Հայրենագիտությունը` որպես ուսումնական պրոցեսի մասնիկ

Հայրենապաշտպան դաստիարակություն՝ ահա մեր փրկության խարիսխը:
Գարեգին Նժդեհ

Պետք է ճանաչել մեր հայրենիքը, նրա սահմանները, պատմությունը, ավանդույթները: Ուսումնա- հայրենագիտական ճամփորդությունները նպաստում են ճանաչելու և ուսումնասիրելու մեր շրջապատը, նոր բարեկամական կապեր հաստատելու և ձեռք բերելու նոր ընկերներ:

Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց սովորողներն են առաջարկում ճանաչել իրենց հայրենի երկիրը:

Արհեստագործական ավագդ պրոցում է սովորում Վայոց Ձորի «դեսպան» Գոռ Հարությունյանը, ով մեր կրթահամալիր է եկել Խնձորուտ սահմանամերձ գյուղից: Հենց Գոռն էլ մեզ պատմեց իր գյուղի, դպրոցի և ընկերների մասին և այսպես էլ սկիզբ դրվեց մեր նոր նախագծին: Գնացինք, տեսանք, հիացանք և այնտեղ թողեցինք մեր հոգու մի մասնիկը:

Հաջորդ հանդիպումը չուշացավ. Դիջիթեք 2013-ին կրթահամալիր այցելեցին Խնձորուտի դպրոցի սովորողները: Մասնակցությունը արդյունավետ էր, տպավորությունները` անմոռանալի: Եվ խնձորուտցի Վահեն պատմեց իր տպավորությունները. «Ամեն ինչ շատ տպավորիչ էր: Հետո մենք գնացինք շրջելու Երևանում: Երբեք Երևանը այդքան գեղեցիկ և լուսավոր չէիք տեսել: Եղանք հրապարակում, սահադաշտում, Հյուսիսային պողոտայում: Բարձացանք կասկադ : Հաջորդ այցելությունը արհեստների դպրոցն էր. ծանոթացանք բոլոր արհեստներին, պարեցինք, երգեցինք և, ամենակարևորը, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Կերազեի սովորել նմանատիպ դպրոցում:»

Իսկ Մելանյան գրեց. «Շատ անմոռանալի օրեր անցկացրինք, կարծես հայտնվել էինք հեքիաթային մի աշխարհում, և հեքիաթի հերոսները մենք էինք: Մենք շատ լավ էին քզգում և կուզենայինք, որ այդ հեքիաթը երբեք չավարտվեր»։

Արդյունավետ էր մասնակցությունը նաև էկոտուր 2013 միջազգային ամենամյա բաց ստուգատեսին:

Անչափ տպավորված ենք այդ նախագծին մեր մասնակցությունից: Այն հնարավորություն տվեց համագործակցելու Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերի սովորողների հետ` միասին բարձրաձայնելու Հայաստանի հեռավոր սահմանամերձ գյուղերի բնապահպանական խնդիրների մասին և արդյունավետ լուծումներ գտնելու դրանց իրագործման համար: Արդյունքում՝ հաղթանակ և գլխավոր մրցանակ:

Իհարկե, սրանով չի ավարտվում մեր նախագիծը. Այն շարունակական է, և կարծում եմ, որ մեր համագործակցության շնորհիվ դեռ կունենանք նոր գաղափարներ ու հաղթանակներ:

http://www.mskh.am/am/28894

http://www.mskh.am/am/26669

http://www.mskh.am/am/30231

http://www.mskh.am/am/30276

http://www.mskh.am/am/30395

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский