Թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում

Հեղինակ: 

Խաղ-դերախաղ-թատրոն-ներկայացում  

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի իրականացման կարևոր պայմանը ծրագրի իրականացման ճիշտ կազմակերպումն է: Թատրոնը գործունեության այն ձևն է, որը ներառում է կրտսեր դպրոցի սովորողների գործունեության համարյա բոլոր ձևերը: Նաև այդ պատճառով է կարևոր  թատրոնի կազմակերպումը դպրոց-պարտեզում:
2012-2013 ուստարվա նոյեմբեր ամսին Գեղարվեստի կրտսեր դպրոցում ստեղծվեց «Ռոդարիկ» թատրոնը, որը նպատակ ունի  սովորողների ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով: Խաղի լայն պատկերացմամբ:
Մանկան խաղի մասին խոսողները ավելի հաճախ, համարյա միշտ նկատի ունեն մանկական առօրյա (տուն-տունիկ, խանութ-խանութ, բժիշկ-բժիշկ)  կամ շարժուն-բակային խաղերը:
Մեծերը  դրանք խաղ են  անվանում, այդ անվանումը փոխանցել են  փոքրերին: Բայց եթե ուշադիր լինենք, երեխաների ցանկացած  լուրջ գործունեություն  ներկայացում է՝ դերախաղ, որովհետև  երեխան դեր է ստանձնում ու խաղում: Իզուր չէ նաև «դեր խաղալ» արտահայտությունը:
 Մեծահասակները թատրոնը «շատ լուրջ գործ» են համարում, այն միայն բեմի վրա կամ գոնե հրապարակում են տեսնում: Այնինչ խաղը, թատրոնն ու  մանկան կյանքն այնքան են միախառնված, որ դժվար է որոշել, թե դրանք որտեղ են բաժանվում:
Դպրոց-պարտեզների սաների և սովորողների  զարգացման և ուսուցման կազմակերպման գործին հենց այդպես էլ պիտի վերաբերվել:

Իրական կյանք-խաղ-թատրոն

Ի՞նչ է թատրոնը կամ ներկայացումը: Որ կողմից էլ նայես՝ խաղ է: Այդ խաղը կարող է մեծը խաղալ գիտակցելով կամ փոքրը խաղալ՝ առանց ձևի, իրական: 2-4 տարեկանների դեպքում էլ նա պարզապես իր կյանքն է ապրում: Երբ մեծերը, դպրոցականներն էլ  են մասնակցում այդ խաղին, բոլորի համար խաղն ավելի հետաքրքիր է դառնում, ավելի բազմազան: Տարատարիք երեխաները իրար շատ բան են փոխանցում: Եթե նախակրթարանի սանը սեղան է «սպասքադնում» կամ հայրիկի հետ ծառ է տնկում, նա դերի մեջ է, իր վրա է վերցրել կոնկրետ պարտականության մի մաս:

 Կրտսեր դպրոցում սաների կամ սովորողների գործունեությունը կազմակերպելիս դերախաղը  շատ է կարևորվում: Այս տեսակետից նայելով՝  որքան հնարավոր է տարբեր տարիքի երեխաների գործունեությունը  միասին է  կազմակերպվում: Խոսքը թատրոնի մակավարժական և հոգեբանական  օգուտների մասին չէ, այլ կազմակերպման:   Հնարավորինս թատրոնը ընդհանուր և համատեղ է կազմակերպվում՝   մեծերն ու փոքրերը միասին:
Ուսումնական օրացույցով կազմակերպվող գործունեությունը հենց դրան էլ բերում է:

Իրավիճակային թատրոն

2 տարեկանի համար դերախաղեր են ճվիկները, ասիկները, հաշվերգերը:  Նախակրթարանում դրանք շատ կարևորվում են: Կարևորվում են ոչ միայն դրանք անգիր իմանալը, այլև դրանցով հետաքրքիր խաղալը: Որպեսզի խաղը նեղ խմբում չսահմանափակվի, նախակրթարանային խմբերը միասին են խաղում, միասին են խաղը հորինում կամ զարգացնում: Խոսք - խաղալիքը նախ   սիրելի է դառնում: Նման խաղերն այնպես են կազմակերպվում, որ սաներն ազատ լինեն, չկաշկանդվեն, ստեղծական վիճակում հայտնվեն,  խաղը հասկանալի լինի՝ հեշտ տրվող, խաղացվող, որ երեխան ինքը որոշի՝ երբ խաղալ այդ խաղալիքով:

Թատրոնի, ներկայացման համար միշտ հիմք է  ծառայում իրավիճակը: Դաստիարակը   ճիշտ է օգտագործում  իրավիճակը, ճիշտ է կողմնորոշվում, մտնում է  խաղի մեջ կամ ուղղորդում: Հաջորդ պահին կամ օրը երեխաները  իրենց արածն անպայման դիտում են, ու իրենց արածն իրենց համար դառնում է ներկայացում:   Փորձեր, անգիր սովորել, դեկորացիաներ  ... պետք չեն:

 Կենդանի թատրոն:

Նույն մանկական ասիկ-խաղերը:

 

Ընտանեկան թատրոն

 http://artschool.mskh.am/?p=13430

http://karinekharatyan.wordpress.com/2013/02/18/%D5%BD%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A8/

http://karinekharatyan.wordpress.com/2013/02/03/%D5%A4-%D5%BD%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B5%D5%A8/

Մոնոներկայացումը առանձին կատեգորիա է: Համարյա ցանկացած երեխայի նախակրթարանում խնդրիր պատմել իր սիրած հեքիաթը, մի քիչ ծուռումուռ կպատմի:  Հեքիաթի ընտրության խնդիր կրթահամալիրում չկա, դրանք վաղուց հայտնի հեքիաթներ կամ մանկական այլ ստեղծագործություններ են: Պարզ, հասկանալի լեզվով ստեղծագործությունները   երեխաների համար պատմելը դառնում է մոնոներկայացում:

Այդ պատումն էլ կարող է ուսումնական նյութ դառնալ հենց իր ընկերների համար  կամ մի նոր խաղալիք:

Ծես-երաժշտություն-խաղ

http://www.youtube.com/watch?v=hih_dBfoJ4Q&feature=youtu.be

Կրթահամալիրում այնքան սովորական թթուդրիկի ծեսը հենց տեղում վերածվեց հարսանեկան ծեսի՝ երեխաներով, ծնողներով, ուսուցիչներով: Այսպիսի հարսանիք դեռ ոչ ոք չէր տեսել:

2-12 տարեկանները միասին

Խաղ-ներկայացումներն ավելի հետաքրքիր և տարբեր են դառնում, եթե դրանց մասնակցում են նաև «մեծերը»՝ սովորողները:

https://goharzargaryan.wordpress.com/2013/02/15/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D6%87%D5%B8%D6%82%D5%AF-%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%AF/

Անգամ պետական տիկնիկային թատրոնում հանդիսատեսի այսպիսի ուշադրություն չես տեսնի, որովհետև այստեղ անմիջական կապ կա «հանդիսատեսի», դերասանի  տիկնիկի միջև, միջավայրը հարազատ է, նստատեղն՝ իրեն հարմար, ինքն էլ՝ ազատ:

Երաժշտության ունկնդրումն անգամ ներկայացում է դառնում՝

http://artschool.mskh.am/?p=13725

http://artschool.mskh.am/?p=12706

Կամ այսպիսի թատերական կենդանի շնորհավորական բացիկ

http://artschool.mskh.am/?p=13166

http://artschool.mskh.am/?p=12964

Մեծերի և փոքրերի, տարատարիք երեխաների համատեղ աշխատանքը  թատրոնի դասական տարբերակ է: Բոլորն իրար հետ մի գործ են անում, օգնում են իրար, ավելի մտերմանում,  առաջանում է դպրոց-թատերախումբ: Այդ սկզբունքով է աշխատում Գեղարվեստի կրտսեր դպրոցի «Ռոդարիկ» թատրոնը: Անկախ ներկայացման թեմայից, գլխավոր դերակատար խմբից, աշխատում ենք այնպես անել, որ գործունեությանը մասնակցի որքան հնարավոր է շատ սովորող:

Դպրոցում ներկայացումը  ուսումնական աշխատանքի արդյունք է: Դա էլ դառնում է ներկայացման խմբի ստեղծման, ավելի ճիշտ կլինի ասել՝ առաջացման արդյունք, որովհետև թատերախումբ է ողջ դպրոցը:

http://artschool.mskh.am/?p=6777

Թումանյանական ստուգատեսին   «Ռոդարիկ»   թատրոնը ներկայացրեց  «Անխելք մարդն ամեն տեղ» («Անխելք մարդը», Կիկոսի մահը», «Մի կաթիլ մեղրը»)  երաժշտական ներկայացումը:  Մասնակցում էին Գեղարվեստի կրտսեր դպրոցի 1-6 դասարանների սաները, քոլեջի ուսանողներ, դասվարներ:
Տեխնիկական լուծումներն արեցին 6-րդ դասարանի սովորողները: Երաժշտական նյութը հավաքեցին  դասվարներն ու սովորողները միասին:
Ամեն մեկն անում էր այն, ինչն իր մոտ լավ էր ստացվում: Անգամ Սյուզան  Մարգարյանն ու Տաթև Թամազյանը  իրենց մասնկացությունն ունեցան: Արդյունքում ստացվեց հետաքրքիր բազմաժանր ներկայացում:
 «Ռոդարիկ»  թատրոնը այդպիսի մի ներկայացում էլ ներկայացրեց աղայանական ստուգատեսին՝ առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիները միասին համատեղ ներկայացում պատրաստեցին՝ (Առավոտը գյուղում, Ծիեռնակին, Ինչ ուժեղ ես):

http://artschool.mskh.am/?p=13822

http://artschool.mskh.am/?p=14097

Համատեղ թատրոն-խաղը   լավ է ստացվում նաև օտար լեզվի ժամանակ: Ամեն երեխա ոչ միայն իր իմացածն է դրսևորում, այլև սովորում է մյուս ընկերներից, հարստացնում է իր բառապաշարը: Վերանում է նյութի, խոսակցական պաշարի սահմանը: Այդպիսի աշխատանքի լավագույն նմուշը  2-5-րդ դասարանների «Хоровод» –ն էր:   Բոլորը երգում էին նույն երգերը, պարում էին նույն պարերը:
Սովորողները ոչ թե հատուկ նախապատրաստվում են, հատվածներ, դերեր անգիր անում, այլ ուսումնական նյութը յուրացվում է խաղալով, տարբեր մեթոդներով և հնարքներով  «փորձեր» կատարելով: Լսում են համապատասխան երաժշտություն, դրա տակ են աշխատում, այդ երաժշտությունն են օգտագործում խաղալիս, նկարում են  ստեղծագործությունը:

 Համարյա բոլոր ստեղծագործությունները, որոնցով աշխատում են սովորողները, դառնում են գոնե մինի ներկայացումներ:     

Մեդիա+թատրոն

 http://artschool.mskh.am/?s=%D5%AD%D5%B4%D5%A1%D5%AE+%D5%B4%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8

Ուսուցում-ներկայացում

http://artschool.mskh.am/?p=13906

Թումանյանական, աղայանական, ռոդարիական ստուգատեսներին ստեղծվեցին ներկայացումներ, որոնք սաների հենց գործունեությունն էին, ոչ թե արդյունքը:

http://artschool.mskh.am/?p=14641

Սրբագրվում են (հագուստ, փորձեր, դեկորացիա) այն ներկայացումները, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը՝ որպես ուսումնական աշխատանքի արդյունք:

http://anushatayan.wordpress.com/2012/11/28/%D1%80%D0%B5%D0%BF%D0%BA%D0%B0/

http://artschool.mskh.am/?p=11210  «Խմած մկան պայմանը » մեդիաներկայացում:

Վերջերս դպրոցի ենթակայքում  2-րդ դասարանցիներից  Արենը իր պատրաստած   «Իմ նվեր-  տիկնիկը՝  դպրոցին»  «տարածվեց», Արենի  ընկերները միացան նրան և դարձավ հետաքրքիր նախագիծ:

http://artschool.mskh.am/?p=14804

http://artschool.mskh.am/?p=14912

http://artschool.mskh.am/?p=14553

Ու մենք հասկացանք, որ  Գեղարվեստի  կրտսեր դպրոցում տիկնիկներն են պակասում՝ իրական մեդիատիկնիկներ: Քննարկեցինք երեխաների հետ: Նրանք հիշեցին, որ մի  ժամանակ իրենք հողաթափերով տիկնիկների մասին նյութ  են դրել կայքում:

http://www.youtube.com/watch?v=yjLdwJVcef0

Որոշեցին՝

 «Ռոդարիկ» թատերախումբը սկսում է նոր նախագիծ՝ «Հողաթափիկ» տիկնիկային թատրոն, նախագծի ղեկավարը Անուշ Աթայանի սովորողներն են:
Թատրոն, խաղ, ներկայացում, երգ, պար, ասմունք, տեխնոլոգիա, բնագիտություն... կրթության կազմակերպումը սովորողների իրական գործունեությունն է ամենուր և թատերական բոլոր հնարավոր և անհնարին դրսևորումներով:
Անելու շատ բան կա, իհարկե: Գուցե մի քիչ դանդաղ, բայց սկսել ենք, ավելի փորձառու ենք դառնում՝ դպրոցական համայնքը  մեծ թատերախումբ է, կրթությունը՝   լավ կազմակերպված կենդանի-իրական ներկայացում: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский