Շախմատից մեդիաշախմատ անցումը որպես նախագիծ

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
 Նոր դպրոց
Շախմատից մեդիաշախմատ անցումը որպես նախագիծ

Ինչպես հայտնի է, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն՝ նախագծային ուսուցման միջոցով: Այն, որպես մեթոդ և մեթոդական գործիք, բարձրացնում էկրթության  արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխանում է նորօրյա կրթական պահանջներին:
Կրտսեր դպրոցներում իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն անաառարկայական ուսուցում է, և նրանում ընդգրկված են գործունեության բոլոր ձևերը, որոնք հաստատված են ուսումնական պլանով: Շախմատը, նույնպես, ընդգրկված է այդ ծրագրում: Դասարանում ծրագրի ղեկավարն ու իրականացնողը դասվարն է, որն էլ  իրականացնում է նաևշախմատի ուսուցումը:  

Նախապատմություն
«Շախմատ և տրամաբանական խաղեր» առարկան ըստ  ուսումնական պլանի ընդգրկված է առաջինից երրորդ դասարանների «Իմացումի հրճվանք» ծրագրում: Շաբաթական մեկ դասաժամով: Ես էլ, որպես   դասվար, սկսեցի ուսումնասիրել  շախմատը: Մի քիչ գիտեի, մի քիչ էլ` մոռացել էի,  պետք է գիտելիքներս կարգի բերեի, համալրեի, հարստացնեի: Այստեղից միտք.  ստեղծել , ստեղծելով ուսուցանել, արդյունքում 2-ը մեկում ստացվեց` կարդում էի գիրքը, որին զուգահեռ պատրաստում շախմատի էլեկտրոնային խաղային գիրք: Այն տաբերվում է սովորական գրքից, որ կարդալու ընթացքում գործնական կիրառության միջոցով նպաստում է յուրացմանը: Արդյունքում ստեղծագործելով սովորեցի, որ սովորեցնեմ:
Smart Notebook ծրագիրը մեծ հնարավորություններ է տալիս յուրաքանչյուրին առավել հետաքրքիր, պատկերավոր, տեսանելի և գործնական դարձնել դասը: Այս մտքից էլ ծնվեց այս դասը: Պատկերասրահից դուրս բերեցի շախմատին վերաբերող բոլոր նկարները,  դասի առաջին մասը պատմում է շախմատի խաղատախտակի, խաղաքարերի մասին, վերջիններիս դասավորության մասին: Այնուհետև խոսվում է հորիզոնականների, ուղղաձիգերի, անկյունագծերի մասին:  Այնուհետև խաղաքարերի քայլերի, խաղաքար վերցնելու մասին: Դրանք առավել պատկերավոր  ցույց տալու համար օգտվել եմ տեսագրման գործառույթից: Սա հնարավորություն է տալիս ժամանակ խնայել  դասարնում և ավելի շատ գործնական առաջադրանքներ կատարել: Եվ վերջում, երբ արդեն գիտենք բոլոր խաղաքարերի քայլերը, գիտենք որն է շախը , որն է մատը, կարող ենք առցանց (online) շախմատ խաղալ: Կարծում եմ՝ սա  կօգնի բոլոր ուսուցիչներին: Առաջին դասարանում,  որպես ուսուցավնող նյութ, իսկ մյուս դասարաններում՝ ամրապնդման և կրկնության համար նախատեսված նյութ: Սովորողը կարող է առանց  ուսուցչի միջամտության գործնական կիրառության միջոցով  յուրացնել  շախմատի նախնական քայլերը կամ կրկնել, ամրապնդել իր ունեցած նախնական գիտելիքները:
Շախմատը և՛ խաղ է, և՛ գիտություն է: Այն զարգացնում է ինտելեկտը: Այն  զարգացնում է    վերլուծելու, տրամաբանելու , ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը:

 Առարկա  Շախմատ
Նախատեսված է 1-ին դասարանի համար
Ինչ խաղ է շախմատը:
Նրա պատմությունը:
Տեղեկություն խաղաքարերի  անվանումների, նրանց նշանակության մասին

·       Խաղաքարերի քայլերը
·       Ինչ է շախը
·       Ինչ է մատը

Դասարանի կահավորանքը` համակարգիչ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, Smart Notebook ծրագիր, համացանց:

Ուսուցչին ներկայացվող պահանջներ. կարղանալ օգտվել համակարգչից, համացանցից, պրոյեկտորից, տիրապետել  SmartNotebook ծրագրին:

Սովորողին ներկայացվող պահանջներ. կարողանալ օգտվել համակարգչից, համացանցից, պրոյեկտորից և էլեկտրոնային գրատախտակից:

Մեդիադասը այստեղ

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский