4-րդ դասարանի սովորողների անգլերեն և ռուսերեն առարկաների տարեվերջյան ստուգում
Primary tabs
Չորրորդ դասարանն ավարտող սովորողների գիտելիքների ստուգումն այս տարի անցկացվելու է մեդիահաշվետվության տեսքով: Այս աշխատանքը կփոխարինի թեստային գրավոր աշխատանքներին:
Յուրաքանչյուր սովորող պատրաստում է «Իմ մասին» վերնագրով մի հաշվետվություն: Այն կարող է լինել ֆիլմ կամ Power Point ծրագրով ստեղծած պրեզենտացիա: Դասարանում կարդում են նմանատիպ բովանդակությամբ մի տեքստ: Հետո հարցերի միջոցով կազմակերպվում է երկխոսություն ուսուցչի և սովորողների միջև, այնուհետև սովորողները իրենք են իրենց հարցեր տալիս և պատասխանում: Այսպիսով վերհիշում և ակտիվացնում են այն բառապաշարը, որը սովորել և անցել են տարվա ընթացքում:
Հարցերն այնպես են ընտրված, որ վերջնական աշխատանքը ներառի այն թեմաները և այն բառապաշարը, որը պետք է իմանա չորրորդ դասարան ավարտող սովորողը ըստ առարկայական ծրագրի՝
- Ներկայանալ
- Պատմել ընտանիքի, ազգականների մասին, ընկերոջ մասին
- Պատմել դպրոցի, ուսումնական առարկաների մասին
- Պատմել նախասիրությունների մասին՝ երաժշտություն, կենդանիներ, ուտելիք
- Տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր
- Մասնագիտություններ
- Նախասիրությունները /ազատ ժամանակ/
- Օրվա նկարագիր /ի՞նչ է անում, ինչ՞ով է զբաղվում/:
Այնուհետև սովորողը ստանում է տնային հանձնարարություն՝ ավարտել շարադրությունը և ուղարկել ուսուցչին էլեկտրոնային փոստով: Կազմակերպվում է հեռավար ուսուցում: Աշխատելիս սովորողը դիմում է բառարանի օգնությանը, կրկնում է անցած թեմաները, վերհիշում է անցած բառապաշարը: Աշխատանքի ընթացքում սովորողը կազմում է նախադասություններ՝ կիրառելով իր ստացած գիտելիքները՝ և՛ քերականական նյութը, և՛ բառապաշարը: Սովորողներն իրենց աշխատանքները ուղարկում են դասավանդողին:
Դասարանում սովորողները կարդում են իրենց աշխատանքները, կատարվում են անհրաժեշտ ուղղումները, ավելացումները: Հնարավորության դեպքում սովորողին օգնում է ծնողը:
Քանի որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ես կարող եմ ներկայացնել միայն երկու աշխատանք:
Սակայն ավելի լավ պատկերացում կազմելու համար կներկայացնեմ նմանատիպ ամփոփիչ հաշվետվություններ, որոնք արդեն իրականացվել են դասարանում: Դրանք եղել են որպես կոնկրետ թեմայի ամփոփում, օրինակ՝ «Արտաքին տեսքի նկարագրություն» թեման անցնելիս սովորողները պատրաստել են նյութեր «Իմ այլմոլորակային ընկերը» վերնագրով, որը հրապարակված է իմ բլոգում՝
«Իմ ընտանիքը» թեմայով պատրաստվել են հետևյալ նյութերը՝
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-10/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-9/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-8/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-7/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-6/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-4/
http://apoghosyan.wordpress.com/2013/01/23/my-family-3/
Այս տեսակ գիտելիքների ստուգման ամփոփումը ներառում է սովորողի այն գիտելիքները, որոնք պահանջվում են ըստ ծրագրի չափորոշիչների: Այստեղ երևում է սովորողի թե՛ բանավոր խոսքը, թե՛ գրավոր խոսքը, ինչպես նաև մեդիատեխնոլոգիայից ստացած հմտությունները: Նյութն ավարտելուց հետո այն հրապարակվում է սովորողի կամ ուսուցչի բլոգում:
- Բացվել է 5619 անգամ