Ճամփորդության իրականացման իմ բանաձևը` որպես ուսումնական հետազոտական աշխատանք

Սովորողների ուսումնադաստիարակչական գործն առավել արդյունավետ կազմակերպելու համար հարկավոր է յուրահատուկ տեղ հատկացնել ճամփորդությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

Ճամփորդություններ  ասելով չպետք է հասկանալ միայն քաղաքից դուրս կազմակերպվող երթուղիները: Այսօր մեր երեխաներն ավելի լավ տեղեկացված են Էջմիածնի, Գառնիի, Գեղարդի պատմամշակութային օջախներին, որն, ի դեպ, գովելի է: Բայց, ցավոք, ապրելով մայրաքաղաքում՝ տեղյակ չեն, թե մեր քաղաքի որ հատվածում ինչ կրթական, մշակութային օջախներ են գտնվում: Կարծում եմ՝ այդ  գործում  կարևոր դեր պետք է ունենա դպրոցը:  Առաջին հերթին պիտի կարևորվի ներքաղաքային երթուղիների կազմակերպումը, որը կօգնի սովորողներին ճանաչելու  մեր մայրաքաղաքը:

Ճամփորդություններ կազմակերպելիս պետք է հաշվի առնել հետևյալ խնդիրները.

  • Օրեցօր փոխվում է սովորողների հետաքրքրությունների շրջանակը, նրանք փորձում են քայլել ժամանակին համընթաց, և մենք էլ մեր հերթին պետք է փորձենք բավարարել նրանց հետաքրքրությունները:
  • Ճամփորդությունները կազմակերպելիս հարկավոր է հաշվի առնել սովորողների տարիքը, նրանց զարգացման մակարդակը:
  • Իմ կողմից կազմակերպված ճամփորդությունների վայրի ընտրությունը հաճախ կատարվում է նրանց իսկ առաջարկով: Արդյունքում կազմակերպված ճամփորդությունները սպասվածից էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից են անցնում:

Ճամփորդություններ կազմակերպելիս ես իմ առջև նպատակ եմ դնում. սովորողներին ծանոթացնել մեր քաղաքի կրթական, մշակութային  օջախներին՝ թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, գրադարաններ և նմանատիպ այլ վայրեր:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Հ. Թումանյանի տուն- թանգարանում

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց...

Մեր անկա՜խ Հայաստան,տարեդարձդ շնորհավոր

Հիմնական դպրոցն և միջին դպրոցն այս անգամ էլ Մաստարայում

  • Միաժամանակ նրանց ծանոթացնում եմ մեր քաղաքի զբոսայգիների, փողոցների անվանումներին, վարչական շենքերին և քաղաքի այլ նորամուծություններին:

“Ճարտարագիտության աշխարհ” ցուցահանդես

Flash Mob «Մոսկվա»կինոթատրոնի բակում

  • Ճամփորդություն կազմակերպելիս պետք է համադրել և' մշակույթը,և' ժամանցը՝ ճամփորդությունը ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար:

Պղպջակներով լի օր

Հիմնական դպրոցը «Հաղթանակ»զբոսայգում

Մեր այցն Աստղացուցարան

  • Ճամփորդություն իրականացնելու ընթացքում կատարում ենք նաև էկոլոգիական-հասարակական նախագծեր:

Հրազդանի կիրճը մի մասով մաքրված է աղբից

Մեր էկոլոգիական նախագիծը Հրազդանի կիրճում

Տեսարաններ Դսեղից

Եվ վերջապես, պարտադիր չէ որևէ կոնկրետ վայր ճամփորդություն կազմակերպել:

Այս պարագայում  ևս կա հետաքրքիր լուծում:

Իմ սովորողների հետ հաճախ գնում ենք քաղաքում պարզապես թափառելու, որն էլ օգնում է ավելի մտերմիկ, ջերմ հարաբերություններ ստեղծելու իմ և նրանց միջև: Մենք բոլորս մանկանում ենք, լիցքաթափվում, զանազան ժամանցի վայրեր հաճախում՝ կարողանալով օգտվել կոլեկտիվ գործող զեղչային համակարգից, այնուհետև լուսանկարվում ենք, զբոսնում և հիանալի ժամանակ անցկացնում:

Ցրտին դիմակայելու մեր տարբերակը «Սառցաշխարհ»գնալն է

Ձմռան 1-ին օրը մի լավ թափառեցինք քաղաքում

Ձմեռային թափառռւմներ 2

Մեր ուրախ էքսկուրսիան Երևան քաղաքում

 Ես էլ իմ հերթին, օգտագործելով մանկավարժական իմ հնարքները,այդ ամբողջը փորձում եմ ուսումնական դարձնել:

Հաճախելով որևէ զբոսայգի՝ նրանց տեղեկացնում եմ այդ զբոսայգու անվանմանը, միաժամանակ ծանոթացնում տվյալ զբոսայգու հարակից փողոցների անվանումներին, կրթական կամ մշակութային օջախներին:

Կամ էլ, թափառելով փողոցներում, նրանք սկսում են ճանաչել մեր քաղաքը՝ միաժամանակ պլանավորում հաջորդ իրականացվող երթուղին:

Եվ այսպես, մի լավ թափառելուց հետո, բոլորս հոգնած տուն ենք վերադառնում՝ հասկանալով, որ շատ հետաքրքիր  և հագեցած օր ենք անցկացրել, և որ այդ հոգնածությունը նույնիսկ հաճելի է մեզ համար:

Արդյունքում ՝

  • Բավարարվում են սովորողների հոգևոր պահանջները:
  • Սովորողները  ճանաչողական ակտիվություն են ձեռք բերում:
  • Նրանց մեջ ինքնուրույնություն է զարգանում:
  • Վարքի կուլտուրա է դաստիարակվում:
  • Հոգատար վերաբերմունք է  ձևավորվում մեր քաղաքի, մեր շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ:

 Ճամփորդություններն օգնում են սովորողների վարքի կուլտուրայի ձևավորմանը: Տանը և դպրոցում երեխաներն ավելի կազմակերպված և քաղաքավարի են լինում, մինչդեռ հասարակական վայրերում հաճախ չեն կարողանում իրենց դրսևորել: Ուստի ճամփորդություններն օգնում են նաև նրանց վարքի ձևավորմանը՝ սկսած նրանից, թե ինչպես պետք է ճիշտ անցնել փողոցը: Բացի դրանից՝ դրսում նրանք մեկը  մյուսի հանդեպ ավելի ուշադիր են լինում, ավելի կազմակերպված ու համախմբված:

Ահա սա է ճամփորդության իրականացման իմ բանաձևը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский