Էկոլոգիական կրթության անհրաժեշտությունն ու իրականացումը

Յուրաքանչյուր պետության կայացման համար առաջին հերթին անհրաժեշտ է կայացած հասարակություն, իսկ հասարակության կայացման լավագույն գործիքը դպրոցն է: Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, այժմ առավել քան արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Ցանկացած բնագավառում գործունեություն ծավալող  մարդկանց համար անհրաժեշտ են էկոլոգիական գիտելիքներն ու էկոլոգիական մտածողությունը: Էկոլոգիական մտածողությունը կայացած հասարակության կարևորագույն բնութագրիչներից է:

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրը, հանդիսանալով հեղինակային մանկավարժության ծրագրերի մշակման և իրականացման կառույց, սկսած  նախադրոցական տարիքից իրականացնում է էկոլոգիական կրթություն` հիմք ընդունելով հետևյալ դրույթները`

·         Էկոլոգիական կրթության անընդհատությունը

·         Մարդասիրությունը

·         Գիտականությունը

·         Համակարգվածությունը և ամբողջականությունը։

Էկոլոգիական կրթությունը մեծ դեր ունի հանրակրթության մեջ, այն իրականացնում է հետևյալ մանակավարժական ֆունկցիաները`

·         Սովորողների գիտակցության մեջ ամբողջացնում է աշխարհի միասնականությունը:

·         Հանրակրթության մեջ մեծացնում է մարդասիրության դերը:

·         Ամբողջացնում է գիտելիքների համակարգը, որի շնորհիվ տալիս է գիտական կանխատեսում:

·         Ընդլայնում է բարեկրթության դերը ուսումնական պրոցեսում:

Էկոկրթության կազմակերպման գործում առանձնահատուկ նշանակություն ունի կրթական միջավայրը: Էկոլոգիական կրթության համար ստեղծվում է համապատասխան միջավայր, ուսուցման՝ սեփական ձեռքերով բարելավված կարևորագույն հանգրվան միջավայրը:

Բոլոր տարիքային խմբերի համար այս առումով կարևորվում է «Կրթական պարտեզ» ծրագիրը: Բույսերի խնամքի համար ջերմոցում ստեղծված են բոլոր պայմանները: Գործունեության ու ուսումնասիրության լավագույն միջավայրը  կրթահամալրի պարտեզներն են: ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվող «ՀՀ արգելոցները»  ծրագիրը ընդլայնում են ուսումնական միջավայրը` ՀՀ մի շարք հատուկ պահպանվող տարածքներ դառում են բաց լաբորատորիա սովորողների համար:

Էկոլոգիական կրթության լիարժեք կիրառումը իրականցվում է ուսումնահայրենագիտական ու էկոլոգիական ճամփորդությունների միջոցով: Ճամփորդությունը հնարավորություն է տալիս ստացած տեսական գիտելիքները կիրառել պրակտիկորեն:

Կրթահամալիրում էկոլոգիական կրթությունը ամբողջանում է ավագ դպրոցների 10-11-րդ դասարաններում «Էկոլոգիա» առարկայի ուսուցմամբ: Որպես առանձին առարկա՝ «Էկոլոգիան» ներառված է միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի ուսումնական պլանում: Ավագ դպրոցում «Էկոլոգիա» առարակայի ուսուցումը ամբողջացնում է ստացած գիտելիքները, տալիս նոր հմտություններ, որոնք անհրաժեշտ և կիրառելի են հասարակություն մուտք գործող մարդուն:

Քանի որ «էկոլոգիան»՝ որպես առանձին դասընթաց, կա միայն «Մխիթար Սեբասատցի» կրթահամալիրի ուսուսմնական պլանում, և բացակայում են հանրակրթական  դասագրքերը, ուստի ուսուցման պրոցեսում առանձնահատուկ կարևոր դեր ունի ուսուցչի անհատական բլոգը, որտեղ հավաքվում և խմբագրվում են անհրաժեշտ բոլոր տեքստերը:

Ուսուցման պրոցեսում առանձնահատուկ կարևորություն են ստանում սովորողների անհատական բլոգները, որտեղ, բացի տեքստեր հավաքելուց, տեղ են գտնում սովորողների անհատական աշխատանքները: (Օր 1 2 3)

Էկոկրթության աբողջացումն ու կիրառական նշանակությունը ամփոփվում է կրթահամալրի տոնացույցով նախատեսված հանրակրթական էկոտուրով:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский