Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաները

«Երեխան կարող է և չլինել նշանավոր գիտնական, բայց դառնալ ինքնուրույն մարդ, ով ընդունակ է վերլուծել իր արարքները, վարքը, ինքնակատարելագործվել, իրացնել իրեն շրջակա աշխարհում, նրան անհրաժեշտ է սովորել»:

Բոլորը, հավանաբար, կհամաձայնեն, որ դասի դաստիարակչական բաղկացուցիչը պակաս կարևոր չէ, քան ուսումնականը, և այդ երկու բաղկացուցիչները փոխկապված են: Ինչպե՞ս երեխան կվարժվի կատարել իր աշխատանքը` ուսումը: Կլինի՞ արդյոք, ուսումը գրավիչ նրա համար, կստիպի՞ մտածել, քննադատորեն վերաիմաստավորել: Այս ամենը և շատ այլ բան կախված է նրանից, թե դասի ժամանակ ինչ պայմաններ են ստեղծված երեխաների համար:

Ուսուցման մոդելները

Ուսուցման մոդելների շարքում առանձնացվում են երեքը` պասիվ (էքստրաակտիվ ռեժիմ), ակտիվ (ինտրաակտիվ ռեժիմ), ինտրերակտիվ (ինտերակտիվ ռեժիմ):

Պասիվ մոդելի առանձնահատկությունը ուսուցանող միջավայրի ակտիվությունն է: Դա նշանակում է, որ աշակերտները յուրացնում են նյութը ուսուցչի խոսքից կամ դասագրքի տեքստից, չեն շփվում միմյանց հետ և չեն կատարում ոչ մի ստեղծագործական առաջադրանք: Այսպիսի մոդելի օրինակներ են դասերի ավանդական ձևերը:

Ակտիվ մոդելը խթանում է սովորողների իմացական գործունեությունը և ինքնուրույնությունը: Այս մոդելն իբրև նախապայման ունի ստեղծագործական առաջադրանքների (ավելի հաճախ` տնային) առկայությունը և պարտադիր շփումը աշակերտ-ուսուցիչ համակարգում: Այս մոդելի թերությունն այն է, որ սովորողները հանդես են գալիս որպես ուսուցման սուբյեկտ միայն իրենց համար և կրթական գործընթացում փոխգործակցում են լոկ ուսուցչի հետ: Այսպիսով, այս մոդելին բնորոշ է միակողմանի ուղղվածությունը, այսինքն` միայն ինքնուրույն գործունեության, ինքնուսուցման, ինքնադաստիարակության, ինքնազարգացման տեխնոլոգիաներ:

Ինտերակտիվ մոդելն ի առջև նպատակ է դնում կազմակերպել ուսուցման այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ բոլոր սովորողները ակտիվորեն փոխգործակցում են: Ինտերակտիվ ուսուցման կազմակերպումը ենթադրում է կենսական իրավիճակների մոդելավորում, դերային խաղերի օգտագործում, հարցերի և խնդիրների ընդհանրացնող հետևություն  հանգամանքների և իրավիճակների վերլուծության հիման վրա, տեղեկատվական հոսքերի ներթափանցում գիտակցության մեջ, որը դրդում է ակտիվ գործունեության: Այդ իսկ պատճառով դասի կառուցվածքի մեջ ներառվում են ուսուցման ինտերակտվ մոդելի միայն տարրեր` ինտերակտիվ տեխնոլոգիաներ, այսինքն` կոնկրետ ձևեր և մեթոդներ, որնք թույլ են տալիս դարձնել դասն անսովոր և ավելի հագեցած ու հետաքրքիր: Չնայած կարելի է անցկացնել ամբողջապես ինտերակտիվ դասեր:

Ինտերակտիվ են այն տեխնոլոգիաներըորոնց կիրառման ժամանակ սովորողը ուսուցանող համակարգում հանդես է գալիս մշտապես փոփոխվող սուբյեկտիվ-օբյեկտիվ հարաբերություններումպարբերաբար դառնալով նրա ինքնավար ակտիվ տարրը:

Քննարկենք ինտերակտիվ տեխնոլոգիաների կազմակերպման առանձնահատկությունները, նրանց կոնցեպտուալ դիրքորոշումը և նպատակային կողմնորոշումները:

Դասակարգման բնութագիչները

  • Իմաստասիրական հիմքը` հումանիստական, բնանպատակահարմար:
  • Մեթոդաբանական մոտեցումը` հաղորդակցական:
  • Զարգացման առաջատար գործոնները` սոցիոծին:
  • Ուսումնա-դաստիարակչական գործընթացի կառավարման տեսակը` ուղեկցում:
  • Ուսումնա-դաստիարակչական գործընթացի կառավարման տիպը` փոխուսուցում:
  • Գերակշռող մեթոդները` տրամախոսական:
  • Կազմակերպչական ձևերը` ցանկացած:

Մոտեցումը երեխային և դաստիարակչական փոխազդեցության բնույթը` ինտերակտիվ, ժողովրդավարական, համագործակցային:

Նպատակային կողմնորոշումները

  • Սովորողների անհատական մտային գործընթացների ակտիվացում:
  • Սովորողի մեջ ներքին երկխոսության հարուցում:
  • Փոխանակման առարկա տեղեկատվության ըմբռնման ապահովում:
  • Մանկավարժական փոխգործակցության անհատականացում:
  • Սովորողի դուրսբերում ուսուցման սուբյեկտի դիրքերը:
  • Սովորողների միջև տեղեկությունների փոխանակման ժամանակ երկկողմանի կապի կայունությանը հասնելը:

Ինտերակտիվ տեխնոլոգիաներում ուսուցչի կարևորագույն  խնդիրը ֆասիլիտացիան է (աջակցություն, դյուրացում)` ուղղորդումը և օգնությունը տեղեկությունների փոխանակման գործընթացին`

– տեսակետների բազմազանության բացահայտում
– մասնակիցների անձնական փորձի օգտագործում
– սովորողների ակտիվության աջակցում
– տեսության և պրակտիկայի միավորում
– մասնակիցների փորձի փոխհարստացում
– մասնակիցների ընկալման, յուրացման, փոխըմբռնման դյուրացում
– մասնակիցների ստեղծագործականության խրախուսում:

Կոնցեպտուալ դիրքորոշումներ

  • Ինֆորմացիան պետք է յուրացվի ակտիվ ռեժիմով, հիմնախնդիրային իրավիճակների, ինտերակտիվ ցիկլերի օգտագործմամբ:
  • Ինտերակտիվ շփումը նպաստում է մտավոր զարգացմանը:
  • Հետադարձ կապի առկայությամբ տեղեկատվություն ուղարկողը և ստացողը փոխվում են հաղորդակցական դերերով: Սկզբնական ստացողը դառնում է ուղարկող և անցնում է տեղեկատվության փոխանակման գործընթացի բոլոր փուլերը սկզբնական ուղարկողին իր արձագանքը հաղորդելու համար:
  • Հետադարձ կապը կարող է նպաստել տեղեկատվության (ուսումնական, դաստիարակչական, կառավարչական) փոխանակման արդյունավետության զգալի բարձրացմանը:
  • Տեղեկությունների երկկողմանի փոխանակումը, չնայած ընթանում է ավելի դանդաղ, բայց ավելի ճշգրիտ է և բարձրացնում է վստահությունը նրա մեկնաբանման ճշտության հարցում:
  • Հետադարձ կապը մեծացնում է տեղեկությունների արդյունավետ փոխանակման հնարավորությունները՝ թույլ տալով կողմերին վերացնել խոչընդոտները:
  • Գիտելիքների ստուգումը պետք է կարևորի ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունը:

Կազմակերպման առանձնահատկությունները

Ինտերակտիվ տեխնոլոգիաները հիմնված են ուսումնական շրջապատի հետ սովորողների ուղղակի փոխազդեցության վրա: Ուսումնական շրջապատը հանդես է գալիս որպես իրականություն, որում սովորողն իր համար գտնում է յուրացվող փորձի ոլորտ: Սովորողի փորձը ուսումնական իմացման գլխավոր ակտիվացնողն է:
Ավանդական ուսուցման ժամանակ ուսուցիչը խաղում է ուսումնական տեղեկությունն իր միջով անցկացնող «զտիչի» դեր, ինտերակտիվի ժամանակ` աշխատանքում օգնականի դեր, ով ակտիվացնում է տեղեկությունների փոխուղղված հոսքերը:

Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը:
Ինտերակտիվ տեխնոլոգիաներում ուսուցիչը հանդես է գալիս մի քանի հիմնական դերերով: Նրանցից յուրաքանչյուրում նա կազմակերպում է մասնակիցների փոխգործողությունը տեղեկատվական միջավայրի այս կամ այն հատվածի հետ: Իրազեկիչ-փորձագետի դերում ուսուցիչը շարադրում է տեքստային նյութը, ցուցադրում տեսաշարքը, պատասխանում մասնակիցների հարցերին, հետևում է գործընթացի արդյունքներին և այլն: Կազմակերպիչ-ֆասիլիտատորի դերում նա կազմակերպում է սովորողների փոխգործակցությունը սոցիալական և ֆիզիկական շրջապատի հետ (բաժանում է խմբերի, խթանում է նրանց ինքնուրույն տվյալներ հավաքելը, համաձայնեցնում է առաջադրանքների կատարումը, մինի շնորհանդեսների նախապատրաստումը և այլն): Խորհրդատուի դերում ուսուցիչը դիմում է աշակերտների մասնագիտական փորձին, օգնում է գտնել արդեն ձևակերպված խնդիրների լուծումը, ինքնուրույն ձևակերպել նորերը և ալն:
Կազմակերպչի դերի թերություններից է նախապատրաստության ժամանակ ուսուցչի գործի աշխատատարությունը, արդյունքների ճշգրիտ պլանավորման բարդությունը:
Ինտերակտիվ ռեժիմի ժամանակ արգելքների աղբյուր կարող է լինել ընկալման տարբերությունը, որի պատճառով չի բացառվում իմաստի փոփոխությունը տեղեկատվության ծածկագրման և գաղտնազերծման գործընթացներում:

Ինտերակտիվ տեխնոլոգիաներ և մեթոդներ

Ծանոթանանք մի քանի ինտերակտիվ տեխնոլոգիաների և մեթոդների, որոնց միջոցով կարելի է ուսուցման ինտերակտիվ մոդելը ներդնել դասի շրջանակներում`

  • աշխատանք փոքր խմբերում` զույգերով, ռոտացիոն եռյակներով, «երկու, չորս, միասին»
  • կարուսելի մեթոդ
  • դասախոսություններ հիմնախնդրային շարադրանքով
  • էվրիստիկական զրույց
  • դաս-սեմինարներ (բանավեճերի, մտքերի փոխանակության ձևաչափով)
  • կոնֆերանսներ
  • գործարար խաղեր
  • մուլտիմեդիայի միջոցների օգտագործում (համակարգչային դասարաններ)
  • լիարժեք համագործակցւթյան տեխնոլոգիա
  • մոդելավորման տեխնոլոգիա կամ նախագծերի մեթոդ (ավելի շուտ որպես արտադասարանային գործունեություն):

Ինտերակտիվ ուսուցման հիմնական նպատակը

ՌԴ օրենսդրությունում որպես հիմնարարներից մեկը հաստատված է կրթական գործընթացի մարդասիրական սկզբունքը: Այն պահանջում է վերանայել ուսուցման ողջ բովանդակությունը, այսինքն` ճանաչել յուրաքանչյուր երեխայի անձի ստեղծագործ բնույթը: Նրա ներքին ակտիվությունը հանգեցնում է համապատասխան գիտելիքների որոշակի ծավալի յուրացումը  կրթական գործընթացի գլխավոր նպատակ ճանաչելուց  հրաժարման: Գլխավոր նպատակը աշակերտի անձի ամբողջական զարգացումն է: Իսկ անհատի զարգացման միջոցը, որը բացահայտում է նրա ներունակ ներքին ընդունակությունները, ինքնուրույն իմացական և մտավոր գործունեությունն է: Հետևաբար, ուսուցչի խնդիրն է դասի ժամանակ ապահովել այնպիսի գործունեություն, որին նպաստում են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները։ Այս դեպքում աշակերտն ինքն է բացում դեպի իմացություն տանող ուղին: Գիտելիքների յուրացումը նրա գործունեության արդյունքն է:

Ուսուցման իդեալական մոդել

Հայրենական հետազոտող մեթոդիստների շրջանում խորանում է ուսուցման այնպիսի մոդելի (նրանց կողմից  իդեալական անվանված) ստեղծման անհրաժեշտության գիտակցումը, որում ուսուցման էությունը չի հանգեցվի ո´չ սովորողներին պատրաստի գիտելիքների հաղորդմանը, ո´չ դժվարությունների ինքնուրույն հաղթահարմանը, ո´չ էլ սովորողների սեփական հայտնագործություններին: Նրան մյուսներից տարբերում է դպրոցականի սեփական նախաձեռնության, ինքնուրույնության, ակտիվության հետ մանկավարժական ղեկավարման խելամիտ զուգակցումը: Ուսուցման միայն այդպիսի մոդելը, որը հենվում է իմացական գործունեության նպատակների ու դրդապատճառների, ուսուցման մեխանիզմների մասին արդի գիտելիքների ամբողջության վրա, պիտանի կլինի գլխավոր նպատակի` անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, իրականացման համար:
Այպիսով մեր` ուսուցիչներիս առջև բացվում է գործունեության լայն դաշտ` ստեղծագործել, փորձարարել և որոնել ուսուցման իդեալական տարբերակ:
Հոդվածս կցանկանայի ավարտել հայտնի դիդակտիկ Ի. Պ. Պոդլասիի խոսքերով. «Մանկավարժական տեսությունը վերացություն (աբստրակցիա) է: Նրա գործնական կիրառումը` միշտ բարձր արվեստ»: Եվ թող յուրաքանչյուրը հասկանա այս խոսքերի իմաստն այնպես, ինչպես համարում է պետքական իր համար:

Գրականության ցուցակ

  1. Подласый И.П. Педагогика. Новый курс: учебник для студ.пед.вузов. — М.: ВЛАДОС, 1999. — Кр. 1: Общие основы. Процесс обучения. — 576 с.: ил.
  2. Селевко Г.К. Педагогические технологии на основе активизации, интенсификации и эффективного управления УВП. М.: НИИ школьных технологий, 2005.
  3. Материалы с сайта eurokid.com.ua

Փոխադրությունը ռուսերենից՝ Աշոտ Տիգրանյանի

Աղբյաուրը՝ Ա.Տիգրանյանի բլոգը

Թարգմանիչ: 
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский