Մեկնարկը տրված է

Հեղինակ: 

Արժանին մատուցենք Հանրակրթական անցած հինգ Դիջիտեքներին՝ ամենամյա, սկսած 2009թ.-ից։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագրերում թվային միջոցների՝ արդյունավետ ուսումնական գործիքների հիմնավորվելը փաստ է։ Փաստ է, որ կրթահամալիրի բոլոր՝ 8 հանրակրթական դպրոցների և քոլեջի սովորողները՝ բոլորը` սկսած 1-ին դասարանից, ուսուցիչներն ու դաստիարակները՝ բոլոր մանկավարժական աշխատողները, կրթահամալիր են գալիս անհատական նոթբուք-նեթբուքով։ Փաստ է՝ կրթահամալիրի բոլոր  յոթ կրթական օբյեկտները WiFi ինտերնետ տարածքներ են։ Փաստ է, որ mskh.am-ը ուսումնական տարածք է յուրաքանչյուր սեբաստացու համար, կրթահամալիրի մեդիագրադարանը՝ ուսումնական գրադարան ոչ միայն սեբաստացիների համար։ Փաստ է՝ սովորողի և ուսուցչի, անհատական, խմբային, դասարանական, ակումբային բլոգները՝ ուսուցման անփոխարինելի միջոց են։ Կարդացեք Հանրակրթական Դիջիթեք 2014-ի «Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2013-2014» անվանակարգով կրթահամալիրի դպրոցների սովորողների, ուսուցիչների պատումները և նոր փաստ կգրանցեք՝ նախագծերով ուսուցումը կրթահամալիրում։ 

Ահա այսպիսի միջավայրում և պայմաններում զարգացած-կայացած Հանրակրթական Դիջիթեքը պիտի փոխվեր-փոխվի, որ շարունակ մնա արդիական` որպես գործունեության դպրոցի Ստուգատես, որի հայտերի ընդունման մեկնարկը տրվեց այսօր՝ հունվարի 14-ին։ Նորից անցեք Հանրակրթական Դիջիթեքի պաշտոնական կայքով, թերթեք ստուգատեսի քսան անվանակարգերը...

Այսպիսի փաստերով մեկնարկող 6-րդ Հանրակրթական Դիջիթեքի դեպքում անշնորհակալ գործ է կանխատեսում անելը և ցանկություններ հայտնելը. ի՞նչ գիտեք՝ ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկա 25 օրը։ Մեզ մնում է օր առաջ դառնալ ստուգատեսի մասնակից ու ստուգատեսի տարածող՝ օգնելով ստուգատեսի կազմակերպիչ Միջին դպրոցին և ստուգատեսի տնօրեն Լուսինե Բուշին։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский