Google հարթակը`ուսումնական տարածք

Ներկայումս ուսումնական գործընթացի կազմակերպումը հնարավոր չէ առանց ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաների: Կրթության և դաստիարակության ամենակարևոր արդի խնդիրը կարելի է համարել սովորողների մոտ 21-րդ դարի մարդու հմտությունների, գտնելու, հետազոտելու, վերլուծելու, խմբում աշխատելու, խնդիրներ լուծելու ունակությունների զարգացումը, անհատական պատասխանատվության բարձրացումը, հանդուրժողականության ձևավորումն այլոց տեսակետի հանդեպ, ինքնազարգացման հնարավորությունը: Բնականաբար այս խնդիրները լուծելու, 21-րդ դարին համահունչ շարժվելու համար կարևոր պայման է նաև մոբիլ ուսումնական միջավայրի ստեղծումը: Եթե մի քանի տարի առաջ դասավանդողները համացանցը հիմնականում օգտագործում էին տեղեկատվական նյութերի փնտրման համար, ապա այսօր համացանցն արդեն էլէկտրոնային ուսումնական օբյեկտների ստեղծման, ուսումնական ռեսուրսների պահպանման, դրանց փոխանակման ու տարածման, միջավայր է: Այդ նպատակներին ծառայող միջավայրներից են անվճար պլատֆորմների վրա ստեղծված կայքերն ու բլոգները, սոցիալական ցանցերում ուսումնական էջերը և վերջերս լայն կիրառում ունեցող Google հարթակը:
Խոսենք այն մասին՝ ինչպես կարող է google հարթակը միասնական կրթական տարածք ծառայել սովորողների և դասավանդողի համար: Google-ի կարևոր հնարավորությունն այն է, որ սովորողին ներառում է ուսումնական պրոցեսում ոչ թե որպես կրթական բովանդակության սպառող, այլ նրա ակտիվ ստեղծող՝ կենտրոն մղելով սովորողին: Կրթության մեջ Google-ի ծառայություններից ամենաշատը օգտագործվում են Google Docs- օնլայն գրասենյակը, Gmail- անվճար էլեկտրոնային փոստը, Google Sites- անվճար հոսթինգը, Google Maps- քարտեզը, Google Translate- թարգմանիչը, YouTube- վիդեո հոսթինգը: Այս ծառայությունների տեխնիկական հնարավորությունների հիմքն անվճար հոսթինգն ու «վիքի» տեխնոլոգիաներն են: Եվ դա բավական է, որ այս հարթակում ամբողջական առցանց էլեկտրոնային ուսուցման միջավայր ստեղծվի:
Ֆունկցիոնալ առումով կարևոր է նշել հետևյալ առավելությունները. հարթակում դասավանդողը կարող է ստեղծել ուսումնական պրոցեսի համար որևէ մի աշխատանքային միջավայր, որտեղ լիազորված անդամները` սովորողները, կդառանան համահեղինակ և միաժամանակ կկարողանան աշխատել այդտեղ: Զուգահեռ դասավանդողը հնարավորություն ունի հետևելու ամբողջ աշխատանքային ընթացքին, միջամտելու, մեկնաբանություններ կատարելու: Իսկ սովորողների ֆիզիկական ներկայությունը նույն տարածքում ամենևին էլ պարտադիր չէ, նրանք կարող են միանալ առցանց այդ աշխատանքին ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ: Այն մեծ օգնություն և հնարավորություն է՝ արդյունավետ կազմակերպելու նախագծային ուսուցումը: Բացի համատեղ աշխատանքային միջավայրից՝ սովորողներն ունեն նաև անհատական առցանց էջեր Google հարթակում՝ էլէկտրոնային տետրեր: Օրինակ՝
Լուսինե Գալստյան- 9-րդ դասարան
Մերի Մարկոսյան- 7-րդ դասարան
Այս դեպքում սովորողն է լիազորում դասավանդողին մուտք գործել իր էջ, խմբագրել, կատարել մեկնաբանություններ՝ ապահովելով դասավանդող-սովորող առցանց համագործակցությունը: Երկու դեպքում էլ և սովորողը, և դասավնդողը էլեկտրոնային հասցեով էջում կատարված փոփոխության մասին ստանում են հաղորդագրություն:
Իսկ դասավանդողն իր էջում կարող է տեղադրել ուսումնական նյութերը, տնային հանձնարարությունները:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский