Բնագիտական աշխատանք նախակրթարանում ըստ ուսումնական օրացույցի
Primary tabs
Ըստ ուսումնական օրացույցի սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը: Աշնանային պարտեզում գրավիչ նախագիծ կա՝ Սերմնահավաք-սերմնացան: Օգտվեցինք կրթահամալիրի հրատարակած Ծուղրուղու ժողովածուի Մանկան տոնացույցի Աշնան ծեսի ծրագրից, փոխեցինք, մերն ավելացրինք, ընթացքում զարգացրինք, և ստացվեց հետաքրքիր գործնական աշխատանք, որը մենք սիրով և հետաքրքրությամբ ենք արել: Ցորենացան:
Սա կարելի է յուրահատուկ բնագիտական փորձ համարել: Այն սկսել ենք աշնանը, շարունակել ենք գարնանը, թե ինչ կստացվի ամռանը, կերևա ամռանը:Կարելի է ասել՝ որն է դրա նպատակը, աճած ցորենն ինչ ենք անելու:
Նախ՝ մենք հնարավորություն ունեցանք հետևելու բույսը ցանելու, դրա աճի ընթացքին, ուսումնասիրեցինք, չափեցինք, համեմատեցինք, հետևեցինք նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ. ցորենից փոխինձ, լավաշ պատրաստեցինք: Լավաշթխիկի սիրուն ծես ստացվեց: Մոռացված կերակուրներ պատրաստեցինք փոխինձով: Լավաշթխիկ։ Փոխինձ։
Ուսումնասիրեցինք ցորենի հատիկները, հետո ցանեցինք: Սկսվեցին դիտարկման աշխատանքները, առաջին ծիլերի և աճի ընթացքը Առաջին ծիլեր:
Ամեն օր կատարում էինք չափումներ մատների օգնությամբ: Մինչև մեր ցորենը հասկեր կդառնար, մենք ավելի լավ ուսումնասիրեցինք ցորենը, ավանդություններ և այլ պատմություններ լսեցինք ցորենի, հացի մասին: Այցելեցինք Աշտարակի ջրաղաց, տեսանք,թե ինչպես է ցորենը ալյուր դառնում Աշտարակի ջրաղացում: Ստեղծագործական տարբեր աշխատանքներ կատարեցինք, արդյունքում ստեղծվեց մեր ցորենամոլորակը Ցորենամոլորակը: Քանի որ առջևում ձմեռ էր, մեր ցորենամոլորոկը քնեց, բայց գարնան գալուն պես ցորենը արթնացավ ու նորից ծիլեր տվեց ու հիմա նա 10 ափաչափ է, 5 տարեկան երեխայի հասակ ունի ու արդեն հասկեր է տվել:
Շարունակվում են դիտարկման, ստեղծագործական երևակայության զարգացման, չափումների, բնագիտական գործունեության աշխատանքները (7): Այս նախագծի օգնությամբ երեխաների մոտ զարգացան մի շարք կարողություններ` հետազոտական ունակությունների ձևավորում և զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում, բնագիտական փորձի ու գիտելիքների ձևավորում և զարգացում, այդ թվում` բույսերի խնամք և ուսումնասիրություն, միմյանց հետ համագործակցելու և հաղորդակցվելու , համեմատելու, համադրելու ունակություններ, ՏՀՏ անհրաժեշտ հմտությունների ձևավորում (ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ):
Բնագիտական գործունեությունը ապահովում է սաների ազատ, անկաշկանդ, բազմակողմանի գործունեութունը և զարգացումը: Սովորողը գիտելիք է ձեռք բերում իրական աշխատանքի, ուսումնասիության, զննման միջոցով:
Ինքը՝ նախագիծը, տարբեր գործունեություններ է ներառում, որոնք փոխկապակցաված են միմյանց հետ՝ բնագիտական փորձերից մինչև բանահավաքություն:
- Բացվել է 2371 անգամ