Մեր ժամանակակիցները մեր գործընկերներն են

Արձակուրդից անմիջապես հետո հինգշաբթի օրն արևոտ էր:

Հանրակրթական Դիջիթեքի կայքը մեր ակումբում ուսումնասիրելիս նկատեցինք, որ ավելացել են նոր անվանակարգ` «Գործուն աջակցություն Դիջիթեքին», որ իմ ակումբակից, մեդիաաստղ Ավետիս Հարությունյանի ուշադրությունը գրավեց: Մանրամասն ուսումնասիրելով՝ Ավետիսը` որպես մեր դիջիպատումի առանցքային հերոս, նկատեց, որ հետաքրքիր նախագիծ է, ամենայն հավանականությամբ զգաց մրցանակային ֆոնդի հոտը:

Ո՞վ հովանավորներ կգտնի Դիջիթեքի համար,- անխոս բարձրաձայնում էր անվանակարգը:
Ծանոթություններ հաստատելու փորձ Ավետիսը ուներ, իսկ ես` ոչ:
Որպես գաղտնիք ասեմ, որ տիկին Մարգարիտը` մեր ակումբի ղեկավարը, իր առջև խնդիր է դրել իր սովորողներին դեպի դժնդակ համալսարան ուղարկել բավականին պատրաստված: Եվ քանի որ գիտեր իմ բազմահազար բարդույթների մասին, առաջարկեց, որ ես էլ մասնակցեմ:
Ե՞ս: Ինչպե՞ս: Եվ խնդիրն այն չէր, որ նման բաներով դեռ չէի զբաղվել, նույնիսկ չէի պատկերացնում` ինչպես է դա արվում, ինչպես է տիար Բլեյանը հայաստանյան իրականության օլիգարխներին համոզում ներդնել գումար դպրոցում, ինչպես են ակումբակիցներս արդյունավետ կերպով կազմակերպում հանդիպումներ տարբեր հայտնի և զբաղված մարդկանց հետ, կապեր հաստատելով` այցելում հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ:
Հետագան ցույց կտա, որ ոչ մի գերբնական բան չկա: Այսօր ես ուզում եմ խոսել ստացածս փորձառության մասին:

Հիմնական գործիքն, իհարկե, համացանցն էր:
Ներգրավումը մի քանի փուլից էր կազմված. հիշեցնեմ, որ «Ընթերցողի ակումբը» անց է կացնում «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը, որի ընթացքում կրթահամալիր են հրավիրվում հայ ժամանակակից արվեստագետների: Այսպիսով, որպես նախագծի շարունակություն` որոշեցինք մասնակցություն առաջարկել հենց նրանց, դա կտար նոր ծանոթություններ և այլն: Ընտրում ես քո նախընտրած արվեստագետին, համարձակ նամակ գրում, պատմում՝ առաջարկելով միանալ: Ասեմ գաղտնիք. մարդիկ հիմնականում համաձայնում են, ոգևորվում են: Հետևողական լինելը պարտադիր է:

Իսկ օֆֆլայն հանդիպումների ժամանակ բարեհոգի ժպիտով հանգիստ մտնում ես որևէ կազմակերպության գրասենյակ և հարցնում.
-Տնօրենը տեղո՞ւմ է:
Իմիջիայլոց, հենց սա էլ անում էինք Ավետիսի հետ միասին հունվարի վերջին կիրակին: Ավետիս Հարությունյանը համարձակ երիտասարդ է, նա անվարան քայլում էր դեպի գրասենյակները՝ իր հետևից տանելով ինձ: Սակայն արդեն երրորդ անգամ ես հաղթահարեցի վախս և սկսեցի համարձակ բացել հաջորդ կազմակերպության դուռը:
Ուշադրություն, մենք ներկայանում ենք:

Մերի Շարոյան, 12-րդ դասարան

Դիջիթեքյան մրցանակներ

«Հանրակրթական Դիջիթեքը» տարեցտարի ավելի ու ավելի գրավիչ է դառնում: Միջազգային այս ստուգատեսին «Լուսաստղ» ամսագիրի խմբագրակազմը որոշեց զբաղվել դիջիթեքյան հովանավորների խնդրով: Սկսեցինք դիջիթեքյան նոր նախագիծ՝ «Մեր ժամանակակիցները մեր հովանավորներն են»: Նախագծի մասին չէինք պատմում. սպասում էինք արդյունքներին: Մրցանակը կոնկրետություն է սիրում:

Ես և Մերին մեկ շաբաթ շարունակ զբաղված էին ստուգատեսի մասին պատմելով, անհատական, խմբային հանդիպումներ կազմակերպելով, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Հանրակրթական դիջիթեքը ներկայացնելով, ժյուրի-հովանավոր փնտրելով: Նպատակն էր ներկայացնել մեր Դիջիթեքը և փորձել հետաքրքրել մարդկանց, որևէ անվանակարգում անհատական մրցանակներ հանձնելու ցանկություն առաջացնել: Աշխատում էին նաև մեր ընկերները` ՎիտալինԳոհարն ու Լիան, մյուսները:

Արդյունքը ակնհայտ լավ էր. բազմաթիվ հայտնի մարդկանց ու կազմակերպությունների կարողացանք հետաքրքրել: Հաջողվեց «Ժանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծով մեզ հյուրընկալված ժամանակակիցներին ներգրավել հանրակրթական այս մրցույթում: Նախօրոք որոշված մրցութային հանձնաժողովի կազմը մեծացավ. ասենք, «Բյուրոկրատ»-ն այլևս միայն գրախանութ չէ, նաև՝ դիջիթեքի մեր գործընկերը. մրցանակը` արժեքավոր գրքեր: Այս Դիջիթեքը գրքառատ եղավ: Ահա: 

  • Հովհաննես Թեքգյոզյան` արձակագիր, դերասան. մրցանակը` իր վերջին, «Մաշկացավ» գիրքը, որը արժանացել է «Օրանժ»-ի սահմանած մրցանակին:
  • Սամվել Մարտիրոսյան` տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր, մրցանակը` գիրք:
  • Արքմենիկ Նիկողոսյան` «Անտարես մեդիա հոլդինգի» գլխավոր խմբագիր, մրցանակը` գրքեր:
  • Մանուկ Նիգոյան` Ժամանակակից արվեստների միություն, մրցանակ` հանրային ռադիոյում եթեր վարելու հնարավորություն, գրքեր:
  • Կարեն Անտաշյան` «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, մրցանակը` գիրք:
  • Հասմիկ Հակոբյան` «Գրանիշ» գրական ակումբ, մրցանակը` գիրք:

Գործընկերներ գտնելու, պատմել-ներկայացնելու աշխատանքը շարունակվում է: Սպասեք…

Շնորհակալ ենք մեր ընկերներին, ժամանակակիցներին մեզ միանալու, արագ ու սիրով արձագանքելու համար:

Ավետիս Հարությունյան, 12-րդ դասարան

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский