Համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ
Primary tabs
1990թ. օգոստոսի 23 ին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման պահից մեր երկրում սկսվեց անկախության գործընթացը, որն ամրագրվեց 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Դրա արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:
Անկախության վերականգնումը հնարավորություն տվեց հիմք դնել ազգային դպրոցի ստեղծմանը: Ազգային դպրոցի ստեղծումը հսկայական ջանքեր է պահանջում։
Կրթությունը շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունը և ուսման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է տարբեր կրթական ծրագրեր իրականացնել, այդ թվում նաև՝ ուսումնական նախագծեր: Նախագծային ուսուցման ամենամեծ առավելությունը գիտելիքը սովորողների կյանքի հետ կապելն է, աշխատելով, հետազոտելով սովորելու հնարավորության ընձեռումը։
Այս տարի նախատեսել ենք իրականացնել համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ:
Ինչպես ցանկացած ուսումնական գործւնեության համար, այս դեպքում էլ շատ կարևոր է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով հիմնախնդիրների ծավալը, և իրականացման իրական հնարավորությունները:
Նախագծի նպատակը.
1. Հասարակական կյանքին սովորողների պատասխանատու մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքների խորացումն ու հմտությունների զարգացում:
Այս նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին հասկանալու և ընկալելու քաղաքականության ու կառավարման գաղափարը:
2. Սովորողների կողմից քաղաքացիական մասնակցության կարևորության ըմբռնում, ինչպես նաև գործնականում լավ քաղաքացի լինելու հմտությունների զարգացումը:
«Համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագիծ»
Նախագիծն օգնում է ուշադրությունը կենտրոնացնել հանրային քաղաքականության զարգացմանվրա՝ դիտարկելով առկա հիմնախնդիրներ:
Ամենակարևոր գործոնն այն է, որ նախագիծն իրականացնող սովորողները յուրացնեն հանրային քաղաքականության իմաստը:
Հանրային քաղաքականությունը հիմնական որոշումների, պարտավորությունների և գործողությունների միավորումն է, որն իրականացվում է այն անձանց կողմից, ովքեր ունեն կառավարման լծակներ: Այս տեսանկյունից քաղաքացիական կրթության հիմնական նպատակներից մեկը աշակերտին կառավարման գործընթացին մասնակից դարձնելն է:
Հանրային քաղաքականության ձևավորման գործընթացը:
Շատ կարևոր է, որ սովորողը յուրացնի իշխանության դերը հանրային քաղաքականության ձևավորման մեջ: Անհրաժեշտ է, որ սովորողներն ըմբռնեն, համանքային կառավարման մեջ բոլոր քաղաքացիների մասնակցության դերը, որի ժամանակ կառավարության դերը գնալով նվազում է: Քաղաքականության ձևավորումը սկսվում է, երբ համայքի անդամները գիտակցում են խնդրո առարկան: Այս գործնթացը ենթադրում է համապատասխան տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ինչպես նաև հասարակական ակտիվության դրսևորում: Երբ քաղաքականությունն ընդունվում է, այն անհրաժեշտ է իրագործել:
Խնդիրը հետազոտելու և լուծելու համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել.
- Ուսումնասիրվող խնդրի բացահայտում։
Սովորողները պետք է որոշեն, թե որ հիմնախնդիրն է ավելի կարևոր, և իշխանության որ օղակն է պատասխանատու այդ խնդրի լուծման համար: - Տեղեկությունների հավաքում:
Սովորողների կողմից ստեղծված աշխատանքային խումբը որոշում է, թե ինչ հիմնախնդիր է ուսումնասիրելու: Նրանք պետք է տարբեր աղբյուրներից տեղեկություններ կուտակեն և արժևորեն այդ տեղեկատվությունը:
- Դիտարկել լուծումները:
Սովորողների աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և դիտարկի իր ընտրած հիմնախնդրի լուծման ուղղությամբ իշխանության վարած քաղաքականությունը, ինչպես նաև բացահայտի այլ անձանց կողմից առաջարկված տեսակետները, և կազմակերպի քննարկումներ:
- Զարգացնել սեփական տեսակետ որևէ հանրային քաղաքականության վերաբերյալ:
Այս քայլում սովորողները պետք է մշակեն հանրային քաղաքականության սեփական տարբերակը, որ նպատակահարմար են գտնում իշխանության կողմից իրականացնելու համար:
- Կազմել գործողությունների պլան:
Մշակվում է գործողությունների պլան, որը կբացահայտի, թե որքանով կարող ենք ներազդել իշխանության այս կամ այն օղակի վրա՝ որդեգրելով որևէ հանրային քաղաքականություն, որն ուղված է ձեր առաջադրած խնդրի լուծմանը:
Այժմ փորձենք ներկայացնել հիմնախնդիրների մի քանի օրինակներ:
1.Հիմնախնդիրներ հասարակության մեջ:
Ա. Մեծ թվով քաղաքացիներ ընտրություններին չեն մասնակցում, սա հատկապես նկատելի է դառնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ:
Բ.Շատերը վիճարկում են այն փաստը, որ դրամը վճռորոշ դեր ունի նույնիսկ ընտրությունների ժամանակ:
2.Համայնքի հիմնախնդիրներ:
Ա. Ցանկացած համայնքի ներսում ծագում են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։ Իհարկե, այդ լուծումը պետք է իրականացնի համայնքային իշխանությունը, իսկ համայնքի անդամները պետք է հետամուտ լինեն և պահանջեն իշխանություններից անհապաղ լուծել համայնքի հիմնախնդիրները:
3.Դպրոցական հիմնախնդիրներ:
Ա.Ազատ վարքագիծ ունեցող աշակերտների առկայությունը դպրոցում անշուշտ բացասական ազդեցութ յուն է ունենում մյուս աշակերտների վրա:
Բ. Որոշ աշակերտների հաճախակի բացակայությունը դասերից, որի արդյունքում նրանք դուրս են մնում ուսումնառության գործընթացից:
Գ.Դասարանում օգտագործվող գնահատման համակարգը ստուգում է սովորողի ուսումնառության միայն մեկ կողմը՝առանց հաշվի առնելու տարբեր գործոններ, հաճախակի այդ կոշտ գնահատականներն օգտագործվում են որպես աշակերտներին պատժելու միջոց:
Դ.Մեր օրերում սովորողների ծնողները գրեթե ամբողջ օրը լինում են աշխատանքի վայրում և իրենց երեխաներին դուրս են թողնում ուշադրությունից, որը խիստ բացասաբար է անդրադառնում սովորողի ուսումնառության և դաստիարակության վրա:
4.Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրներ:
Ա.Որոշ համայնքներում առկա են էկոլոգիական հիմնախնդիրներ:
Բ.Որոշ համայնքներում լավ չեն կատարվում աղբահեռացման աշխատանքները:
Գ.Կան համայնքներ, որտեղ լավ չեն կատարվում ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքները:
Սրանք հիմնախնդիրների մի քանի օրինակ են միայն։ Նախագծի իրկանացման ընթացքում սրանք կքննարկվեն սովորողների հետ, կավելացնենք նաև նրանց առաջարկությունները, այնուհետև յուրաքանչյուր խումբ կընտրի իրեն հետաքրքրող հիմնախնդիրը և կսկսի աշխատել։
- Բացվել է 9699 անգամ