Խաղիկները խոսքի ձևավորման և զարգացման միջոց նախակրթարանում

Մանկապարտեզում հատկապես ոչ մի զիջում չի կարելի կատարել: Երեխան բաց աչքերով նայում է հրաշք աշխարհին, և թե ինչ կլսի ու կտեսնի, կախված է մեզանից: Երեխայի բաց հոգու աչքերի մեջ ամենազորեղը առաջին տպավորությունն է, և դա հետագայում սնում է նրա սիրտն ու հոգին, թևավորում նրա երևակայությունը, ուրեմն նախ և առաջ նրան պետք է մատուցել ամենալավը և փորձվածը` ամենալավ երգերն ու պարերը, ամենալավ խաղերն ու գույները, այսինքն` նյութի թե’ ընտրության և թե’ մատուցման ձևը պիտի լինի հնարավորին չափ միակը, լավագույնը:

ԿՈՄԻՏԱՍ

Բանավոր խոսքը ճիշտ կիրառելու հմտությունները ձեռք են բերվում և մշակվում ողջ կյանքի ընթացքում: Շատ կարևոր են կյանքի առաջին երեք տարիները: Նախակրթարանի մսուրային խմբում սաների խոսքի զարգացումն իրականացվում է տարբեր մեթոդներով և հնարքներով: Ոսումնական նյութը հիմնականում խաղիկներն են, հաշվերգերը, խաղիկները:  

Խաղիկը ժողովրդական բանահյուսության ստեղծագործություն է: Հիմնականում ունի քառատող կառուցվածք:   Միևնույն խաղիկը հայկական տարբեր բնակավայրերեում զանազան փոփոխությունների կարող էր ենթարկվել`կախված տեղի բարբառի առանձնահատկություններից:

Այն   կարծրացած  կամ  կաղապարված  ստեղծագործություն  չէ: Երեխաների  հետ   հեղինակային նյութ անցնելիս կամ երգելիս մի նոտայի կամ բառի փոփոխությունը եթե  սխալ հնչի` իհարկե սարսափելի չի լինի: Երգ- խաղիկ  խաղալիս,  եթե նույն բառերը չլինեն կամ էլ  հորինված լինի մեր իսկ կողմից`   կունենանք նոր ստեղծագործություն:

Երբեմն դժվար է ոտանավորն ու խաղիկը տարբերել: Խաղիկների մի մասը հստակ շարժում կամ գործողություն է ենթադրում, օրինակ՝ ճվիկները, բռունցքախաղերը, մատնախաղերը, հաշվերգերը, ծափխաղերը: Բայց եթե երեխաները այլ շարժումներ են հորինում, այլ կազմակերպում, մենք չենք ուղղում. Դա աշխատանքային, ստեղծական ընթացք է: Երեխաները դա խաճախ են անում, որովհետև տեքստն ազատ է, իրենք արագ են յուրացնում, սկսում են այլ բան մտածել:

Խաղիկների  ռիթմը, պարզությունը,    գրավում է   երեխաներին,    նրանք շատ արագ են սովորում դրանք,    որն էլ նպաստում է նրան, որ բոլորն էլ մասնակից են դառնում խաղին, լինում են ակտիվ, անկաշկանդ: Այստեղ միանում են խոսքն ու երաժշտությունը:  2-3 տարեկանների համար  խաղիկները նախընտրելի են նաև այն պատճառվ, որ դրանց բառերը հնարավոր է արտասանել ինչպես իրենց է հարմար, որովհետև դրանց մի մասում պարզ հնչյունախմբեր են, որոնց մեջ իրենք իմաստ չեն տեսնում, եթե դրանք սխալ են արտասանում, բան չի փոխվում, հեշտությամբ,   ինքնաբերաբար   փոխում են  խաղիկի բառերը, անգամ ռիթմը  և խաղը   վերածում են  խաղ-ասերգի: 

Այստեղ կարևորն է այն, որ որոշ բառեր հաճախ կրկնվում են:

Կան խաղիկներ, որոնք նստած են ասում, բռունցքներով, մատներով խաղալով՝ Էկե դուկե տըմըզա, Մամի, մամի, Մատնախաղ, Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով

http://www.youtube.com/watch?v=C4o9MUMdJic   

 http://www.youtube.com/watch?v=lHF7z0tEHvk

http://www.youtube.com/watch?v=MaFJO3X7uyY&feature=youtu.be

Այստեղ լավ երևում է, թե ինչպես են երեխաները փոխում բառերը: Արեգը հրաշալի գիտի խաղը, բայց խաղալիս փորձում է ոչ թե մեկ-երկու բառ փոխել, այլ նորն ստեղծել: Երբ չէինք նկարում, նա այնքան փոփոխեց խաղիկը, որ բոլորովին այլ, մի քիչ էլ անհասկանալի տարբերակ  ստացվեց:  Եթե համեմատաբար բարդ ոտանավոր լիներ, երեխաներն այսքան անկաշկանդ չէին լինի, այդպիսի հեշտությամբ ու ազատ չէին վարվի խաղի, խաղիկի բառերի հետ: 

Խաղիկները սովորում ենք խմբով, վանկատելով: Կիրառում ենք տարբեր հնարքներ, որ սաներին հետաքրքիր լինի: Վանկերով արտասանելիս պահում ենք խաղիկի երաժշտական ռիթմը, օգտագործում ենք շրխկաններ: Հետո աստիճանաբար վանկերը միացնում ենք, բայց երեխաները հենց իրենք պահպանում են խաղիկի ռիթմը: Եթե խաղիկը երաժշտական է, աստիճանաբար ռիթմից գնում ենք երաժշտության:

Իհարկե սկսում ենք ամենապարզերից, հետո միացնում ենք   համապատասխան շարժումներ: Այնուհետև  անցնում ենք համեմատաբար բարդերին, որոնք արդեն ինչ-որ չափով նաև սյուժե ունեն, հերոս ունեն:

 Փիսոն http://www.youtube.com/watch?v=4uNivhGgAPM

Սագիկ-մագիկ http://www.youtube.com/watch?v=4uNivhGgAPM

Հետագայում, երբ խաղալով լավ յուրացնում են, կարողանում են  բառն ու շարժումը ազատորեն միասին վերարտադրել,    սկսում են այլ լուծումներ կիրառել՝  շրջան բռնել պտտվել, և խաղիկը երգ դարձրած սկսում են  երգել .  Հուռին գնաց բանջարի  

http://www.youtube.com/watch?v=WdAK35OZOxA

http://www.youtube.com/watch?v=WdAK35OZOxA            

http://www.youtube.com/watch?v=kIEjsFgJuHs   

Գործունեության ցանկացած ձևով զբաղվելիս քթի տակ կամ բարձրաձայն ասում են դրանք: Խաղալիս դրանք որպես բանավոր նյութ են օգտագործում:

http://www.youtube.com/watch?v=9njek1fww_Q&feature=youtu.be

http://artschool.mskh.am/?p=14054

Հեքիաթների չափածո հատվածները հաճախ առանձնացվում են, որպես առանձին ստեղծագործություն են ընկալում: Դրանք էլ յուրօրինակ խաղիկներ են դառնում:Կան նաև հաշվերգեր, որոնք երեխաները սովորել են տեղին կիրառել: Խաղիկները հարմար են երաժշտական տարբեր խաղեր կազմակերպելու համար: Խաղիկը այն պարզագույն նյութն է, որով բացվում է երեխայի լեզուն, խոսքը՝ ազատ:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский