Կոմիտասյան երգ-խաղերի ժողովածու
Primary tabs
Մանկական երգերը չպետք է ունենան բարոյախոսական, խրատական և պատմական բովանդակություն:
Մանկական երգը պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզ չափով ու կշիռով լինի:
Երգի ունկնդրում. սաները մինչ կենդանի կատարումը լսելը, ունկնդրում են երգի աուդիո տարբերակը: Երգի ունկնդրման ժամանակ կարող են ազատ շարժվել, պարել, երգել:
Երգի փոխանցում. որպեսզի երգը սաների մոտ արմատավորվի և երգը հիշեն, պետք է երգի փոխանցման մատչելի և հետաքրքիր տարբերակներ մշակել և օգտագործել:
Երգի ռիթմի յուրացում
Ծափերի միջոցով –երգի ռիթմի յուրացման համար չափազանց օգտակար է ծափերի կիրառումը: Ծափերը կարելի է կիրառել երկու եղանակով ՝
- երգի մետրին համապատասխան օրինակ՝(նայ-նայ-նայ)
- երգի ռիթմիկային համապատասխան օրինակ՝(նայ-նա-նա-նայ)
Հետևյալ և այլ եղանակներները հնարավորություն են ստեղծում կենտրոնացնելու սաների ուշադրությունը, զարգացնելու նրանց կողմնորոշվելու կարողությունը, խթանում է ֆիզիկական զարգացումն ու ակտիվությունը:
Դոփերի միջոցով –դոփերն օգտագործելիս հաշվի պետք է առնել դոփի ուժգնությունը և երգի մետրի հստակությունը: Ոտքերը շարժելիս սանը իր կենտրոնացման մեծ մասը հատկացնում է դոփի իրականացմանը և քիչ մաս հատկացնում է երգելուն: Այստեղից հետևություն կարելի է անել, որ դոփերը հնարավորին չափ պետք է պարզ և հստակ լինեն, այսինքն՝ մետրական, որպեսզի չխանգարեն սաների կենտրոնանալուն բուն երգի յուրացմանը:
Շրխկանների միջոցով-շրխկանները կարելի է և պետք է օգտագործել , բայց այն օգտագործելու համար պետք է ընտրել ճշգրիտ ժամանակահատված: Երգի որոշակի յուրացումից հետո միայն կարելի է օգտագործել շրխկանները: Շրխկանները նպաստում են սաների մոտ երաժշտառիթմիկ պատկերների ընկալմանը, զարգացնում են հիշողությունը և կողմնորոշվելու կարողությունը:
Կատարում -Այնուհետ սովորում ենք բառերը ռիթմին համապատասխան հանգավորումներով, տարբեր խաղերի կամ համապատասխան շարժումների ուղեկցությամբ, մանավանդ որ մինչ այդ էլ արդեն լսել և ձայնակցել ենք:
Երգը սովորում են անընդհատ լսելով, դրանով խաղալով, երգը խաղի վերածելով :
Վերջում ստացվում է խաղ-բեմադրություն:
Բեմադրում-երգը յուրացնելուց հետո, հասցնում ենք ավարտական տեսքի:
Բեմադրության մեջ օգտագործում ենք շրխկանները և մեր բնական նվագարանները, ձայները:
«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» երգ-խաղի մշակում, իրականացում
Երաժշտական երգ –խաղ հավանգներով
Սովորում ենք երգը երգել ծափերի և խաղերի միջոցով:
Պատրաստում ենք կավով հավանգներ:
Այնուհետև ներկում ենք գուաշներով:
Սաները նստում են շրջանաձև, ամեն մեկը վերցնում է իր հավանգը և արդեն սովորած երգը սկսում ենք խաղալ և երգել: Ամեն բառի հետ համահունչ հավանգի մուրճիկով հարվածում են հավանգին:
Այս մեթոդով կձայնագրվեն նշված երգերը.
Հաշվերգ «Տիտոխիկ»
Երգ «Ձիուկը»
Երգ «Լուսնակ պատին դիպել ա»
- Բացվել է 3760 անգամ