել են իրենց կարծիքները և տեղադրել իրենց բլոգներում՝

http://sateniksoghoyan.wordpress.com/category/english/english-english/

http://artakghazaryan.blogspot.com/p/blog-page_2.html

http://tamlime.wordpress.com/category/english/

http://syuzitadevosyan.wordpress.com/category/

http://anahitpilosyan.jimdo.com/

http://cs-suso.blogspot.com/2013/01/teenagers-and-money.html

http://cs-suso.blogspot.com/2013/01/how-to-help-environment.html

Ինչպես ստեղծել դասարան ընթերցարանը:

 Որպեսզի այն հաջողություն ունենա և՛ ուսուցիչը, և՛ սովորողը պետք է պատասխանատու լինեն գրադարանը ստեղծելու և կազմակերպելու համար: Գրքերը պետք է ընտրվեն և՛ ուսուցչի կողմից, և՛ սովորողի: Գրքի ընտրությունը պետք և լինի ըստ անգլերենի իմացության: Ընթերցանությունը կարելի է կազմակերպել ինչպես դասարանում, այնպես էլ տանը: Այսպիսով՝ ընթերցանության մեջ ընդգրկվում են բոլոր սովորողները: Ես ունեմ այդ փորձը, որը համարում եմ հաջողված և ուզում եմ ընդլայնել այն:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский