Բնաձայնություն, երաժշտություն, խաղ

Հեղինակ: 

Նախակրթարանում կարևորվում է երեխայի խոսքի զարգացումը` սկսած 2 տարեկան երեխաների  բլբլոցից, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում  ամենամեծ  ուշադրությունը պետք է դարձնել մանկան  արտասանությանը:Արտասանության  նախնական  ձևը   բացականչությունն է: Երեխան  բնության,  թռչունների  և կենդանիների` իրենց իմացած ձայները մեծ  հաճույքով է ներկայացնում: Առավոտյան ուրախ մարմնամարզությունը սկսում ենք ծիտիկների ծլվլոցով: Բնաձայնություն , երգ-երաժշտություն , խաղ:

 Նոր ընդունված 2 տարեկան երեխաները, երբ լսում են ծիտիկների ծլվլոցը, դադարում են լաց լինել, սկսում են ծիտիկին փնտրել  խմբասենյակում:  Տեսնես` որտե՞ղ է թաքնվել, իսկ եթե մենք ծիտիկի նման ծլվլանք` ծի˜վ-ծի˜վ-ծի˜վ, տեսնես ծիտիկը կհայտնվի՞: Երեխաները անմիջապես դառնում են ծիտիկներ, վազում են, թռչկոտում և երգում են`ծի˜վ-ծի˜վ, ծի˜վ-ծի˜վ: Հետո երեխաների հետ սկսում ենք պատմել  Հ.Թումանյանի  «Ծիտը»   հեքիաթը:

-Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում:

Տեսնեք՝ փոքրիկ դերասանները ինչպես են դերի մեջ մտնում և բացականչում`ա˜խ, ա˜խ, ա˜խ:

Բացականչությունը,  հնչերանգը, երգեցողությունը  երեխան  զանազան  զգացմունքներով է արտահայտում, որոնք  հարազատ են իրեն:  Նախակրթարանում երգ-երաժշտությունը ձուլվում է գործողություններին:

2-3տարեկան  երեխաներն ազատ են և ինքնուրույն: Անհրաժեշտ չէ, որ դաստիարակը հրահանգներ տա` հիմա քնում ենք , նախաճաշում ենք… Նախակրթարանում մեծ ու փոքր չկա: Ես  խմբում կարգադրություններ չեմ անում, պարզապես միացնում եմ երաժշտությունը:

Ուրախ մարմնամարզություն-  հայկական թմբուկի զարկերի ներքո բոլոր երեխաները հավաքվում են բեմում: Այնուհետև մեր ազգային երգերը երգում ենք և բեմադրում:

 Էշ պարոնի  կատակերգի բեմադրում

«Արև, արև», «Եկեք ծեծենք» 

 Խնոցի   Խնոցի,հարոցի   

 Ճվիկներ, 1.Ճվիկ,ճվիկ 2.Ճվիկ, ճվիկ3.Ճվիկ, ճվիկ

Խաղիկներ   Ծափիկ,ծափիկ

ասերգեր ազգային խաղեր  Մամի-մամի, խաղողը հասել է:

Արտասանությունից երգերին անցնելիս էլ պետք է ընտրել այնպիսի  երգեր, որ անցումը կտրուկ չլինի; Մանկանը նոր ավանդվող երգերի  վերաբերյալ Կոմիտասը գրում է «Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդվելով, այնպես որ երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը»:  Այսինքն` երեխան չպետք է զգա, թե ինչպես արտասանությունը վերածվեց երգի:

Խաղը, հեքիաթը, թատրոնը ոտանավորը, մարզանքը պետք է դիտել որպես  երգ –երաժշտության համահունչ միավոր: Բնաձայնություն, երգ, խաղ, գործունեթյուն, գույն, երևակայություն, երաժշտություն. այս ամենը կարող եք տեսնել  ամեն օր  ստեղծագործող, զագացող  նախակրթարանում:

 Բնաձայնությունից ինքնուրույնություն

Ջրի ձայնը լսելու ժամանակ երեխաները գնում են լվացվելու: Քնելիս հնչում է օրորոցային երաժշտություն, արթնանալիս` աքաղաղի ձայնը, հաց ուտելիս` ձիուկի ձայնը/ ձի նստել և գնալ հաց ուտելու/:

Զվարճալի է, չէ՞ : Ինչքա˜ն լավ է. բոլորս միասին խաղում ենք, ուրախ է անցնում մեր օրը։

 Բնաձայնություն և խաղ

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский