Բնագիտա-տեխնիկական ստեղծագործական հանրակրթական ամենամյա ստուգատես

Նվիրում ենք Հակոբ Հակոբյանի պայծառ հիշատակին
 
Ծրագիր
2014թ. փետրվարի 11-14

Ստուգատեսը հարթակ է բացահայտելու, ներկայացնելու և խթանելու բնագիտական-տեխնիկական հանրակրթական, լրացուցիչ կրթության առաջադեմ փորձը, սովորողների բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, մեծ ու փոքր գյուտերը։

Ստուգատեսին հրավիրում ենք հանրապետության, Արցախի, Վրաստանի բնագիտության-տեխնիկական ստեղծագործության ակումբները, խմբերը, գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ։

Փետրվարի 11

9.00-9.15                   Առավոտյան բնագիտական ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

11:00-15:00               Ցուցահանդես վաճառք Մարմարյա սրահում

      բնագիտական ուսումնական գրականություն, ուսումնական միջոցներ, ծրագրեր, պիտույքներ

14.00-15.00               Կրթական ցուցադրության բացում կրթահամալիրի բնագիտության-տեխնիկայի ուսումնական կենտրոնի սրահում

   սովորողների  և դասավանդողների ստեղծած ուսումնական նյութեր, փորձեր, սարքեր, նախագծեր, ծրագրեր

                               «Նաիրի» լաբորատորիա՝ տեխնիկական ցուցադրություն և սահիկահանդես

  Ստուգատեսի կայքի շնորհանդես

                               «Հակոբ Հակոբյան» մրցանակի հայտերի մեկնարկ

Փետրվարի 12

9.20-12.25              Կրթահամալիրի դպրոցներում բնագիտական-տեխնիկական գործունեության ներկայացում

                                Սովորողների բնագիտական գործունեությունը

  • տանը
  • նախադպրոցական խմբում
  • 1-4-րդ դասարանում
  • 5-6-րդ դասարանում
  • 7-9-րդ դասարանում
  • 10-12-րդ դասարանում

15.15-16.15           Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղան.

Բովանդակությունը՝  Բնագիտության-տեխնիկայի ուսուցում. սովորողի բնագիտական-տեխնիկական գործունեության կազմակերպման՝ սեփական փորձի ներկայացում, այլոց փորձի ուսումնասիրություն, թարգմանություն

  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը դասվարի-դաստիարակի բլոգում
  • Բնագիտական-տեխնիկական մտածողության զարգացումը նախակրթարանում, կրտսեր դպրոցում, միջին դպրոցում
  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության պատանեկան ակումբներ
  • Ուսումնական պարապմունքը՝ սովորողի անհատական ստեղծագործական նախագիծ
  • Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ուսուցման, հանրակրթության սովորողի գործունեության ղեկավարման առաջադեմ  միջազգային փորձ

Կլոր սեղանի նյութերով ստեղծվում է «Դպիրի» հատուկ համարը՝ բնագիտական-տեխնիկական ստուգատեսը կրթահամալիրում։

Փետրվարի 13

11.00-12.30               Վարպետության դասերը վարում են գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ.

  • «Նաիրի ՏՏ Կոնսորցիում»՝ «Ոստան» համակարգ և «Համաժամ մեդիա-նվագարկիչ»՝ սահիկահանդես
  • Ռուբեն Խաչատրյան, «Անօդաչու թռչող» ինքնաթիռի ներկայացում հեղինակների  կողմից
  • Ավետիք Գրիգորյան  (Առաջին տիեզերագիտական խմբակի ղեկավար)՝ «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքի ներկայացում                                   

Փետրվարի 14

14:00-15:00              Պատանի կոնստրուկտորների մրցույթ

15.15-16.15              Մեդիահամերգ-ստուգատեսի ամփոփում Մարմարյա սրահում

Մարզերից, Արցախից, Վրաստանից եկած մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում։

Լուսանկարը՝ mskh.am-ի արխիվից

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский