Մոբիլ խոհանոց
Primary tabs
Սեպտեմբեի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստների ավագ դպրոցում մեկնարկեց «Արագ սնունդ» նախագծը:
Նախագիծը ենթադրում էր ստեղծել շարժական կամ «մոբիլ» խոհանոց, որը հասանելի կլինի սովորողներին ամենուր:
Նախագիծը մշակելիս հաշվի ենք առել առողջ սննդի կազմակերպման հիմունքները, այսինքն, այն, որ սովորողների սննդակարգը պետք է հնարավորինս հարուստ լինի վիտամիններով և միկրոէլեմենտներով, ինչպես նաև զերծ պահի օրգանիզմը վնասակար սննդամթերքներից:
Արհեստների ավագ դպրոցի 10-12րդ դասարանների խոհարարները դեռ սեպտեմբերի սկզբում դպրոցի ներքին բակում իրականացրեցին առաջին նման նախագիծը, որի բացմանը ներկա էին Արհեստների ավագ դպրոցի բոլոր սովորողներն ու դասավանդողները:
Բոլոր ուտեստները պատրաստվել էին սովորողների կողմից, որոնք իրենք էլ վաճառում էին իրենց աշխատանքի արդյունքները։ Թե՛ դասընկերները, թե՛ ուսուցիչները հնարավորություն ունեին համտեսել և գնահատել դրանք: Խոհարարների խումբը նախագծի առաջին փուլում կարողացավ բացահայտել, որ աղցանները սովորողների շրջանակում մեծ պահանջարկ ունեն:
«Շարժական խոհանոց» նախագիծը սկսվել է բազմազան և բազմատեսակ աղցաններով։
Ծրագրի հաջորդ քայլը ենթադրում է ուտեստների ցանկի ներկայացում կրթահամալիրի նաև մյուս դպրոցներում։ նախնական պատվերների կազմակերպում, ինչի հիման վրա հնարավորություն կստանան սպասարկել նաև ՄՍ կրթահամալիրի տարբեր դպրոցներին:
- Բացվել է 2137 անգամ