Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում
Primary tabs
Վ. Մանտուլենկո
Մեր ժամանակներում ամեն ինչ զարգանում է շատ ավելի արագ ու բազմաթիվ ուղղություններով, քան երբևէ: Իսկ այդ զարգացումների հիմնական առանցքը կազմում են ԶԼՄ-ները, ընդ որում, գերակշռում են էլեկտրոնային տարբերակները:
Ստեղծվել է նոր` գլոբալ տեղեկատվական միջավայր:
Եվ կրթությունը, որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն, բնականաբար, չի կարող հեռու մնալ այս գործընթացից:
Այս ամենի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար գործընթացը պետք է դիտարկել համակողմանիորեն` փիլիսոփայական, սոցիալական, մշակութային, հոգեբանական, մանկավարժական և այլ տեսակյուններից:
Այսօր մեդիամանկավարժությունը կանգնած է հետևյալ հիմնախնդիրների առջև.
- տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով ապահովել դասավանդման որակ հանրակրթության համակարգում
- նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով զարգացնել ստեղծագործական հմտություններ
- հոգեբանական, տրամաբանական և մանկավարժական խնդիրների միջոցով հասնել մասնագիտական կողմնորոշման
- տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ խթանել ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը։
Մեդիա (media) բառը լատինական ծագում ունի և նշանակում է միջոց: Ժամանակակից աշխարհում սովորաբար օգտագործվում է որպես զանգվածային լրատվամիջոցներ` ԶԼՄ իմաստով՝ տպագիր, ֆոտո, ռադիո, կինո, հեռուստատեսություն, վիդեո, մուլտիմեդիա, համակարգչային համակարգեր, այդ թվում` ինտերնետային:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում մեդիակրթությունը (ԶԼՄ կրթություն) դիտվում է «մանկավարժության կոնկրետ և ինքնավար ճյուղ, որը ժամանակակից ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցության միջոցով տեսական և գործնական հմտություններ է իրականացնում այլ առարկաներ ուսուցանելիս, ինչպիսիք են, օրինակ` մաթեմատիկան, ֆիզիկան կամ աշխարհագրությունը»:
Մեդիակրթության հիմնական խնդիրներն են`
- նոր սերնդին նախապատրաստել ընկալելու ժամանակակից տեղեկատվական դաշտը և հարմարվելու այդօրինակ պայմաններին
- սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի ազդեցությունները, դիմակայել դրա հետևանքները
- տիրապետել կապի տեխնիկական միջոցներին` ինքնաարտահայտում և ինքնադրսևորում իրականացնելու համար։
Այսօր մեդիան ուսումնասիրության համապարփակ միջոց է մարդու և աշխարհի համար (սոցիալական, բարոյական, հոգեբանական, գեղարվեստական, ինտելեկտուալ առումներով): Բայց կրթական հաստատությունները, ցավոք, դանդաղ են արձագանքում մեդիայի, նրա ընձեռած դիդակտիկ ներուժին: Մեդիայի ու դպրոցների միջև առկա են փոխգործակցության հիմնախնդիրներ:
Այսօր մանկավարժական ասպարեզում չկա մեդիայի կիրառելիության համակարգվածություն, ուսումնասիրված չէ` ինչ դեր են խաղում էլեկտրոնային միջոցները կրթության և դաստիարակության խնդրում: Հիմնական բարդությունն այն է, որ մանկավարժական արդեն կատարված ուսումնասիրությունները կորցնում են արդիականությունը` մեդիամիջոցների արագ փոփոխման հետևանքով:
Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կընթանան հարաբերությունները մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության միջև: Բոլոր տեխնալոգիաները, որոնք կստեղծվեն ապագայում, կկոչվեն «երրորդ հազարամյակի» կամ էլ «XXI դարի տեխնոլոգիաներ»:
XXI դարը բեկումնային կդառնա մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների, և իհարկե` մանկավարժների: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները:
Աղբյուրը` Мантуленко В.В. Медиаобразование в современном мире
Թարգմանական ծաղկաքաղ
- Բացվել է 2809 անգամ