Նախակրթարանի բակ-պարտեզի խնամքը բնագիտական աշխատանք
Primary tabs
Նախակրթարանի բակ-պարտեզը բնագիտական աշխատանք
Շատ կարևոր է, թե մարդն ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող միջավայրին: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Խմբի լուսամուտի տակ քարքարոտ տարածք էր:
Ծնողների, սաների հետ այդ տարածքը մաքրեցինք աղբից, քարերից: Այստեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը ընտանիքի հետ: Անգամ տատիկ-պապիկներն էին մասնակցում այդ աշխատանքներին: Մյուս աշխատանքներում էլ սկսեցին ակտիվ մասնակցել, մեծացավ նրանց պատասխանատվությունը:
Գարնանային աշխատանքները շարունակվում են
Ծնողների տրամադրած տնկիները միասին ենք տնկել: Աշնանային աշխատանքների ընթացքում պարբերաբար այգին խնամել, ջրել և մաքրել ենք ավելորդ խոտերից:
Աշխատանքն իրականացնելու ընթացքում զարգանում է սաների խոսքը, աշխատասիրությունը, սերը բնության նկատմամբ, հոգատարությունն և ուշադրությունը, գյուղատնտեսական գործիքներով (փոցխեր, փոքր բահեր, թաղարներ, ցնցուղներ) աշխատելու հմտությունները, տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու կարողությունը: Աշխատանքային գործունեության ընթացքում սաները դառնում են ավելի ինքնուրույն:
Մենք ոչ միայն ծառեր էինք տնկում, այլև խոշորացույցով ուսումնասիրում էինք բույսերի տերևները, հողը, միջատներին, չորացած տերևները, մեր հավաքած սերմերը, , ծաղիկները: Բնության հետ շփումը, դրա ուսումնասիրումըսաներին ավելի հետաքրքրասեր, ուշադիր է դարձնում: Բակում ծառ են տնկում, ջրում, խնամում, մրգեր հավաքում, զրուցում, հաշվում, հեքիաթ հորինում, ուրախանում, ապրում բնականոն առօրյա գործունեությամբ՝ որի արդյունքում ձևավորվում են բնագիտական հմտություններ:
նախագիծ: Գարնանը աճած թարման հետագայում կծառայի որպես տաղավար:
Նախակրթարան
Դաստիարակ՝ Գոհար Սմբատյան
2013թ.
- Բացվել է 3604 անգամ