Կարի արտադրության տեխնոլոգիա
Primary tabs
Արհեստներն ու ժողովրդական արվեստներն ավանդաբար ենթադրել են վարպետ-աշակերտ անհատական ուսուցում, որի ժամանակ վարպետը գործնական հմտություններին զուգահեռ սովորեցրել է ոչ միայն մասնագիտական վարպետության նրբություններն ու գաղտնիքները, այլ նաև կյանքի դասեր է տվել։ Սա կարող է արտադրական ուսուցման լավ մոդել լինել նաև մեզ համար։ Ինչպես գիտենք, Արհեստների դպրոցում իրագործվում են նախնական մասնագիտական և ընտրությամբ գործունեությամբ կրթական ծրագրեր: Արդեն երեք տարի է, ինչ հանրակրթությանը զուգահեռ այստեղ իրագործում ենք նաև արտադրական ուսուցման ծրագրեր: Մեր ենթածրագրի մեջ ընգրկված է կարի արտադրության տեխնոլոգիան և զարդակիրառականմի շարք արվեստներ (գորգ, կարպետ, գոբելեն): Մեր ծրագրում ուսուցումը ենթադրում է տեսական գիտելիքների և իսկ գործնական արտադրական աշխատանքի համատեղում։ Հատկապես արհեստների պարագայում գրեթե հնարավոր չէ տարանջատել տեսական ու գործնական աշխատանքը։ Այս առումով շատ արդյունավետ են մոդուլային ուսուցման ծրագրերը, որոնք մենք համատեղել ենք մեր թեմատիկ պլանավորման հետ։ Բացի այդ, գորգագործության և գոբելենագործության համար դեռ մշակված չեն պետական կրթական չափորոշիչներ և մոդուլային ծրագրեր։ Դրանց մոդուլային ծրագրերը մենք ինքներս ենք մշակել։ Ամենալավ գործնական ուսուցումը իրական գործունեությունն է, երբ սովորողը հագուստ է կարում ոչ թե տիկնիկի, այլ իրական մարդկանց և իրական կարիքների համար։ Այս պարագայում որպես մեր հիմնական «պատվիրատու» հենց կրթահամալիրն է հանդես գալիս։ Հիմնականում կատարում ենք Կրթահամալիրի տարբեր օղակների պատվերները, թեև պատվիրատուներ ենք ունենում նաև դրսից: Ներկայացնում ենք այս ուսումնական տարում կատարած մեր աշխատանքները
• Շարֆեր Հիմնական դպրոցի համար
• Հագուստներ «Նռան» հատիկ փառատոնի համար, պատվիրատուն է Բ-4 դպրոց-պարտեզը (կիսաշրջազգեստ, քող, վերնաշապիկներ տղաների համար)
• Հագուստ՝ Վրաստան գնացող խմբի համար (վերնաշապիկներ, գոտիներ, գլխարկներ` տղաների համար, շրջազգեստ և գլխարկներ աղջիկների համար)
• Ներքնակներ Նոր դպրոցի և Հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի համար
• Ժիլետներ երգչախմբի համար
• Պայուսակներ նոթբուքերի և նեթբուքերի համար
• Խաղալիքներ Միջին դպրոցի տեխնոլոգիայի արհեստանոցի համար
• Տոպրակներ և բարձեր Միջին դպրոցի տեխնոլոգիայի արհեստանոցի
• Բազմոցի և բազկաթոռի ծածկոցներ Մեդիա կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի համար
• Վարագույրներ Բիզնես կենտրոնի, Մայր դպրոցի, Գեղարվեստի դպրոցի, Մեդիա կենտրոնի և ֆիզկուլտուրայի դահլիճի համար համար
• Հագուստներ (Ձմեռ պապ, Ձյունանուշ, Սանտա Կլաուս)
• Բազմոցի ծածկոց և բարձ Հիմնական դպրոցի համար
• Շիրմա և վարագույր Նոր դպրոցի համար • Գոգնոցներ Արհեստների դպրոցի խեցեգործության, բուսաբուծության և փայտամշակման արհեստանոցների համար
• Ծածկոց ջերմոցի համար http://arhest.mskh.am/node/945 http://arhest.mskh.am/node/691 http://nor.mskh.am/node/4518 http://himnakan.mskh.am/node/1431 http://nor.mskh.am/node/8413 Փորձը ցույց է տալիս, որ արտադրական ուսուցման և կրթական ծրագրերի համատեղումը շատ արդյունավետ է և հնարավորություն է տալիս սովորողներին վարպետի ղեկավարությամբ ու օգնությամբ արագ հմտանալ մասնագիտության մեջ:
- Բացվել է 4413 անգամ