Կրթահամալիրի արտաքին և ներքին տեսքի մասին

  1. Հողահարթեցում
  2. Անմշակ տարածքների կանաչապատում
  3. Ոռոգման համակարգի ամբողջացում
  4. Կանաչ ցանկապատերի տարածում, ընդլայնում
  5. Պարտեզի հետևողական և սիստեմատիկ ոռոգում
  6. Ծառերի, թփերի պարարտացում (աթարով)
  7. Պարտեզի հետևողական խնամք
  8. Ծառերի բուժում` բուժանյութի երկշաբաթյա պարբերականությամբ օգտագործմամբ
  9. Ընթացիկ այլ աշխատանքներ` ծառերի շուրջը ծիլ տված նոր շիվերի հեռացում, ավելրոդ ճյուղերի հեռացում, անընդհատ պլանիրովկա…)
  10. Ավարտել դեկորատիվ ծառերի էտը 
  11. Ծառերը սրսկել
  12. Ջրել նոր տնկած բույսերը
  13. Շարունակել մագլցող բույսերի տնկումը
  14. Շարունակել վարդատունկը
  15. Մուտք-ճանապարհի սալիկապատում

Այս  մեջբերումները կրթահամալիրի դպրոցների ներկայացրած հաշվետվություններից ցույց են տալիս կանաչապատման «Ռոբին Հուդի զավակներ. անտառապատում»  ծրագրի նկատմամբ հետևողականությունը. ծրագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում:

Թաղարների պատերով բարձրացման ամենահաջող փորձը երևում է Հիմնական դպրոցի մի պատի վրա, ինչը անհրաժեշտ է տարածել և´ Հիմնական դպրոցի, և´ մնացած բոլոր դպրոցների պատերի վրա:

Արտյոմ Խաչատրյանն զբաղվում է դրոշների համար անհրաժեշտ ձողերն ու ռոլիկները ձեռք բերելով, բոլոր դպրոցների և մեդիա կենտրոնի համար: Արվում են դրոշների էսքիզները:

Գեղարվեստի դպրոցի նկուղը տարածաշրջանի, առանց չափազանցության, լավագույն ժամանակակից արվեստի ցուցասրահ-թանգարանի վերածելու համար գտնված են ամենապարզ և շահեկան լուծումները` համաձայնեցված ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ: Այն կունենա, բացի դպրոցի երկու կողմերի մուտքերից, ևս մեկ մուտք դպրոցի ներսից, որպեսզի առավել ինտեգրված լինի ուսումնական ծրագրերում:

Աշխատանքներ են տարվում, լուծումներ առաջարկվում գործընկեր նկարիչների, սովորողների հետ դպրոցների մուտքերը լոգոներով, տեքստով շեշտադրելու համար:

Համաձայն արդեն արված գծագրերի կպատրաստվեն շարժական ցուցադրապատեր, մեդիա կենտրոնի ցուցահանդեսների համար, որտեղ արդեն ավարտվել է նոր լույսերի տեղադրումը:

Նոր դպրոցն ու Հիմնականը արդեն խեցեգործականում պատրաստված ծաղկամաններում խոտ են աճեցնում, վերացնելու համար դպրոցներում ներսի և դրսի սահմանը: 

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский