Թվային միջոցները`արտասանական խնդիրները հաղթահարելու միջոց

Հեղինակ: 

Մեր կրթահամալիրում՝ հատկապես կրտսեր դպրոցներում, սովորողների մոտ հաճախ են հանդիպում տարբեր բնույթի արտասանական խնդիրներ:

Առավել տարածված արտասանական խնդիր է համարվում «ռ» հնչյունի արտաբերման դժվարությունները: Այդ և մնացյալ արտասանական խնդիրների հաղթահարումն իրականացվում է հենց կրտսեր տարիքից: Եվ որքան վաղ է լինում շտկողական աշխատանքի կազմակերպումը, այնքան ավելի հեշտ է հաղթահարվում` միաժամանակ կանխելով հետագայում առաջացող երկրորդային խնդիրները` վախը, անվստահությունը սեփական խոսքին նկատմամբ, գրավոր խոսքում՝ դժվարությունները:
Թվային միջոցների կիրառումը բավականին արդյունավետ է սովորողների արտասանական խնդիրները հաղթահարելիս: Այդ առումով աշխատանքի կազմակերպումը շատ ավելի դյուրին է, քանի որ կրթահամալիրում բոլոր սովորողներն ունեն իրենց անհատական թվային միջոցները և ազատ տիրապետում են դրանց: Էնպես որ հաճույքով կիրառելով թվային միջոցները` միաժամանակ հաղթահարում են իրենց արտասանական խնդիրները:
Աշխատանքի արագ և արդյունավետ հաղթահարման համար կարևոր է դրա իրականացման շարունակականությունը: Ծնողներին և սովորողներին տրվող համապատասխան հանձնարարություններն ու խորհրդատվությունն իրականացվում են առավել հաճույքով և համակարգված, երբ դրանք թվային տարբերակով են լինում:
Արտասանական խնդիրների հաղթահարման համար պակաս կարևոր փուլ չէ համարվում նաև հնչյունի ավտոմատիզացիան` համապատասխան հնչյունի հստակ արտաբերումը վանկերում, բառերում, նախադասություններում, տեքստերում: Այդ փուլը սովորողի համար առավել հետաքրքիր և արդյունավետ է հաղթահարվում, երբ կիրառվում է Power Point ծրագիրը:
Power Point ծրագիրը նման է բառաքարտերի օգտագործմանը: Յուրաքանչյուր սլայդ ունենում է տվյալ հնչյունը պարունակող բառերը և նկարները, որոնք երեխան սովորում է: Այդ գործունեությունը կարելի է իրականացնել թե՛ էլեկտրոնային գրատախտակի, թե՛ իր անհատական նեթբուքի միջոցով, որոնց օգնությամբ սովորողն աշխատում է սեփական խոսքի վրա, ընթերցում այն և հաճույքով անվանում նկարները:
Սովորողի արտասանական խնդիրները հաղթահարելու հիանալի միջոց է համարվում նաև ձայնագրիչը: Այն մշտապես կիրառվում է ընթացիկ աշխատանքների ժամանակ: Ձայնագրությունները հնարավորություն են տալիս սովորողին լսելու սեփական խոսքը, գնահատելու և հետագայում այն ինքնավերահսկելու:
Երբ սովորողն արդեն հաղթահարում է արտասանական խնդիրները, վերջում համատեղ փոքրիկ ֆիլմ ենք պատրաստում իմ կողմից տրված խոսքային նյութի հիման վրա, որտեղ սովորողըPaint նկարչական ծրագրով հաճույքով նկարում, միաժամանակ ներկայացնում է:

 

 

 

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский